00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
25 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:10
7 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:26
32 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:10
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԽ պատգամավորները կոչ են անում Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը հումանիտար օգնության համար

© Photo : Twitter / European Union Mission in ArmeniaԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 01.08.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Պատգամավորները կարծում են, որ տարածաշրջան Աղդամի միջոցով օգնություն տրամադրելու Ադրբեջանի առաջարկը չպետք է կապված լինի նրա ստանձնած պարտավորությունների հետ, ըստ որի՝ Լաչինի միջանցքը պետք է բացվի։
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Եվրոպայի խորհրդարանի պատգամավորները մտահոգված են Արցախում խորացող հումանիտար ճգնաժամով ՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակական շրջափակման պատճառով: Այս մասին ասվում է Հարավային Կովկասի հետ կապերի պատվիրակության նախագահ Մարին Կալյուրանդի, Հայաստանի հարցով Եվրախորհրդարանի մշտական զեկուցող Անդրեյ Կովաչովի և Ադրբեջանի հարցով Եվրախորհրդարանի մշտական զեկուցող Ժելյան Զովկոյի համատեղ հայտարարության մեջ։
ԵԽ պատգամավորները նշել են, որ Բաքուն խախտում է ԼՂ վերաբերյալ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև չի կատարում Արդարադատության դատարանի փետրվարի 23-ի որոշումը, որով պետք է ապահովի միջանցքի անխափան երթևեկությունը:
«Գրեթե 8 ամիս է՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը տառապում է շրջափակման հետևանքներից՝ գոյատևելով միայն տեղական արտադրության և ԿԽՄԿ-ի մարդասիրական մատակարարումների շնորհիվ: Ադրբեջանի կողմից շրջափակման երկարաձգումը և մարդասիրական մատակարարումների արգելքը հանգեցրել են սննդամթերքի, կենսական անհրաժեշտության իրերի, բժշկական պարագաների և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների պակասի։ Իսկ վառելիքի պակասի պատճառով խաթարվել է տեղական արտադրությունների աշխատանքը և ապրանքների առաքումը։ Լեռնային Ղարաբաղի շուրջ 120 հազար բնակիչներ բախվում են հումանիտար ճգնաժամի հետ, որը հրատապ ուշադրություն է պահանջում միջազգային հանրության կողմից»,– ասված է հայտարարությունում։
Եվրախորհրդարանի պատգամավորները նշել են, որ լիովին աջակցում են եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարությանը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ:
«Տարածաշրջան Աղդամի միջոցով օգնություն տրամադրելու Ադրբեջանի առաջարկը կապված չէ նրա գոյություն ունեցող պարտավորությունների հետ, ըստ որի Լաչինի միջանցքը պետք է բացվի։ Մարդասիրական օգնությունը պետք է մտնի ԼՂ, իսկ մուտքի ցանկացած խոչընդոտ միջազգային իրավունքի խախտում է»,– նշում են ԵԽ պատգամավորները։
Նրանք աջակցություն են հայտնել նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի դիվանագիտական ջանքերին` տասնամյակներ տևող հակամարտության և շարունակվող ճգնաժամի կայուն և երկարաժամկետ լուծման հարցում։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։ Իրավիճակին տեղում ծանոթանալու համար այնտեղ էին մեկնել ՀՀ–ում հավատարմագրված դիվանագետները։
Լրահոս
0