00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դավիթ Գալստյանը պատերազմի ժամանակ այն անձն էր, որն անհրաժեշտ էր. Դավիթ Տոնոյան

© Photo / official site of the Prime minister of RAԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 01.08.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
«Պատրոն Դավոն» ներկա չի եղել հրամանատարական կետի այն դահլիճում, որտեղ որոշումներ են կայացվել կամ գաղտնի քննարկումներ անցկացվել։
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Զենքի վաճառքով զբաղվող Դավիթ Գալստյանը` «Պատրոն Դավոն», պատերազմի օրերին եղել է այն անձը, ով ուներ բավարար հմտություններ և կարողություններ սպառազինության մատակարարելու համար։ Այսօր ՀՀ ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։
«Նա այն անձն էր, որն անհրաժեշտ էր։ Ես չգիտեի` դա 44 օր է տևելու, ինչքան է տևելու, ինքն ուներ կարողություններ և հմտություններ մատակարարումների կազմակերպման համար` ՀՀ զենքի մատակարարումների ուղիների զմռսված լինելու պայմաններում։ Ինքը դա իրականացրել է»,– նշեց Տոնոյանը։ Նա հավելեց, որ սպառազինությունը բերվել է ինչպես օդային ճանապարհով, այնպես էլ ցամաքային` ՀՀ–ում հայտնվելով, բառիս բուն իմաստով, «աճպարարության արդյունքում»։
Ռազմական գործողությունները սկսելու օրը որևիցե մեկին հայտնի չի եղել. Տոնոյան
Տոնոյանի խոսքով` սպառազինության մատակարարման առումով արվել է գրեթե անհնարինը։ Նշեց, որ հակառակորդ երկրի նախագահը դրա վերաբերյալ երկու անգամ հրապարակային բողոքել է։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչ գործ ուներ Դավիթ Գալստյանն իր հետո Արցախում` Արցախի պաշտպանության բանակի հրամանատարական կետի մարտական կառավարման կենտրոնում, Տոնոյանը նշեց` Գալստյանը երբևէ չի մասնակցել որոշումների կայացմանը և ներկա չի եղել քննարկումներին։
«Մարտական կառավարման կենտրոնը չի սահմանափակվում մեկ դահլիճով։ Կա նաև դահլիճ, որտեղ նկարահանումներ են կատարվում, և այնտեղ կարող են լինել այնպիսի անձինք, որոնք որոշումների կայացման վրա ներազդեցության իրավունք չունեն, կամ տեղեկանալու, կամ լսելու։ Իրենք գտնվում են այդ հատուկ կահավորված դահլիճում, որտեղ նաև իրականացվում են նկարահանումներ, այդ թվում` հակառակորդին մոլորության մեջ գցելու, մեր զինուժի և հասարակության բարոյահոգեբանական վիճակը բարձրացնելու համար։ Այն սենյակներում, որտեղ ընդունվում էին որոշումներ, այդ սենյակներում այդ անձինք ներկա չեն եղել»,– ասաց Տոնոյանը։
Հիշեցնենք` 2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։
Նույն օրն ևեթ Տոնոյանն ու Գալստյանը կալանավորվեցին։ Հունիսի 28-ին Հակակոռուպցիոն դատարանը որոշեց 40 միլիոն գրավի դիմաց ազատ արձակել Դավիթ Գալստյանին։
Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին:
Լրահոս
0