https://arm.sputniknews.ru/20230801/ajl-erkrneric-sparazinutjun-dzerq-berelu-sahmanapakumy-mif-e-tvonvojan-63754749.html
Այլ երկրներից սպառազինություն ձեռք բերելու սահմանափակումը միֆ է. Տոնոյան
Այլ երկրներից սպառազինություն ձեռք բերելու սահմանափակումը միֆ է. Տոնոյան
Sputnik Արմենիա
Պաշտպանության նախկին նախարարը պնդում է, որ ՀԱՊԿ անդամ լինելը խոչընդոտ չէ, այլ երկրներից էլ են մատակարարումներ եղել։ 01.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-01T15:01+0400
2023-08-01T15:01+0400
2023-08-01T15:05+0400
հայաստան
զենք
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
դավիթ տոնոյան
սպառազինություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/01/63745422_0:0:1600:900_1920x0_80_0_0_57fa497f55f469d9ebd8dce8b27b93ea.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Այլ երկրներից սպառազինություն ձեռք բերելուհետ կապված սահմանափակումները կարելի է շահարկում անվանել։ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն այս հայտարարությունն արեց ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում։«Մենք ՀԱՊԿ անդամ ենք, և ձեռքբերումներ էինք կատարում ՆԱՏՕ–ի, Եվրամիության անդամ երկրներից։ Ինչպես նշեցի, սեպտեմբերի 26-ին գտնվել եմ ՆԱՏՕ–ի անդամ, ԵՄ անդամ երկրում, որտեղ վարել եմ համապատասխան բանակցություններ»,– ասաց նա։ՍՈւ–երի համար ոչ մի լումա չի ծախսվել ՀՀ պետբյուջեից. Տոնոյանը վստահ է` գնումը ճիշտ էրՏոնոյանը հավելեց` մինչ այդ էլ մատակարարումներ են եղել այդ երկրներից և սպառազինություն ձեռք բերելու որևիցե սահմանափակում չի եղել, դա միֆ է։Հիշեցնենք` մայիսի 22-ին ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ-ն սպառազինության ոլորտում հնարավորություններ ունեցել է այլ երկրներից սպառազինություն կամ ռազմական տեխնիկա ձեռք բերելու։ Բայց այդ հնարավորությունների փակ լինելը հիմնականում բացատրվել է ՀՀ-ի՝ ՀԱՊԿ անդամ լինելով։ Ասվել է` ՀԱՊԿ անդամ եք, ի՞նչ քննարկենք ձեզ հետ։Ռազմական գործողությունները սկսելու օրը որևիցե մեկին հայտնի չի եղել. Տոնոյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/01/63745422_200:0:1400:900_1920x0_80_0_0_ee078af7894156677ae4b10185513285.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, զենք, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), դավիթ տոնոյան, սպառազինություն
հայաստան, զենք, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), դավիթ տոնոյան, սպառազինություն
Այլ երկրներից սպառազինություն ձեռք բերելու սահմանափակումը միֆ է. Տոնոյան
15:01 01.08.2023 (Թարմացված է: 15:05 01.08.2023) Պաշտպանության նախկին նախարարը պնդում է, որ ՀԱՊԿ անդամ լինելը խոչընդոտ չէ, այլ երկրներից էլ են մատակարարումներ եղել։
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Այլ երկրներից սպառազինություն ձեռք բերելուհետ կապված սահմանափակումները կարելի է շահարկում անվանել։ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն այս հայտարարությունն արեց ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում։
«Մենք ՀԱՊԿ անդամ ենք, և ձեռքբերումներ էինք կատարում ՆԱՏՕ–ի, Եվրամիության անդամ երկրներից։ Ինչպես նշեցի, սեպտեմբերի 26-ին գտնվել եմ ՆԱՏՕ–ի անդամ, ԵՄ անդամ երկրում, որտեղ վարել եմ համապատասխան բանակցություններ»,– ասաց նա։
Տոնոյանը հավելեց` մինչ այդ էլ մատակարարումներ են եղել այդ երկրներից և սպառազինություն ձեռք բերելու որևիցե սահմանափակում չի եղել, դա միֆ է։
«ՀԱՊԿ անդամակցությունը չի խոչընդոտում, այլ հարց է, որ կա օպերատիվ համադրելիություն։ Այն սպառազինությունները, որոնք համադրելի էին, ձեռք էինք բերում, որոնք համադրելի չէին, դրան հատուկ պատրաստություն էր պետք, բայց դա էլ էր հաղթահարվում կամաց–կամաց»,– նշեց պաշտպանության նախկին նախարարը։
Հիշեցնենք` մայիսի 22-ին ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ-ն սպառազինության ոլորտում հնարավորություններ ունեցել է այլ երկրներից սպառազինություն կամ ռազմական տեխնիկա ձեռք բերելու։ Բայց այդ հնարավորությունների փակ լինելը հիմնականում բացատրվել է ՀՀ-ի՝ ՀԱՊԿ անդամ լինելով։ Ասվել է` ՀԱՊԿ անդամ եք, ի՞նչ քննարկենք ձեզ հետ։