https://arm.sputniknews.ru/20230801/adrbejany-lgh-bnakchnerin-matnel-e-svovi-edmvon-maruqjan-63750319.html
Ադրբեջանը ԼՂ բնակիչներին մատնել է սովի․ Էդմոն Մարուքյան
Ադրբեջանը ԼՂ բնակիչներին մատնել է սովի․ Էդմոն Մարուքյան
Sputnik Արմենիա
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանը նշել է, որ Բաքուն խախտում է միջազգային իրավունքը և բոլոր պարտավորությունները, որոնք նա ունի որպես ՄԱԿ, ԵԱՀԿ և ԵԽ անդամ: 01.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-01T13:51+0400
2023-08-01T13:51+0400
2023-08-01T15:28+0400
էդմոն մարուքյան
լաչինի միջանցք
լեռնային ղարաբաղ
արցախ
հայաստան
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/09/41830444_0:0:1600:901_1920x0_80_0_0_1552875ff5bf8c3838584f53e5fae1eb.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանը, խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը, արդեն 7 օր է ՝ ապօրինաբար դադարեցնում է մոտ 400 տոննա մարդասիրական օգնության առաքումը Լեռնային Ղարաբաղ: Այս մասին Twitter-ում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։«Արդեն 233 օր է՝ Ադրբեջանը արգելափակել է Լաչինի միջանցքը` Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և ամբողջ աշխարհին կապող միակ ճանապարհը՝ դատապարտելով մարդկանց սովի և զրկանքների», - գրել է նա։Մարուքյանի խոսքով՝ Ադրբեջանն այսպիսով խախտում է միջազգային իրավունքը և բոլոր պարտավորությունները, որոնք նա ունի որպես ՄԱԿ, ԵԱՀԿ և ԵԽ անդամ:Հայտնել էինք, որ հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվել են ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։ Իրավիճակին տեղում ծանոթանալու համար այնտեղ էին մեկնել ՀՀ–ում հավատարմագրված դիվանագետները։Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
լաչինի միջանցք
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/09/41830444_166:0:1589:1067_1920x0_80_0_0_63ff67bb7ed4047d0342e09ba608f6e3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էդմոն մարուքյան, լաչինի միջանցք, լեռնային ղարաբաղ, արցախ, հայաստան, ադրբեջան
էդմոն մարուքյան, լաչինի միջանցք, լեռնային ղարաբաղ, արցախ, հայաստան, ադրբեջան
Ադրբեջանը ԼՂ բնակիչներին մատնել է սովի․ Էդմոն Մարուքյան
13:51 01.08.2023 (Թարմացված է: 15:28 01.08.2023) ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանը նշել է, որ Բաքուն խախտում է միջազգային իրավունքը և բոլոր պարտավորությունները, որոնք նա ունի որպես ՄԱԿ, ԵԱՀԿ և ԵԽ անդամ:
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանը, խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը, արդեն 7 օր է ՝ ապօրինաբար դադարեցնում է մոտ 400 տոննա մարդասիրական օգնության առաքումը Լեռնային Ղարաբաղ: Այս մասին Twitter-ում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Արդեն 233 օր է՝ Ադրբեջանը արգելափակել է Լաչինի միջանցքը` Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և ամբողջ աշխարհին կապող միակ ճանապարհը՝ դատապարտելով մարդկանց սովի և զրկանքների», - գրել է նա։
Մարուքյանի խոսքով՝ Ադրբեջանն այսպիսով խախտում է միջազգային իրավունքը և բոլոր պարտավորությունները, որոնք նա ունի որպես ՄԱԿ, ԵԱՀԿ և ԵԽ անդամ:
Հայտնել էինք, որ հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից
ուղևորվել են ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։ Իրավիճակին տեղում ծանոթանալու համար
այնտեղ էին մեկնել ՀՀ–ում հավատարմագրված դիվանագետները։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։