https://arm.sputniknews.ru/20230731/ushagnacutjan-depqern-atshum-en-arcakhi-mipy-tesanjut-e-hraparakel-63729911.html
Ուշագնացության դեպքերն աճում են. Արցախի ՄԻՊ–ը տեսանյութ է հրապարակել
Ուշագնացության դեպքերն աճում են. Արցախի ՄԻՊ–ը տեսանյութ է հրապարակել
Sputnik Արմենիա
Արցախում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակն աղետալի հետևանքներ է ունենում հանրային առողջության համար։ 31.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-31T19:59+0400
2023-07-31T19:59+0400
2023-07-31T20:11+0400
արցախ
գեղամ ստեփանյան
տեսանյութ
լաչինի միջանցք
ադրբեջան
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/1f/63730417_0:0:1280:720_1920x0_80_0_0_812141efeadc9363463364193ba94c96.jpg
Արցախում հերթերում ուշագնացության դեպքերն ավելանում են։ Twitter–ի իր միկրոբլոգում այս մասին գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։Շարունակվող շրջափակման հետևանքով ստեղծված ամենաբարդ հումանիտար ճգնաժամի պայմաններում հազարավոր քաղաքացիներ ստիպված են ժամերով հերթ կանգնել նվազագույն քանակությամբ սննդամթերք կամ առաջին անհրաժեշտության իրեր ստանալու համար:«Այս լեփ-լեցուն հերթերում հաճախ գրանցվում են ուշագնացության դեպքեր, որոնք անմիջականորեն կապված են բնակիչների գերլարված վիճակի, սխալ սնվելու և շոգ եղանակի պայմաններում իմունային համակարգի խոցելիության հետ»,– գրում է Ստեփանյանը։Արցախի ՄԻՊ–ի խոսքով` սա անհերքելիորեն ապացուցում է, որ հումանիտար ծանր իրավիճակն աղետալի հետևանքներ է ունենում հանրային առողջության համար՝ վտանգելով հազարավոր մարդկանց կյանքը:Ստեփանյանը նաև գրառմանը կից տեսանյութ է հրապարակել, որում երևում է` հերթում մարդ է ուշագնաց եկել, հավաքվածները փորձում են օգնություն ցուցաբերել նրան։Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։Անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող բուժառուներն այս ընթացքում Արցախից Հայաստան են տեղափոխվում ԿԽՄԿ միջնորդությամբ և ուղեկցությամբ։ Նրանցից մեկին` Վագիֆ Խաչատրյանին, հուլիսի 29–ին առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։
լաչինի միջանցք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Ուշագնացության դեպքերն աճում են. Արցախի ՄԻՊ–ը տեսանյութ է հրապարակել
Sputnik Արմենիա
Ուշագնացության դեպքերն աճում են. Արցախի ՄԻՊ–ը տեսանյութ է հրապարակել
2023-07-31T19:59+0400
true
PT0M17S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/1f/63730417_161:0:1121:720_1920x0_80_0_0_7fd6a4f9f35ca57bebced1f5caa036a3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, գեղամ ստեփանյան, տեսանյութ, լաչինի միջանցք, ադրբեջան, տեսանյութեր, видео
արցախ, գեղամ ստեփանյան, տեսանյութ, լաչինի միջանցք, ադրբեջան, տեսանյութեր, видео
Ուշագնացության դեպքերն աճում են. Արցախի ՄԻՊ–ը տեսանյութ է հրապարակել
19:59 31.07.2023 (Թարմացված է: 20:11 31.07.2023) Արցախում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակն աղետալի հետևանքներ է ունենում հանրային առողջության համար։
Արցախում հերթերում ուշագնացության դեպքերն ավելանում են։
Twitter–ի իր միկրոբլոգում այս մասին գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Շարունակվող շրջափակման հետևանքով ստեղծված ամենաբարդ հումանիտար ճգնաժամի պայմաններում հազարավոր քաղաքացիներ ստիպված են ժամերով հերթ կանգնել նվազագույն քանակությամբ սննդամթերք կամ առաջին անհրաժեշտության իրեր ստանալու համար:
«Այս լեփ-լեցուն հերթերում հաճախ գրանցվում են ուշագնացության դեպքեր, որոնք անմիջականորեն կապված են բնակիչների գերլարված վիճակի, սխալ սնվելու և շոգ եղանակի պայմաններում իմունային համակարգի խոցելիության հետ»,– գրում է Ստեփանյանը։
Արցախի ՄԻՊ–ի խոսքով` սա անհերքելիորեն ապացուցում է, որ հումանիտար ծանր իրավիճակն աղետալի հետևանքներ է ունենում հանրային առողջության համար՝ վտանգելով հազարավոր մարդկանց կյանքը:
Ստեփանյանը նաև գրառմանը կից տեսանյութ է հրապարակել, որում երևում է` հերթում մարդ է ուշագնաց եկել, հավաքվածները փորձում են օգնություն ցուցաբերել նրան։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող բուժառուներն այս ընթացքում Արցախից Հայաստան են տեղափոխվում ԿԽՄԿ միջնորդությամբ և ուղեկցությամբ։ Նրանցից մեկին`
Վագիֆ Խաչատրյանին, հուլիսի 29–ին առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։