https://arm.sputniknews.ru/20230731/makin-pvokhancvats-namakn-arden-hasel-e-grasenjaki-ghekavarutjany-63696415.html
ՄԱԿ–ին փոխանցված նամակն արդեն հասել է գրասենյակի ղեկավարությանը
ՄԱԿ–ին փոխանցված նամակն արդեն հասել է գրասենյակի ղեկավարությանը
Sputnik Արմենիա
Մինչ օրս Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքներն այսուհետ տեղափոխվում են ՄԱԿ գրասենյակի մոտ։ 31.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-31T12:49+0400
2023-07-31T12:49+0400
2023-07-31T12:51+0400
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
բողոքի ակցիա
հայաստան
արցախ
լեռնային ղարաբաղ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/1f/63689899_0:150:1600:1050_1920x0_80_0_0_ec97e0a61ac8424f258474b3b0d44158.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Երևանում ՄԱԿ–ի գրասենյակի մոտ բողոքի ակցիա իրականացնող երիտասարդներին հայտնել են, որ իրենց նամակը փոխանցվել է ղեկավարությանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ ակցիան իրականացվում է ի աջակցություն արցախցի Վագիֆ Խաչատրյանի, որին հուլիսի 29-ին ադրբեջանցի սահմանապահները առևանգել էին Լաչինի միջանցքում գտնող ապօրինի տեղադրված անցակետի մոտից։Ակտիվիստ Նարեկ Այվազյանը նշեց, որ իրենց նամակն արդեն փոխանցվել է հայստատանյան գրասենյակի ղեկավարությանը, սակայն դեռ չեն կարող ասել, թե երբ պատասխան կլինի։Մինչ այս մոտ 20 րոպեով ակցիայի մասնակիցները փակել էին ՄԱԿ գրասենյակի բոլոր մուտքերն ու ելքերը։Այվազյանը հայտարարեց նաև, որ մինչ օրս Ազատության հրապարակում ժամը 19։00-ից սկսվող իրենց հանրահավաքներն այսուհետ տեղափոխվում են ՄԱԿ գրասենյակի մոտ։Նշենք, որ օրեր առաջ, երբ բազմաթիվ քաղաքացիներ պարենամթերք էին բերել ՄԱԿ-ի գրասենյակի մոտ, դրանք շարունակում են այդպես էլ դրված մնալ դարպասների և ճաղերի մոտ։Միայն այն գիտենք, որ հայրս Բաքվի հիվանդանոցում է. Վագիֆ Խաչատրյանի աղջիկը լուրեր է հերքում
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/1f/63689899_0:0:1600:1200_1920x0_80_0_0_957eca8aab22d6f7f0bb5df9d6779bec.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միավորված ազգերի կազմակերպություն (մակ), բողոքի ակցիա, հայաստան, արցախ, լեռնային ղարաբաղ
միավորված ազգերի կազմակերպություն (մակ), բողոքի ակցիա, հայաստան, արցախ, լեռնային ղարաբաղ
ՄԱԿ–ին փոխանցված նամակն արդեն հասել է գրասենյակի ղեկավարությանը
12:49 31.07.2023 (Թարմացված է: 12:51 31.07.2023) Մինչ օրս Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքներն այսուհետ տեղափոխվում են ՄԱԿ գրասենյակի մոտ։
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Երևանում ՄԱԿ–ի գրասենյակի մոտ բողոքի ակցիա իրականացնող երիտասարդներին հայտնել են, որ իրենց նամակը փոխանցվել է ղեկավարությանը։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ ակցիան իրականացվում է ի աջակցություն արցախցի Վագիֆ Խաչատրյանի, որին հուլիսի 29-ին ադրբեջանցի սահմանապահները առևանգել էին Լաչինի միջանցքում գտնող ապօրինի տեղադրված անցակետի մոտից։
Ակտիվիստ Նարեկ Այվազյանը նշեց, որ իրենց նամակն արդեն փոխանցվել է հայստատանյան գրասենյակի ղեկավարությանը, սակայն դեռ չեն կարող ասել, թե երբ պատասխան կլինի։
«Խնդրել ենք, որպեսզի փորձեն գոնե մոտավոր ժամկետ նշել, թե երբ կլինի մեր նամակի պատասխանը»,– ասաց Այվազյանը։
Մինչ այս մոտ 20 րոպեով ակցիայի մասնակիցները փակել էին ՄԱԿ գրասենյակի բոլոր մուտքերն ու ելքերը։
Այվազյանը հայտարարեց նաև, որ մինչ օրս Ազատության հրապարակում ժամը 19։00-ից սկսվող իրենց հանրահավաքներն այսուհետ տեղափոխվում են ՄԱԿ գրասենյակի մոտ։
Նշենք, որ օրեր առաջ, երբ բազմաթիվ քաղաքացիներ պարենամթերք էին բերել ՄԱԿ-ի գրասենյակի մոտ, դրանք շարունակում են այդպես էլ դրված մնալ դարպասների և ճաղերի մոտ։