https://arm.sputniknews.ru/20230731/lufthansa-cargon-kanvonavvor-odajin-bernapvokhadrumner-kirakanacni-erevanic-ev-depi-erevan-63711476.html
Lufthansa Cargo–ն կանոնավոր օդային բեռնափոխադրումներ կիրականացնի Երևանից և դեպի Երևան
Lufthansa Cargo–ն կանոնավոր օդային բեռնափոխադրումներ կիրականացնի Երևանից և դեպի Երևան
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Այսուհետ Lufthansa խմբի բեռնային ավիափոխադրող Lufthansa Cargo AG ընկերությունը կիրականացնի կանոնավոր օդային բեռնափոխադրումներ... 31.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-31T15:19+0400
2023-07-31T15:19+0400
2023-07-31T16:00+0400
բեռնափոխադրում
«զվարթնոց» օդանավակայան
ավիաընկերություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/1f/63709285_2:0:2420:1360_1920x0_80_0_0_b1a70b86bbbdbcb5f0364c12249f8ba4.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Այսուհետ Lufthansa խմբի բեռնային ավիափոխադրող Lufthansa Cargo AG ընկերությունը կիրականացնի կանոնավոր օդային բեռնափոխադրումներ Երևանից։ Այսօր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի ունեցավ չվերթի պաշտոնական բացումը։Ֆրանկֆուրտ-Երևան-Ֆրանկֆուրտ երթուղով առաջին չվերթը տեղի է ունեցել երեկ։ Նախատեսվում է թռիչքներն իրականացնել շաբաթը մեկ անգամ, բայց ավիաընկերության ներկայացուցիչները հույս ունեն, որ շուտով հաճախականությունը կավելանա։«Հայաստանը համրվում է տնտեսական առումով հեռանկարային ուղղություն ավիաընկերության համար, քանի որ այստեղ բեռներ փոխադրել ցանկանում են եվրոպական և ամերիկյան շատ ընկերություններ։ Մենք հաշվի ենք առել մեր հաճախորդների կարծիքը ու բացել այս ուղղությունը»,– ասաց Ռուսաստանում և ԱՊՀ–ում Lufthansa Cargo AG ընկերության տարածաշրջանային տնօրեն Անժելա Գիլֆանուտդինովան։Lufthansa Cargo AG ընկերությունը իրքականացնում է նմանատիպ չվերթեր աշխարհի տարբեր երկնրում, բայց ԱՊՀ տարածքում Երևանն առաջին է։ Բացի այդ ավիաընկերությունն անցած տարի ձեռք է բերել երեք բեռնատար ինքնաթիռ` իր ուղղությունները ավելացնելու համար։Այն որ ուղղություններից մեկն ընտրվել է Երևանը, ավիաընկերության ներկայացուցիչները համարում են լուրջ քայլ։«Հաշվի առնելով նաև, որ դեպի Հայաստան ու Հայաստանից ցամաքային բեռնափոխադրումներն այդքան էլ հեշտ չեն, իսկ ծովային բեռնափոխադրումներ իրականացնելու համար դեպի ծով ուղիղ ելք Հայաստանից չկա, օդային բեռնափոխադրումները շատ մեծ պահանջարկ ունեն»,– ասաց նա։Անժելա Գիլֆանուտդինովան նշեց, որ Երևանում հատկապես պահանջված են Լոս Անջելոսից, Բրյուսելից և Փարիզից օդային բեռնափոխադրումները։ Իսկ ինչ վերաբերում է գնային քաղաքականությանը, ապա դրան կարելի է ծանոթանալ ավիաընկերության պաշտոնական կայքում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/1f/63709285_474:0:2287:1360_1920x0_80_0_0_3dab80b69694ffa6213b98b1f1c52d10.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բեռնափոխադրում, «զվարթնոց» օդանավակայան, ավիաընկերություն
բեռնափոխադրում, «զվարթնոց» օդանավակայան, ավիաընկերություն
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Այսուհետ Lufthansa խմբի բեռնային ավիափոխադրող Lufthansa Cargo AG ընկերությունը կիրականացնի կանոնավոր օդային բեռնափոխադրումներ Երևանից։ Այսօր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի ունեցավ չվերթի պաշտոնական բացումը։
Ֆրանկֆուրտ-Երևան-Ֆրանկֆուրտ երթուղով առաջին չվերթը տեղի է ունեցել երեկ։ Նախատեսվում է թռիչքներն իրականացնել շաբաթը մեկ անգամ, բայց ավիաընկերության ներկայացուցիչները հույս ունեն, որ շուտով հաճախականությունը կավելանա։
«Հայաստանը համրվում է տնտեսական առումով հեռանկարային ուղղություն ավիաընկերության համար, քանի որ այստեղ բեռներ փոխադրել ցանկանում են եվրոպական և ամերիկյան շատ ընկերություններ։ Մենք հաշվի ենք առել մեր հաճախորդների կարծիքը ու բացել այս ուղղությունը»,– ասաց Ռուսաստանում և ԱՊՀ–ում Lufthansa Cargo AG ընկերության տարածաշրջանային տնօրեն Անժելա Գիլֆանուտդինովան։
Lufthansa Cargo AG ընկերությունը իրքականացնում է նմանատիպ չվերթեր աշխարհի տարբեր երկնրում, բայց ԱՊՀ տարածքում Երևանն առաջին է։ Բացի այդ ավիաընկերությունն անցած տարի ձեռք է բերել երեք բեռնատար ինքնաթիռ` իր ուղղությունները ավելացնելու համար։
Այն որ ուղղություններից մեկն ընտրվել է Երևանը, ավիաընկերության ներկայացուցիչները համարում են լուրջ քայլ։
«Հաշվի առնելով նաև, որ դեպի Հայաստան ու Հայաստանից ցամաքային բեռնափոխադրումներն այդքան էլ հեշտ չեն, իսկ ծովային բեռնափոխադրումներ իրականացնելու համար դեպի ծով ուղիղ ելք Հայաստանից չկա, օդային բեռնափոխադրումները շատ մեծ պահանջարկ ունեն»,– ասաց նա։
Անժելա Գիլֆանուտդինովան նշեց, որ Երևանում հատկապես պահանջված են Լոս Անջելոսից, Բրյուսելից և Փարիզից օդային բեռնափոխադրումները։ Իսկ ինչ վերաբերում է գնային քաղաքականությանը, ապա դրան կարելի է ծանոթանալ ավիաընկերության պաշտոնական կայքում։