https://arm.sputniknews.ru/20230731/hndkastany-hajastanin-e-pvokhancel-talasemiaji-buzhman-tankarzheq-deghamijvoci-nvor-khmbaqanak-63722895.html
Հնդկաստանը Հայաստանին է փոխանցել թալասեմիայի բուժման թանկարժեք դեղամիջոցի նոր խմբաքանակ
Հնդկաստանը Հայաստանին է փոխանցել թալասեմիայի բուժման թանկարժեք դեղամիջոցի նոր խմբաքանակ
Sputnik Արմենիա
Այս նվիրաբերության շնորհիվ 130 պացիենտներ դեղորայքը ստանալու են անվճար։ 31.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-31T18:00+0400
2023-07-31T18:00+0400
2023-07-31T18:01+0400
դեսպան
հնդկաստան
հայաստան
դեղ
հհ առողջապահության նախարարություն
յոլյանի անվան արյունաբանական կենտրոն
թալասեմիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/1f/63721682_0:255:1600:1156_1920x0_80_0_0_99d26fd21991c93a063462a48a759e4e.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Հնդկաստանը Հայաստանին է փոխանցել թալասեմիա հիվանդության բուժման համար անհրաժեշտ դեղամիջոցի նոր խմբաքանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։Այս անգամ տրամադրվել է 400 տուփ` 20 000 դեղահաբ։ Այն տրվելու է թալասեմիայի դեմ բուժում ստացող 130 պացիենտի: Նրանք այս դեղն օգտագործում են ամեն օր` ամբողջ կյանքի ընթացքում:Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը բարձր է գնահատել երկու երկրների գործակցությունը, հատկապես առողջապահական ոլորտում։ Նա շեշտել է բարեգործական այս ծրագրի կարևորությունը, որի արդյունքում թանկարժեք դեղահաբը հայ երեխաներին է հատկացվում անվճար:Նշենք, որ նախարարի տեղակալի ուղեկցությամբ դեսպանը շրջել է արյունաբանական կենտրոնում, ծանոթացել պայմաններին, ձեռքբերումներին, ինչպես նաև քննարկել են առողջապահական ոլորտում հայ-հնդկական համագործակցության նոր ուղիներ:
հնդկաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/1f/63721682_0:184:1600:1385_1920x0_80_0_0_db69c79e4c6201673419a83e774d44a9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դեսպան, հնդկաստան, հայաստան, դեղ, հհ առողջապահության նախարարություն, յոլյանի անվան արյունաբանական կենտրոն, թալասեմիա
դեսպան, հնդկաստան, հայաստան, դեղ, հհ առողջապահության նախարարություն, յոլյանի անվան արյունաբանական կենտրոն, թալասեմիա
Հնդկաստանը Հայաստանին է փոխանցել թալասեմիայի բուժման թանկարժեք դեղամիջոցի նոր խմբաքանակ
18:00 31.07.2023 (Թարմացված է: 18:01 31.07.2023) Այս նվիրաբերության շնորհիվ 130 պացիենտներ դեղորայքը ստանալու են անվճար։
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Հնդկաստանը Հայաստանին է փոխանցել թալասեմիա հիվանդության բուժման համար անհրաժեշտ դեղամիջոցի նոր խմբաքանակ։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
«Հայաստան-Հնդկաստան համագործակցության հերթական արդյունքը. թանկարժեք դեղամիջոցի նոր խմբաքանակը Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհանին պաշտոնապես հանձնել է Պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին»,– նշված է հաղորդագրության մեջ։
Այս անգամ տրամադրվել է 400 տուփ` 20 000 դեղահաբ։ Այն տրվելու է թալասեմիայի դեմ բուժում ստացող 130 պացիենտի: Նրանք այս դեղն օգտագործում են ամեն օր` ամբողջ կյանքի ընթացքում:
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը բարձր է գնահատել երկու երկրների գործակցությունը, հատկապես առողջապահական ոլորտում։ Նա շեշտել է բարեգործական այս ծրագրի կարևորությունը, որի արդյունքում թանկարժեք դեղահաբը հայ երեխաներին է հատկացվում անվճար:
Նշենք, որ նախարարի տեղակալի ուղեկցությամբ դեսպանը շրջել է արյունաբանական կենտրոնում, ծանոթացել պայմաններին, ձեռքբերումներին, ինչպես նաև քննարկել են առողջապահական ոլորտում հայ-հնդկական համագործակցության նոր ուղիներ: