https://arm.sputniknews.ru/20230731/erevanum-aghbahanutjan-khndirn-ambvoghjutjamb-lutsvats-e-aghajanjan-63687877.html
Երևանում աղբահանության խնդիրն ամբողջությամբ լուծված է. Աղաջանյան
Երևանում աղբահանության խնդիրն ամբողջությամբ լուծված է. Աղաջանյան
Sputnik Արմենիա
Աղբահանության աշխատանքներին մասնակցել է 495 սանմաքրման աշխատակից ու ավելի քան 90 միավոր տեխնիկա: 31.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-31T10:47+0400
2023-07-31T10:47+0400
2023-07-31T11:07+0400
տիգրան ավինյան
քաղաքապետարան
աղբ
աղբաման
աղբահանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/2025/68/20256886_0:0:1600:901_1920x0_80_0_0_b05c265f2f14073c5f3d11031bf98d3d.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիս - Sputnik. Երևանում աղբահանության խնդիրն ամբողջությամբ լուծված է։ Այս մասին քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում համայնքային հիմնարկի տնօրեն Բագրատ Աղաջանյանը:Ավելի վաղ Երևանի բնակիչները սոցցանցերում լուսանկարներ էին տարածել, որոնցում երևում էր, որ քաղաքում աղբահանության հետ կապված խնդիրներ կան։ Հարցին անդրադարձել էին նաև Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստերի ժամանակ։ Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը մի քանի շաբաթ առաջ զեկուցել էր, որ որոշ վարչական շրջաններում սրվել է աղբահանության խնդիրը, խախտվել է ժամանակացույցը, կան աղբամանների գերբեռնվածություն և կուտակումներ։Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե երբ Հայաստան կհասնեն հավելյալ աղբատար մեքենաները։ Բագրատ Աղաջանյանը պատասխանեց` շուտով։«Առաջարկում եմ, այդ շուտովն այսօր ինձ զեկուցեք օրերի տեսքով»,– արձագանքեց Ավինյանը։Հիշեցնենք, որ աղբահանության խնդրի վերաբերյալ ծառայողական քննություն էր նախաձեռնվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2025/68/20256886_106:0:1530:1068_1920x0_80_0_0_256b9694d83577b7982d3fc57390b688.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տիգրան ավինյան, քաղաքապետարան, աղբ, աղբաման, աղբահանություն
տիգրան ավինյան, քաղաքապետարան, աղբ, աղբաման, աղբահանություն
Երևանում աղբահանության խնդիրն ամբողջությամբ լուծված է. Աղաջանյան
10:47 31.07.2023 (Թարմացված է: 11:07 31.07.2023) Աղբահանության աշխատանքներին մասնակցել է 495 սանմաքրման աշխատակից ու ավելի քան 90 միավոր տեխնիկա:
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիս - Sputnik. Երևանում աղբահանության խնդիրն ամբողջությամբ լուծված է։ Այս մասին քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում համայնքային հիմնարկի տնօրեն Բագրատ Աղաջանյանը:
Ավելի վաղ Երևանի բնակիչները սոցցանցերում լուսանկարներ էին տարածել, որոնցում երևում էր, որ քաղաքում աղբահանության հետ կապված խնդիրներ կան։
Հարցին անդրադարձել էին նաև Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստերի ժամանակ։ Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը մի քանի շաբաթ առաջ
զեկուցել էր, որ որոշ վարչական շրջաններում սրվել է աղբահանության խնդիրը, խախտվել է ժամանակացույցը, կան աղբամանների գերբեռնվածություն և կուտակումներ։
«495 սանմաքրման աշխատակից, շաբաթական 6-օրյա ռեժիմով, ապահովել են մայրաքաղաքի բակերի ու փողոցների մաքրությունը։ 2 հերթափոխով աղբահանություն է կատարել 73 աղբատար մեքենա։ 7-օրյա գրաֆիկով աշխատել են նաև 3 փոշեկուլ մեքենա ու 21 ջրցան մեքենա»- ասաց Աղաջանյանը:
Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե երբ Հայաստան կհասնեն հավելյալ աղբատար մեքենաները։ Բագրատ Աղաջանյանը պատասխանեց` շուտով։
«Առաջարկում եմ, այդ շուտովն այսօր ինձ զեկուցեք օրերի տեսքով»,– արձագանքեց Ավինյանը։
Հիշեցնենք, որ աղբահանության խնդրի վերաբերյալ ծառայողական քննություն էր նախաձեռնվել։