https://arm.sputniknews.ru/20230731/erevann-u-baqun-petq-e-dzhvarin-pvokhzijumneri-gnan-millery-khaghaghutjan-pajmanagri-masin-63735540.html
Երևանն ու Բաքուն պետք է դժվարին փոխզիջումների գնան. Միլլերը` խաղաղության պայմանագրի մասին
Երևանն ու Բաքուն պետք է դժվարին փոխզիջումների գնան. Միլլերը` խաղաղության պայմանագրի մասին
Sputnik Արմենիա
Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի խոսքով` Բլինկենը ներգրավված է բանակցություններում, որպեսզի կողմերին քաջալերի գնալ այդ քայլին խաղաղության պայմանագրին... 31.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-31T23:18+0400
2023-07-31T23:18+0400
2023-07-31T23:18+0400
հայաստան
ադրբեջան
մեթյու միլլեր
խաղաղության պայմանագիր
էնթոնի բլինկեն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0d/52548790_0:119:1600:1019_1920x0_80_0_0_79f0da2b5856cd4d6ef9a20a993ba948.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. ԱՄՆ–ն շարունակում է հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը հնարավոր է։ Այսօր ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն է արել Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։Նրա խոսքով` դա է պատճառը, որ ԱՄՆ–ն շարունակում է խոսել խաղաղության պայմանագրի մասին։Ըստ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի` հենց դրա համար է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը շարունակում է ներգրավված լինել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ բանակցություններում։ Միլլերի խոսքով` պետքարտուղարն անձամբ ներգրավված է գործընթացում` քաջալերելու կողմերին անել այդ դժվարին փոխզիջումները խաղաղության պայմանագրին հասնելու համար։ՌԴ–ն շահագրգռված է, որ Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատվի. ԼավրովՀիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։Վերջին շրջանում հայ–ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպումներ են անցկացվել Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում, Քիշնևում։Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարբերաբար հայտարարում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման կարևոր պայմանը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումն է ու զինվորականների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0d/52548790_13:0:1420:1055_1920x0_80_0_0_97686d7b07ce1f9284a1aa230cab203b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, մեթյու միլլեր, խաղաղության պայմանագիր, էնթոնի բլինկեն
հայաստան, ադրբեջան, մեթյու միլլեր, խաղաղության պայմանագիր, էնթոնի բլինկեն
Երևանն ու Բաքուն պետք է դժվարին փոխզիջումների գնան. Միլլերը` խաղաղության պայմանագրի մասին
Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի խոսքով` Բլինկենը ներգրավված է բանակցություններում, որպեսզի կողմերին քաջալերի գնալ այդ քայլին խաղաղության պայմանագրին հասնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. ԱՄՆ–ն շարունակում է հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը հնարավոր է։ Այսօր ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն է արել Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։
Նրա խոսքով` դա է պատճառը, որ ԱՄՆ–ն շարունակում է խոսել խաղաղության պայմանագրի մասին։
«Երկու կողմերն էլ պետք է դժվարին փոխզիջումների գնան»,– նշել է Միլլերը։
Ըստ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի` հենց դրա համար է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը շարունակում է ներգրավված լինել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ բանակցություններում։ Միլլերի խոսքով` պետքարտուղարն անձամբ ներգրավված է գործընթացում` քաջալերելու կողմերին անել այդ դժվարին փոխզիջումները խաղաղության պայմանագրին հասնելու համար։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
Վերջին շրջանում հայ–ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպումներ են անցկացվել
Վաշինգտոնում,
Բրյուսելում,
Մոսկվայում,
Քիշնևում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարբերաբար
հայտարարում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման կարևոր պայմանը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումն է ու զինվորականների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից։