https://arm.sputniknews.ru/20230731/erevani-qaghaqapetarann-arajarkum-e-vtsharel-u-erekhanerin-aveli-erkar-tvoghnel-mankapartezum-63694674.html
Երևանի քաղաքապետարանն առաջարկում է վճարել ու երեխաներին ավելի երկար թողնել մանկապարտեզում
Երևանի քաղաքապետարանն առաջարկում է վճարել ու երեխաներին ավելի երկար թողնել մանկապարտեզում
Sputnik Արմենիա
Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարեց պատշաճ տեղեկացնել ծնողներին երկարօրյա նախակրթարանի հնարավորության մասին։ 31.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-31T12:13+0400
2023-07-31T12:13+0400
2023-07-31T12:23+0400
մանկապարտեզ
երևան
երեխա
երևանի քաղաքապետարան
տիգրան ավինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0f/59666012_0:110:1601:1010_1920x0_80_0_0_e342805dab8cdf568041d8b09848a616.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Աշխատող ծնողներին հնարավորություն կտրվի երեխաներին ավելի երկար թողնել մանկապարտեզներում։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց հանրակրթության վարչության պետ Մարգարիտա Խաչատրյանը։Նա տեղեկացրեց, որ 2022–23 ուսումնական տարում թվով 78 մանկապարտեզներում արդեն գործել են վճարովի երկարօրյա խմբեր, որոնցից օգտվել է 643 սան։Մանկապարտեզների տնօրեններն անժամկետ չեն ղեկավարիՄարգարիտա Խաչատրյանը հավելեց նաև, որ հնարավորություն կա ավելի շատ երեխաների ներգրավել, բայց պահանջարկ դեռ չկա։Նա հիշեցրեց, որ այս թեմային անդրադարձել են, քանի որ ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի նիստի ժամանակ քննարկվել է հարց, թե ինչու մարդիկ չեն ուզում շատ երեխաներ ունենալ։ Պատասխաններից մեկի հիմքում եղել են նախակրթարանների հետ կապված խնդիրները։«Այս խնդրի լուծման ճանապարհներից մեկն էլ այն է, որ նախակրթարանների հասանելիությունը պետք է ավելացնել նաև ժամային առումով՝ աշխատող ծնողների համար ստեղծելով հնարավորություն` երեխային ավելի երկար թողնել նախակրթարանում»,– ասաց Ավինյանը։Արցախում 6828 երեխա այլևս չի կարողանում մանկապարտեզ, նախակրթարան և երկարօրյա դպրոց հաճախելՆա տեղեկացրեց նաև , որ այս տարի 24 մանկապարտեզ արդեն հիմնանորոգվել է, մյուս տարի կհիմնանորոգվեն ևս 33–ը, իսկ 2025-ին` 35–ը։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0f/59666012_0:0:1421:1065_1920x0_80_0_0_59a07f43e6392c1c5c58015e87e870fa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մանկապարտեզ, երևան, երեխա, երևանի քաղաքապետարան, տիգրան ավինյան
մանկապարտեզ, երևան, երեխա, երևանի քաղաքապետարան, տիգրան ավինյան
Երևանի քաղաքապետարանն առաջարկում է վճարել ու երեխաներին ավելի երկար թողնել մանկապարտեզում
12:13 31.07.2023 (Թարմացված է: 12:23 31.07.2023) Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարեց պատշաճ տեղեկացնել ծնողներին երկարօրյա նախակրթարանի հնարավորության մասին։
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Աշխատող ծնողներին հնարավորություն կտրվի երեխաներին ավելի երկար թողնել մանկապարտեզներում։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց հանրակրթության վարչության պետ Մարգարիտա Խաչատրյանը։
Նա տեղեկացրեց, որ 2022–23 ուսումնական տարում թվով 78 մանկապարտեզներում արդեն գործել են վճարովի երկարօրյա խմբեր, որոնցից օգտվել է 643 սան։
Մարգարիտա Խաչատրյանը հավելեց նաև, որ հնարավորություն կա ավելի շատ երեխաների ներգրավել, բայց պահանջարկ դեռ չկա։
«Կարծում եմ` իրազեկման խնդիր կա, որովհետև աշխատող ծնողը կուզենա օգտվել այս ծառայությունից»,– նշեց փոխաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա հիշեցրեց, որ այս թեմային անդրադարձել են, քանի որ ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի նիստի ժամանակ քննարկվել է հարց, թե ինչու մարդիկ չեն ուզում շատ երեխաներ ունենալ։ Պատասխաններից մեկի հիմքում եղել են նախակրթարանների հետ կապված խնդիրները։
«Այս խնդրի լուծման ճանապարհներից մեկն էլ այն է, որ նախակրթարանների հասանելիությունը պետք է ավելացնել նաև ժամային առումով՝ աշխատող ծնողների համար ստեղծելով հնարավորություն` երեխային ավելի երկար թողնել նախակրթարանում»,– ասաց Ավինյանը։
Նա տեղեկացրեց նաև , որ այս տարի 24 մանկապարտեզ արդեն հիմնանորոգվել է, մյուս տարի կհիմնանորոգվեն ևս 33–ը, իսկ 2025-ին` 35–ը։