00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դիվանագետները «մասովկա» էին հակառուսական շոուի համար. քաղաքագետը` հումանիտար բեռի մասին

© Photo : Twitter / UK in ArmeniaԴիվանագետները Կոռնիձորում
Դիվանագետները Կոռնիձորում - Sputnik Արմենիա, 1920, 31.07.2023
Դիվանագետները Կոռնիձորում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը կարծում է, որ Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցող և սպասվող իրադարձությունները` քաղաքական, իրավական, այլ, փոխկապակցված են և ուղղված են ընդդեմ Արցախի և ՌԴ խաղաղապահների։
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Արցախ հումանիտար օգնություն ուղարկելը իշխանությունների հերթական հակառուսական շոուն էր, իսկ ՀՀ–ում հավատարմագրված դիվանագետները, որոնք այցելել են Կոռնիձոր, այդ շոուի «մասովկան» էին։ Նման տեսակետ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։
Հայտնել էինք, որ հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվել են ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և արդեն 5 օր է` կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։ Իրավիճակին տեղում ծանոթանալու համար այնտեղ էին մեկնել ՀՀ–ում հավատարմագրված դիվանագետները։
Քաղաքագետն այս ամենի մեջ այլ դրդապատճառներ է տեսնում։ Նա հիշեցնում է, որ Արցախ հումանիտար բեռ ուղարկելու որոշումը կայացվել է ԱԳ նախարարների մոսկովյան եռակողմ հանդիպումից հետո։ Տրամաբանական է, որ այդ մասին պայմանավորվածություն լինելու դեպքում Լավրովը կամ Զախարովան կհայտարարվեին այդ մասին։ Սակայն ոչ ոք այդ մասին չի խոսել, հետևաբար պայմանավորվածություն չի եղել։
Նշենք, որ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը լրագրողներին ասել էր, որ հումանիտար բեռն Արցախ հասցնելու հետ կապված ՌԴ խաղաղապահների հետ նախապես պայմանավորվածություն չի եղել։
«Արդյունքում ստացվեց, որ հումանիտար բեռը հասավ մինչև Լաչինի միջանցքի սկիզբը, այնտեղ կանգ առավ, իսկ երկրի ներսում իշխանություններին փոխկապակցված տելեգրամյան ալիքների ու անձանց կողմից քարոզչություն է, որ ռուսները չկարողացան անգամ հումանիտար բեռը տեղափոխել Արցախ։ Իրականում սա վերածվել է հերթական հակառուսական շոուի»,–ասաց Մաթևոսյանը։
Քաղաքագետն անդրադարձավ նաև ադրբեջանցիների կողմից արցախցի Վագիֆ Խաչատրյանին առևանգելու փաստին` նշելով, որ դա տեղավորվում է Ադրբեջանի` «Ղարաբաղն առանց հայերի» կարգախոսի մեջ։
Սակայն, նրա խոսքով, այս առևանգման մեջ կա ավելի հատկանշական երևույթ. եթե Խաչատրյանը իսկապես մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին, և նրան առևանգելու պատճառը դա է, ստացվում է, որ Ադրբեջանն ունի ցուցակներն այն մարդկանց, ովքեր մասնակցել են արցախյան պատերազմներին։
«Ադրբեջանը պատրաստում է իր գործունեության տրամաբանական փուլերից հաջորդի մեկնարկը, ու սա ընդամենը դրա դրսևորումներից մեկն է։ Մենք տեսնում ենք, որ Ալիևի ասած «համաներում» կոչվածը չի լինելու, մարդկանց պատժելու են, առևանգելու են»,–ասաց նա։
Այն, որ Ադրբեջանը որևէ կերպ հաշվի չի առնում ո՛չ Կարմիր խաչի աշխատանքը, ո՛չ խաղաղապահներին, ո՛չ միջազգային կառույցներին և անում է` ինչ ցանկանում է, պատճառը պաշտոնական Երևանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելն է, եթե անգամ դա բանավոր է եղել։
«Հայաստանն իրենց խաղաքարտ է տվել։ Եթե Ադրբեջանը ունենար ստորագրված փաստաթուղթ, ոչ թե մեղմիկ ձևով կգնար, անցակետ կտեղադրեր, այլ իրենք պարզապես ռազմական գործողություն կիրականացնեին և հայերին կբնաջնջեին»,–հավելեց մեր զրուցակիցը։
Արցախի համար ստեղծված ծանր իրավիճակում տեղի իշխանությունները փոխանակ քաղաքական տրամաբանության շրջանակներում գործողություններ իրականացնեին, ՀՀ իշխանությունների պահվածքին քաղաքական գնահատական տային, իրենք Հայաստանի իշխանական շրջանակների հետ վարկաբեկում են թե՛ խաղաղապահներին, թե՛ Կարմիր խաչին։ Սա, ըստ փորձագետի, պատմական, քաղաքական նոնսենս է։
«Եթե Արցախի իշխանությունները կարծում են, որ առևանգված արցախցուց կարգավիճակի առումով տարբերվում են, չարաչար սխալվում են։ Իրենք պարզապես էլիտար գերիներ են»,–հավելեց նա։
Նշենք, որ Անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող բուժառուներն այս ընթացքում Արցախից Հայաստան են տեղափոխվում ԿԽՄԿ միջնորդությամբ և ուղեկցությամբ։ Նրանցից մեկին` Վագիֆ Խաչատրյանին, հուլիսի 29–ին առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։
Մաթևոսյանը նշում է, որ ՀՀ իշխանությունները պատրաստվում են աննախադեպ քայլի գնալ, որովհետև պատմության մեջ բարդ է գտնել նման օրինակ, երբ պետությունը հրաժարվում է իր ժողովրդի մի հատվածի ինքնորոշման իրավունքից։
Աղդամով երթուղին չպետք է դիտարկվի որպես Լաչինի միջանցքի բացման այլընտրանք. Բորել
Նրա խոսքով` վերոնշյալ գործընթացին է ծառայելու նաև Երևանի ավագանու ընտրությունները։ Մաթևոսյանի համոզմամբ` առաջիկա ավագանու ընտրությունները ոչ թե «Կուկուռուզնիկը» վերականգնելու մասին է, այլ ամբողջովին քաղաքական ընտրություն է։
«Այդ ընտրություններում հաղթանակը ներկայացվելու է որպես վստահության քվե Փաշինյանի կառավարության ամբողջ գործունեությանը։ Դրանից հետո իրենք գնալու են մի այնպիսի փաստաթղթի ստորագրման, որով լուծարվելու է Արցախի Հանրապետությունը։ Դրա համար քաղաքական պայքար պետք է ծավալվի քաղաքապետի ընտրությունների ժամանակ»–եզրափակեց խոսքը քաղաքագետը։
Հավելենք, որ Երևանի ավագանու ընտրությունները կկայանան սեպտեմբերի 17–ին։
Լրահոս
0