https://arm.sputniknews.ru/20230731/chalabjany-kvoch-e-anum-qaghaqacinerin-ajs-shabat-el-aktiv-linel-ev-mianal-hajaqvein-63688657.html
Չալաբյանը կոչ է անում քաղաքացիներին այս շաբաթ էլ ակտիվ լինել և միանալ «ՀայաՔվեին»
Չալաբյանը կոչ է անում քաղաքացիներին այս շաբաթ էլ ակտիվ լինել և միանալ «ՀայաՔվեին»
Sputnik Արմենիա
Հաջորդ փուլում կենտրոնանալու են օրենքի նախագիծն Ազգային ժողովում անցկացնելու վրա, ինչի շրջանակում անհրաժեշտ է լինելու մեծ դիմադրություն հաղթահարել։ 31.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-31T10:56+0400
2023-07-31T10:56+0400
2023-07-31T10:57+0400
ավետիք չալաբյան
«ազատ արցախ հայաքվե» նախաձեռնություն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/16/63333333_0:84:1600:984_1920x0_80_0_0_87265746bd14181da088c405690eccf0.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. «ՀայաՔվե» նախաձեռնության ստորագրահավաքն այս շաբաթ ևս կշարունակվի, համակարգող Ավետիք Չալաբյանն էլ կոչ է անում դառնալ նախաձեռնության ակտիվ մասնակից։ Այս մասին նա գրել է «Ֆեյսբուքի» իր էջում։Ավելի վաղ հայտնել էինք, որ «ՀայաՔվեին» դեռ անցած շաբաթ արդեն միացել է 54 հազար 800 քաղաքացի, ինչը նշանակում է, որ ստորագրությունների նվազագույն (50.000 ստորագրություն,– խմբ.) շեմն արդեն հաղթահարված է։Նա ընդգծել է, որ Արցախի շուրջ իրավիճակը շարունակում է վատթարանալ, իսկ «ՀայաՔվեն» նաև ուղերձ է մեր թշնամիներին։Նախաձեռնության համակարգողը շեշտեց` հաջորդ փուլում կենտրոնանալու են օրենքի նախագիծը Ազգային ժողովում անցկացնելու վրա, ինչի շրջանակում անհրաժեշտ է լինելու մեծ դիմադրություն հաղթահարել։ Չալաբյանը ևս մեկ անգամ կարևորել է քաղաքացիների ակտիվ աջակցության անհրաժեշտությունը։Քաղաքացիների նաև մտահոգություն են հայտնում, որ «ՀայաՔվեի» այն փուլում, երբ անհրաժեշտ կլինի ևս 300.000 քաղաքացու աջակցություն, այն անձանց ձայները, որոնք արդեն իսկ ստորագրել են, չեն հաշվվելու։ Չալաբյանը նշել է` այդ փուլը դեռևս հեռավոր հեռանկար է, ներկայում պետք է գործել այսօրվա իրադարձությունների շրջանակում և անպայման միանալ «ՀայաՔվեին»։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/16/63333333_90:0:1511:1066_1920x0_80_0_0_5db70f92408af70e9bccf08be9bde45b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ավետիք չալաբյան, «ազատ արցախ հայաքվե» նախաձեռնություն, հայաստան
ավետիք չալաբյան, «ազատ արցախ հայաքվե» նախաձեռնություն, հայաստան
Չալաբյանը կոչ է անում քաղաքացիներին այս շաբաթ էլ ակտիվ լինել և միանալ «ՀայաՔվեին»
10:56 31.07.2023 (Թարմացված է: 10:57 31.07.2023) Հաջորդ փուլում կենտրոնանալու են օրենքի նախագիծն Ազգային ժողովում անցկացնելու վրա, ինչի շրջանակում անհրաժեշտ է լինելու մեծ դիմադրություն հաղթահարել։
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. «ՀայաՔվե» նախաձեռնության ստորագրահավաքն այս շաբաթ ևս կշարունակվի, համակարգող Ավետիք Չալաբյանն էլ կոչ է անում դառնալ նախաձեռնության ակտիվ մասնակից։ Այս մասին նա գրել է
«Ֆեյսբուքի» իր էջում։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ «ՀայաՔվեին» դեռ անցած շաբաթ արդեն միացել է 54 հազար 800 քաղաքացի, ինչը նշանակում է, որ ստորագրությունների նվազագույն (50.000 ստորագրություն,– խմբ.) շեմն արդեն հաղթահարված է։
«Մենք այս շաբաթ շարունակում ենք ստորագրահավաքը, քանի որ բազմաթիվ քաղաքացիներ ցանկություն ունեն միանալու «ՀայաՔվեին» այս փուլում, նրանք նախապես տեղեկացված են եղել, որ ստորագրահավաքը շարունակվելու է մինչև օգոստոսի 19-ը։ Կուզեինք բոլոր այդ քաղաքացիներին հնարավորություն տալ միանալ մեր նախաձեռնությանը և դառնալ նրա ակտիվ անդամը։ Մի շարք համայնքներում ստորագրահավաքը սկսել է միայն անցած շաբաթ, ոմանցում՝ տառացիորեն շաբաթվա վերջին 2 օրը, քաղաքացիների ակտիվ հոսքը շարունակվում է»,– գրել է Չալաբյանը։
Նա ընդգծել է, որ Արցախի շուրջ իրավիճակը շարունակում է վատթարանալ, իսկ «ՀայաՔվեն» նաև ուղերձ է մեր թշնամիներին։
Նախաձեռնության համակարգողը շեշտեց` հաջորդ փուլում կենտրոնանալու են օրենքի նախագիծը Ազգային ժողովում անցկացնելու վրա, ինչի շրջանակում անհրաժեշտ է լինելու մեծ դիմադրություն հաղթահարել։ Չալաբյանը ևս մեկ անգամ կարևորել է քաղաքացիների ակտիվ աջակցության անհրաժեշտությունը։
Քաղաքացիների նաև մտահոգություն են հայտնում, որ «ՀայաՔվեի» այն փուլում, երբ անհրաժեշտ կլինի ևս 300.000 քաղաքացու աջակցություն, այն անձանց ձայները, որոնք արդեն իսկ ստորագրել են, չեն հաշվվելու։ Չալաբյանը նշել է` այդ փուլը դեռևս հեռավոր հեռանկար է, ներկայում պետք է գործել այսօրվա իրադարձությունների շրջանակում և անպայման միանալ «ՀայաՔվեին»։