https://arm.sputniknews.ru/20230731/adrbejani-hatuk-tsarajutjunnery-pvordzum-en-arcakhi-qaghaqacineri-shrjanum-khutshap-taratsel-63723564.html
Ադրբեջանի հատուկ ծառայությունները փորձում են Արցախի քաղաքացիների շրջանում խուճապ տարածել
Ադրբեջանի հատուկ ծառայությունները փորձում են Արցախի քաղաքացիների շրջանում խուճապ տարածել
Sputnik Արմենիա
Վերջին օրերին Ադրբեջանի հատուկ ծառայությունները սոցիալական ցանցերի միջոցով հերթական տեղեկատվական գրոհն են սկսել Արցախի Հանրապետության բնակչության հանդեպ։ 31.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-31T18:10+0400
2023-07-31T18:10+0400
2023-07-31T18:18+0400
արցախ
արցախի աած
հայ-ադրբեջանական
ադրբեջան
ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
խուճապ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1c/69269313_0:50:1600:950_1920x0_80_0_0_58efe9146d0d7c0f781c4460628b2cae.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Ադրբեջանի հատուկ ծառայությունները փորձում են Արցախի Հանրապետության քաղաքացիների մեջ խուճապ տարածել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ազգային անվտանգության ծառայությունը։Ընդգծվում է, որ մեկ այլ հրապարակումով ադրբեջանական կողմի օգտատերերը տարածել են պատերազմին ենթադրաբար մասնակցած արցախցիների ցանկ՝ կեղծ մեղադրանքներով:Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում քաղաքացիներին չարձագանքել նման գրառումներին, չհրապարակել Արցախի քաղաքացիների անձնական տվյալներ, չտրվել կեղծ լուրերի, պահպանել սառնասրտություն և հետևել միայն պաշտոնական լրահոսին։Կասկածելի բնույթի գրառումների հանդիպելու դեպքում պետք է անհապաղ դիմել ԱՀ ազգային անվտանգության ծառայություն կամ զանգահարել թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26:Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։Անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող բուժառուներն այս ընթացքում Արցախից Հայաստան են տեղափոխվում ԿԽՄԿ միջնորդությամբ և ուղեկցությամբ։ Նրանցից մեկին` Վագիֆ Խաչատրյանին, հուլիսի 29–ին առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1c/69269313_89:0:1512:1067_1920x0_80_0_0_faf4eace7e313f93e5aa02adeffcaf9b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, արցախի աած, հայ-ադրբեջանական, ադրբեջան, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, խուճապ
արցախ, արցախի աած, հայ-ադրբեջանական, ադրբեջան, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, խուճապ
Ադրբեջանի հատուկ ծառայությունները փորձում են Արցախի քաղաքացիների շրջանում խուճապ տարածել
18:10 31.07.2023 (Թարմացված է: 18:18 31.07.2023) Վերջին օրերին Ադրբեջանի հատուկ ծառայությունները սոցիալական ցանցերի միջոցով հերթական տեղեկատվական գրոհն են սկսել Արցախի Հանրապետության բնակչության հանդեպ։
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Ադրբեջանի հատուկ ծառայությունները փորձում են Արցախի Հանրապետության քաղաքացիների մեջ խուճապ տարածել։ Տեղեկությունը հայտնում է
Արցախի ազգային անվտանգության ծառայությունը։
«Հայերեն գրառումներով փորձում են «քաղաքացիության», «բարձր աշխատավարձի», «իրավունքների պաշտպանվածության» վերաբերյալ կեղծ թեզերով ու խոստումներով հոգեբանական ճնշում գործադրել և խուճապ տարածել բնակչության մեջ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ընդգծվում է, որ մեկ այլ հրապարակումով ադրբեջանական կողմի օգտատերերը տարածել են պատերազմին ենթադրաբար մասնակցած արցախցիների ցանկ՝ կեղծ մեղադրանքներով:
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում քաղաքացիներին չարձագանքել նման գրառումներին, չհրապարակել Արցախի քաղաքացիների անձնական տվյալներ, չտրվել կեղծ լուրերի, պահպանել սառնասրտություն և հետևել միայն պաշտոնական լրահոսին։
Կասկածելի բնույթի գրառումների հանդիպելու դեպքում պետք է անհապաղ դիմել ԱՀ ազգային անվտանգության ծառայություն կամ զանգահարել թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող բուժառուներն այս ընթացքում Արցախից Հայաստան են տեղափոխվում ԿԽՄԿ միջնորդությամբ և ուղեկցությամբ։ Նրանցից մեկին`
Վագիֆ Խաչատրյանին, հուլիսի 29–ին առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։