https://arm.sputniknews.ru/20230731/abvovjanci-32-amja-knvoj-vodisakany-na-angam-qnnichin-e-keghts-epikriz-nerkajacrel-63716939.html
Աբովյանցի 32-ամյա կնոջ ոդիսականը. նա անգամ քննիչին է կեղծ էպիկրիզ ներկայացրել
Աբովյանցի 32-ամյա կնոջ ոդիսականը. նա անգամ քննիչին է կեղծ էպիկրիզ ներկայացրել
Sputnik Արմենիա
Կինը կեղծ գրություններ է պատրաստել, թե իբր հորից ժառանգություն է ստացել 47 անշարժ գույք, 50 միլիոն դրամ, հետոչունեցած գույքը շուկայականից ցածր գնով «վաճառել»... 31.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-31T16:20+0400
2023-07-31T16:20+0400
2023-07-31T16:35+0400
հայաստան
խարդախություն
կին
անշարժ գույք
https://cdn.am.sputniknews.ru/img/1114/80/11148043_0:0:1001:563_1920x0_80_0_0_c2fdf93ec4b36696cd9dd8900fb6cbbd.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Աբովյան քաղաքի 32-ամյա բնակչուհու բազմադրվագ սխեմատիկ խարդախությունների հետևանքով 21 անձ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։Նախաքննության ժամանակ պարզվել է, որ 32-ամյա կինը Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բնակչի միջոցով կապ է հաստատել նույն քաղաքի մի շարք բնակիչների հետ։ Ներկայացել է իբրև ՀՀ կառավարության և բարեգործական կազմակերպության կողմից «Բնակարանների բաշխման» ծրագրի շահառու, նշել, որ ունի որպես ժառանգություն ստացած, վաճառքի ենթակա բնակարաններ։Նա կեղծ փաստաթղթեր է ներկայացրել, որոնք իբր ստացել է Երևանի քաղաքապետարանից, ու 2020-2022թթ․ ընթացքում 18 քաղաքացուց հափշտակել ընդհանուր 29.230.200 դրամ, 46.000 ԱՄՆ դոլար և 90.000 ռուբլի։Նույն քաղաքացու մոտ ձեռք բերած վստահությունն ամրապնդելու նպատակով նրան կեղծ տեղեկություններ է հայտնել, թե իբր առողջարանի և ՍՊ ընկերության համասեփականատեր է, խոստացել է գումարի դիմաց նրան փոխանցել նշված ընկերություններում իր բաժնեմասերը: Պատրաստել է կեղծ փաստաթղթեր, որոնցով այդ անձը իբր հիշյալ ՍՊԸ-ի 63 տոկոսի և առողջարանի 54 տոկոսի բաժնետերն է:2020 թվականին նա մի կնոջ առաջարկել է շուկայականից անհամեմատ ցածր գնով ձեռք բերել Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող, իբր հորից ժառանգած, իրենպատկանող երկու բնակարան։ Այդ կնոջ հետ գնացել է իրականում այլ անձանց պատկանող բնակարաններ, ծանոթացրել բնակարանային պայմաններին, ապա առաջարկել մտացածին 7.500.000 դրամով գնել բնակարաններից մեկը։Ստեփանավանում նպաստի անվան տակ ավելի քան 245 միլիոն դրամ են հափշտակել պետբյուջեիցՇարունակելով կեղծիքների շարքը` նախաքննության ընթացքում իր նկատմամբ ավելի մեղմ խափանման միջոց կիրառելուն հասնելու նպատակով 32-ամյա կինը քննիչին է ներկայացրել իր կողմից պատրաստված, իբր Բ.Ա.Ֆանարջյանի անվան «Ուռուցքաբանության ազգային կենտրոն» անունից բժշկական կեղծ էպիկրիզ, համաձայն որի՝ իբր ունի ուղեկցող մի շարք ծանր հիվանդություններ: Բուժհաստատությանն ուղղված հարցմամբ պարզվել է, որ նման տվյալներով բժիշկներ ՈւԱԿ-ում չեն աշխատել:Ձեռք բերված փաստերի հիման վրա 32-ամյա կնոջը մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (խարդախություն) 3-րդ մասի 3-րդ կետի, 457-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը) 1-ին մասով։ Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:Նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել են հսկող դատախազին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1114/80/11148043_56:0:943:665_1920x0_80_0_0_c522b911cb2116c63ca337ae66840bad.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, խարդախություն, կին, անշարժ գույք
հայաստան, խարդախություն, կին, անշարժ գույք
Աբովյանցի 32-ամյա կնոջ ոդիսականը. նա անգամ քննիչին է կեղծ էպիկրիզ ներկայացրել
16:20 31.07.2023 (Թարմացված է: 16:35 31.07.2023) Կինը կեղծ գրություններ է պատրաստել, թե իբր հորից ժառանգություն է ստացել 47 անշարժ գույք, 50 միլիոն դրամ, հետոչունեցած գույքը շուկայականից ցածր գնով «վաճառել» մարդկանց։
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Աբովյան քաղաքի 32-ամյա բնակչուհու բազմադրվագ սխեմատիկ խարդախությունների հետևանքով 21 անձ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նախաքննության ժամանակ պարզվել է, որ 32-ամյա կինը Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բնակչի միջոցով կապ է հաստատել նույն քաղաքի մի շարք բնակիչների հետ։ Ներկայացել է իբրև ՀՀ կառավարության և բարեգործական կազմակերպության կողմից «Բնակարանների բաշխման» ծրագրի շահառու, նշել, որ ունի որպես ժառանգություն ստացած, վաճառքի ենթակա բնակարաններ։
Նա կեղծ փաստաթղթեր է ներկայացրել, որոնք իբր ստացել է Երևանի քաղաքապետարանից, ու 2020-2022թթ․ ընթացքում 18 քաղաքացուց հափշտակել ընդհանուր 29.230.200 դրամ, 46.000 ԱՄՆ դոլար և 90.000 ռուբլի։
2020թ․ հուլիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում կինը մի քաղաքացու հայտնել է, թե իբր հայրը մեծ ժառանգություն է թողել իրեն, որը ստանալու համար գումար է անհրաժեշտ: Ավելին` պատրաստել է կեղծ գրություն, ըստ որի` իբր ճանաչվել է միակ ժառանգ և ընդունել է թողնված ողջ ժառանգությունը՝ 47 անշարժ գույք, 5 ավտոմեքենա և 50 000 000 դրամ գումար, որը պետք է ստանա բանկից: Արդյունքում քաղաքացուց մաս-մաս հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 44.000.000 դրամ:
Նույն քաղաքացու մոտ ձեռք բերած վստահությունն ամրապնդելու նպատակով նրան կեղծ տեղեկություններ է հայտնել, թե իբր առողջարանի և ՍՊ ընկերության համասեփականատեր է, խոստացել է գումարի դիմաց նրան փոխանցել նշված ընկերություններում իր բաժնեմասերը: Պատրաստել է կեղծ փաստաթղթեր, որոնցով այդ անձը իբր հիշյալ ՍՊԸ-ի 63 տոկոսի և առողջարանի 54 տոկոսի բաժնետերն է:
2020 թվականին նա մի կնոջ առաջարկել է շուկայականից անհամեմատ ցածր գնով ձեռք բերել Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող, իբր հորից ժառանգած, իրենպատկանող երկու բնակարան։ Այդ կնոջ հետ գնացել է իրականում այլ անձանց պատկանող բնակարաններ, ծանոթացրել բնակարանային պայմաններին, ապա առաջարկել մտացածին 7.500.000 դրամով գնել բնակարաններից մեկը։
Շարունակելով կեղծիքների շարքը` նախաքննության ընթացքում իր նկատմամբ ավելի մեղմ խափանման միջոց կիրառելուն հասնելու նպատակով 32-ամյա կինը քննիչին է ներկայացրել իր կողմից պատրաստված, իբր Բ.Ա.Ֆանարջյանի անվան «Ուռուցքաբանության ազգային կենտրոն» անունից բժշկական կեղծ էպիկրիզ, համաձայն որի՝ իբր ունի ուղեկցող մի շարք ծանր հիվանդություններ: Բուժհաստատությանն ուղղված հարցմամբ պարզվել է, որ նման տվյալներով բժիշկներ ՈւԱԿ-ում չեն աշխատել:
Ձեռք բերված փաստերի հիման վրա 32-ամյա կնոջը մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (խարդախություն) 3-րդ մասի 3-րդ կետի, 457-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը) 1-ին մասով։ Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել են հսկող դատախազին: