https://arm.sputniknews.ru/20230730/karmir-khachi-nerkajacucichy-baqvi-hivandanvocum-ajcelel-e-vagif-khachatrjanin-arcakhi-mip-63675624.html
Կարմիր խաչի ներկայացուցիչը Բաքվի հիվանդանոցում այցելել է Վագիֆ Խաչատրյանին. Արցախի ՄԻՊ
Կարմիր խաչի ներկայացուցիչը Բաքվի հիվանդանոցում այցելել է Վագիֆ Խաչատրյանին. Արցախի ՄԻՊ
Sputnik Արմենիա
Ադրբեջանի սահմանապահների կողմից առևանգված բուժառուի հարազատները դեռ չեն կարողացել կապ հաստատել նրա հետ։ 30.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-30T16:14+0400
2023-07-30T16:14+0400
2023-07-30T16:15+0400
վագիֆ խաչատրյան
բաքու
հիվանդանոց
արցախ
լաչինի միջանցք
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/1d/63656527_0:0:800:450_1920x0_80_0_0_edf78ce32928ac796f8e7a2ca3568116.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Ադրբեջանի սահմանապահների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանը գտնվում է Բաքվի հիվանդանոցներից մեկում։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակցիներն այցելել են նրան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։Հիշեցնենք, որ Արցախից Հայաստան տեղափոխվող բուժառուներից մեկին` Վագիֆ Խաչատրյանին, հուլիսի 29–ին առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։
բաքու
լաչինի միջանցք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/1d/63656527_120:0:720:450_1920x0_80_0_0_5d18271fa3955978bf26f088b1a87abf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վագիֆ խաչատրյան, բաքու, հիվանդանոց, արցախ, լաչինի միջանցք, ադրբեջան
վագիֆ խաչատրյան, բաքու, հիվանդանոց, արցախ, լաչինի միջանցք, ադրբեջան
Կարմիր խաչի ներկայացուցիչը Բաքվի հիվանդանոցում այցելել է Վագիֆ Խաչատրյանին. Արցախի ՄԻՊ
16:14 30.07.2023 (Թարմացված է: 16:15 30.07.2023) Ադրբեջանի սահմանապահների կողմից առևանգված բուժառուի հարազատները դեռ չեն կարողացել կապ հաստատել նրա հետ։
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Ադրբեջանի սահմանապահների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանը գտնվում է Բաքվի հիվանդանոցներից մեկում։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակցիներն այցելել են նրան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Արդյոք Խաչատրյանը կարողացե՞լ է կապ հաստատել հարազատների հետ, Ստեփանյանը դժվարացավ ասել` նշելով. «Հավանական է, որ ոչ, այլապես կիմանայի այդ մասին»։
Հիշեցնենք, որ Արցախից Հայաստան տեղափոխվող բուժառուներից մեկին` Վագիֆ Խաչատրյանին, հուլիսի 29–ին առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։