00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում երկրպագուի ճաշակով սպորտի վիրտուալ մեկնաբան են ստեղծել

© Sputnik / Aram NersesyanԲաբկեն Հովհաննիսյան
Բաբկեն Հովհաննիսյան - Sputnik Արմենիա, 1920, 30.07.2023
Բաբկեն Հովհաննիսյան
Բաժանորդագրվել
Ծրագիրը կկարողանա գեներացնել ձայնային մեկնաբանությունները կարգավորումներով, որոնք կտա երկրպագուն («երկրպագել «Այաքսին», «հետևել Հենրիխ Մխիթարյանին», «էմոցիոնալ մեկնաբանել» և այլն)։
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Zoosp հայկական ստարտափի մշակած ծրագիրը կարող է մեկնաբանել սպորտը` առաջնորդվելով օգտատերերի նախասիրություններով և ճաշակով։ Ծրագրի նախատիպը ներկայացվել է Sevan Startup Summit 2023 համաժողովի ժամանակ։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նախագծի համահիմնադիր Բաբկեն Հովհաննիսյանը պարզաբանում է` ինչ–որ մեկն ուզում է, որ «Ինտերի» խաղի ժամանակ մեկնաբանը կենտրոնանա Հենրիխ Մխիթարյանի վրա (ինչպես է նա տեղաշարժվում դաշտում, նույնիսկ երբ գնդակն իր մոտ չէ), ինչ–որ մեկը նախընտրում է, որպեսզի մեկնաբանը խոսի իր սիրելի արտիստի ձայնով կամ ավելի էմոցիոնալ կամ գուցե հանգիստ ձևով մեկնաբանի՝ բոլոր այս կարգավորումները հնարավոր է տալ, պահպանել, այնուհետև փոփոխել։
Արհեստական բանականությունը կարողանում է գեներացնել մեկաբանությունները ըստ ճաշակի, համացանցից հավաքելով տվյալներ խաղացողի մասին և ներկայացնել դրանք խաղի ընթացքում։ Օրինակ, վերջին խաղերի վիճակագրությունը, խաղացողի առողջական վիճակը, թիմի ու դրա խաղացողների մասին հայտնի մարզիկների և մարզիչների արձագանքները և այլն։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել անվտանգ դարձնել արհեստական բանականությամբ հավելվածները
Նախագծի հեղինակներն ուզում են հանդիսատեսին նաև հավելվածին հարց տալու հնարավորություն ընձեռել։ Համացանցում մարզական ալիքներ կան, որտեղ իրական մեկնաբանները օնլայն հարցեր են ընդունում դիտորդներից, բայց այստեղ այդ հարցուպատասխանը կլինի էքսկլյուզիվ, այսինք այս դեպքում օգտատերը անհատական մեկնաբան կունենա, թեև վիրտուալ։
Նախագծի նախնական տարբերակը կլինի անգլերեն, սակայն հեղինակները մտածում են նաև հայերեն տարբերակի մասին` ոչ այնքան գումար աշխատելու, որքան տեղի երկրպագուներին ուրախացնելու համար։
© Sputnik / Aram NersesyanԱշոտ Բաղդասարյան
Ашот Багдасарян, со-основатель стартапа Zoosp - Sputnik Արմենիա, 1920, 28.07.2023
Աշոտ Բաղդասարյան
Ինչպես նշեց նախագծի մյուս համահիմնադիր Աշոտ Բաղդասարյանը, ստարտափն իր կայքում եվրոպական առաջնությունների և NBA–ի մի քանի դեմո տեսանյութեր է հրապարակել արդեն։ Տեսանյութերից մեկում ցուցադրված է արաբերենից անգլերեն մեկնաբանությունների ավտոմատ թարգմանության ֆունկցիան։
«Մենք ավարտում ենք նաև համապարփակ դեմո տարբերակը, որն ուզում ենք ներկայացնել պատվիրատուներին, առաջին հերթին սպորտային խոշոր հեռուստաալիքներին, որոնք մեր կարգավորումները կինտեգրեն իրենց մենյուներում սմարթ ԹիՎի–ների համար», – նշեց Բաղդասարյանը։
Նախագծի հեղինակների մոտ գաղափարը ծնվեց հեռուստաէկրանի առաջ` ընկերների հետ ֆուտբոլ դիտելիս։ Մեկը հավանեց մեկնաբանությունը, մյուսը` ձանձրացավ։ Ահա և ծնվեց սեփական «մեկնաբան» (ինչպես ասում են ցանկացած ճաշակի) ստեղծելու գաղափարը։
«Մեր գործն էր, քանի որ բոլորս արհեստական բանականության մասնագետներ ենք։ Նման պրոդուկտներ փնտրեցինք աշխարհում, բայց ոչինչ չգտանք։ Միայն վերջին շաբաթների ընթացքում, Ուիմբլդոնի մրցաշարում, IBM նման նախագիծ սկսեց, սակայն մանրամասները դեռ չեն բացահայտում», – նշեց Աշոտը։
Տղաներն աշխատում են IT-ընկերություններում, նախագիծն էլ զարգացնում են ազատ ժամանակ և իրենց միջոցներով, այդ պատճառով ներդրողների և պոտենցիալ հաճախորդների ակտիվ փնտրտուքների մեջ են։
Լրահոս
0