00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երգչուհուց` հացթուխ ու բուժաշխատող. Աիդա Սարգսյանը պատմել է ԱՄՆ–ում իր կյանքի մասին

© Sputnik / Aram NersesyanԱիդա Սարգսյան
Աիդա Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 30.07.2023
Բաժանորդագրվել
Երգչուհին պատմել է, որ շուտով համերգով հանդես կգա Երևանում և նոր երգեր կներկայացնի։
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Հայաստանում 2000-ականներին հայտնի երգչուհի Աիդա Սարգսյանն ԱՄՆ արտագաղթեց կարիերայի բուռն շրջանում, երբ նրա հիթերը հնչում էին բառացիորեն ամեն անկյունից։ Արտիստը, առանց որի հայրենիքում որևէ մեծ համերգ չէր անցնում, հանկարծակի անհետացավ տեսադաշտից։ Ինչպե՞ս դասավորվեց երգչուհու կյանքը ԱՄՆ տեղափոխվելուց հետո, ինչո՞ւ նա կտրուկ փոխեց մասնագիտությունը և ի՞նչ դժվարությունների ստիպված եղավ բախվել, Sputnik Արմենիային տված հարցազրույցում պատմել է հենց ինքը` Աիդա Սարգսյանը։
Տարբեր միջոցառումների ժամանակ Աիդա Սարգսյանը շարունակում է երգել, թեև ԱՄՆ տեղափոխվելուց հետո որոշակի դժվարություններ են եղել։ Սկզբում ստիպված է եղել կատարել ցանկացած աշխատանք` ընդհուպ մինչև հաց թխելը։ Հազվադեպ, սակայն հաջողվում էր հանդես գալ տոնական միջոցառումների և կորպորատիվների ժամանակ։ Լինում էին նաև մենահամերգներ, բայց փոքր մասշտաբներով։ Բնականաբար, կայուն եկամուտ արվեստը չէր ապահովում, այդ պատճառով էլ ստիպված էր եկամտի լրացուցիչ աղբյուրներ փնտրել։
«Հիշիր` սա միայն մեր պայքարը չէ». ովքե՞ր հաղթեցին «Իմ ընկեր…» շարադրությունների մրցույթում
Այդպես Աիդան ԱՄՆ–ում ավարտեց մանկավարժական քոլեջը, այնուհետև որոշեց յուրացնել նաև բուժաշխատողի մասնագիտությունը։
«Մանկուց երազում էի բժիշկ դառնալ, սակայն ճակատագիրն այլ ուղով տարավ ինձ։ Տարիներ անց որոշեցի լրացնել բաց թողածը։ ԱՄՆ վերադառնալուն պես կստանամ դիպլոմս և կկարողանամ աշխատել որպես բժշկի օգնական, դեղագործ կամ բուժքույր», – ասաց երգչուհին։
Նա հավելեց, որ մտադիր չէ թողնել երգարվեստն ու երգչուհու կարիերան, և կփորձի համատեղել երկու մասնագիտությունները։
Աիդա Սարգսյանը խոստովանեց, որ երկար տարիներ ելույթ չի ունեցել և տեսահոլովակներ չի թողարկել, քանի որ չէր կարողանում գտնել երգեր, որոնք կհամապատասխանեին իր երգացանկին, չէին խեղաթյուրի հայկական մշակույթը և կարտացոլեին իր ներաշխարհը։ Իսկ հիմա երգչուհին վստահ է, որ ճակատագիրը կրկին ժպտացել է իրեն և հնարավորություն կունենա նորից փայլել հայկական շոու բիզնեսում։
«Ինձ շատ երգեր էին առաջարկում, բայց դրանք պարզունակ էին և անբովանդակ, այդ պատճառով հրաժարվում էի։ Բայց 44-օրյայի ժամանակ Մարինա Թագակչյանն ինձ գեղեցիկ մեղեդային երգ նվիրեց, որից էլ նոր փուլ սկսվեց իմ կարիերայում», – ասաց Սարգսյանը։
Երգչուհին պատմեց, որ շուտով համերգով հանդես կգա Երևանում և նոր երգեր կներկայացնի։
Արխիվային տվյալներ. ինչու Ազնավուրի ընտանիքը չվերադարձավ Հայաստան
Նա համոզված է, որ իրեն կհաջողվի հետաքրքրել հայ երիտասարդությանը և կրկին հանրահռչակել ազգային երաժշտությունը։ Իհարկե գիտակցում է, որ այդ նպատակին հասնելու համար ավելի լավ է Հայաստան վերադառնալ, սակայն այդ քայլին դեռ չի կարող դիմել, քանի որ դուստրը սովորում է ամերիկյան դպրոցում և նույնիսկ մտադիր է ՆԱՍԱ–ի գիտնական դառնալ։
«Բարեբախտաբար, ինձ հաջողվել է այնպես դաստիարակել դստերս, որ նա սիրի մեր լեզուն, մշակույթն ու ավանդույթները։ Նա շատ է սիրում Հայաստանը, և մենք անպայման կվերադառնանք այստեղ», – ասաց երգչուհին։
Նշենք, որ Աիդա Սարգսյանը ծնվել է 1974 թվականի դեկտեմբերի 17-ին Երևանում։ Ուսանել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիային կից ջազային ստուդիայում, որտեղ նաև մենակատար է եղել։ Զուգահեռ սովորել է Երևանի Համո Բեկնազարյանի անվան կինոստուդիայում։
Երգչուհին հայտնիություն ձեռք բերեց 90-ականների վերջին «Լորկե–լորկե», «Պար շիրխանի» և «Կռունկներ» երգերի կատարումից հետո։
Երգչուհին չէր թաքցնում, որ իրեն հովանավորում էր հայ գործարար և ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին ղեկավար Ռուբեն Հայրապետյանը։
Լրահոս
0