https://arm.sputniknews.ru/20230730/erevany-dimel-e-evradataran--vagif-khachatrjani-iravunqnery-pashtpanelu-hamar-63663141.html
Երևանը դիմել է Եվրադատարան Վագիֆ Խաչատրյանի իրավունքները պաշտպանելու համար
Երևանը դիմել է Եվրադատարան Վագիֆ Խաչատրյանի իրավունքները պաշտպանելու համար
Sputnik Արմենիա
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն իր հերթին անդրադարձել է Վագիֆ Խաչատրյանի առևանգմանը։ 30.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-30T09:43+0400
2023-07-30T09:43+0400
2023-07-30T10:52+0400
մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ)
վագիֆ խաչատրյան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
արցախ
եղիշե կիրակոսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/871/68/8716829_0:160:3077:1890_1920x0_80_0_0_e179edbda301d5533fedd6403a5b06a6.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. Վագիֆ Խաչատրյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով, հայտնել է միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:Նշենք, որ հուլիսի 29-ին ադրբեջանցի սահմանապահները Լաչինի միջանցքով թույլ չեն տվել անցնել Արցախի 68-ամյա բնակիչ Վագիֆ Խաչատրյանին, ում ԿԽՄԿ մեքենայով դստեր ուղեկցությամբ տեղափոխում էին Հայաստանի բուժհաստատություններից մեկը: Մի քանի ժամ նրա ճակատագրի մասին ոչինչ հայտնի չի եղել, քանի որ նրան տարել են անհայտ ուղղությամբ։Ավելի ուշ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել Է Խաչատրյանին ձերբակալելու մասին ՝ մեղադրելով 1991 թվականին իբր կատարված ռազմական հանցագործությունների մեջ:ՀՀ ԱԳՆ-ն ադրբեջանցի սահմանապահների գործողությունները որակել է որպես առևանգում, Իսկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կատարվածը որակել է միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում, քանի որ Վագիֆ Խաչատրյանը գտնվում էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պաշտպանության ներքո: Բացի այդ, նա միջազգային հետախուզման մեջ չի եղել, և Ադրբեջանի դատախազության տարածած հայտարարությունը (այն մասին, որ 2013թ.դեկտեմբերին ադրբեջանական դատարանը որոշում է կայացրել Խաչատրյանին կալանավորելու մասին և նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել - խմբ.) չի համապատասխանում իրականությանը, նշել է պաշտպանը:Կարմիր խաչի միջազգային կոմիտեն իր հերթին անդրադարձել է Վագիֆ Խաչատրյանի առևանգմանը։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/871/68/8716829_172:0:2903:2048_1920x0_80_0_0_60c9987d13146252a9b4140ff96a9162.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ), վագիֆ խաչատրյան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, արցախ, եղիշե կիրակոսյան
մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ), վագիֆ խաչատրյան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, արցախ, եղիշե կիրակոսյան
Երևանը դիմել է Եվրադատարան Վագիֆ Խաչատրյանի իրավունքները պաշտպանելու համար
09:43 30.07.2023 (Թարմացված է: 10:52 30.07.2023) Կարմիր խաչի միջազգային կոմիտեն իր հերթին անդրադարձել է Վագիֆ Խաչատրյանի առևանգմանը։
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. Վագիֆ Խաչատրյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով, հայտնել է միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
«Հետագա զարգացումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,- գրել է նա
ֆեյսբուքյան էջում։
Նշենք, որ հուլիսի 29-ին ադրբեջանցի սահմանապահները Լաչինի միջանցքով թույլ չեն տվել անցնել Արցախի 68-ամյա բնակիչ Վագիֆ Խաչատրյանին, ում ԿԽՄԿ մեքենայով դստեր ուղեկցությամբ տեղափոխում էին Հայաստանի բուժհաստատություններից մեկը: Մի քանի ժամ նրա ճակատագրի մասին ոչինչ հայտնի չի եղել, քանի որ նրան տարել են անհայտ ուղղությամբ։
Ավելի ուշ
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել Է Խաչատրյանին ձերբակալելու մասին ՝ մեղադրելով 1991 թվականին իբր կատարված ռազմական հանցագործությունների մեջ:
ՀՀ ԱԳՆ-ն ադրբեջանցի սահմանապահների գործողությունները որակել է որպես առևանգում, Իսկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
Անահիտ Մանասյանը կատարվածը որակել է միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում, քանի որ Վագիֆ Խաչատրյանը գտնվում էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պաշտպանության ներքո: Բացի այդ, նա միջազգային հետախուզման մեջ չի եղել, և Ադրբեջանի դատախազության տարածած հայտարարությունը (այն մասին, որ 2013թ.դեկտեմբերին ադրբեջանական դատարանը որոշում է կայացրել Խաչատրյանին կալանավորելու մասին և նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել - խմբ.) չի համապատասխանում իրականությանը, նշել է պաշտպանը:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն իր հերթին անդրադարձել է Վագիֆ Խաչատրյանի առևանգմանը։