https://arm.sputniknews.ru/20230729/voch-kkhmkn-voch-khaghaghapahnery-chgiten-arevangvats-tghamardu-teghy-maruqjan-63653466.html
Ո՛չ ԿԽՄԿ–ն, ո՛չ խաղաղապահները չգիտեն առևանգված տղամարդու տեղը. Մարուքյան
Ո՛չ ԿԽՄԿ–ն, ո՛չ խաղաղապահները չգիտեն առևանգված տղամարդու տեղը. Մարուքյան
Sputnik Արմենիա
Էդմոն Մարուքյանը նշել է, որ Ադրբեջանն ամեն օր հրաժարվում է իր ստեղծած կեղծ նարատիվներից։ 29.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-29T16:31+0400
2023-07-29T16:31+0400
2023-07-29T16:37+0400
էդմոն մարուքյան
արցախ
ադրբեջան
առևանգում
լաչինի միջանցք
կարմիր խաչ
խաղաղապահներն արցախում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0f/52654216_0:0:1601:901_1920x0_80_0_0_f28794072dc99b3ffe2544786aa121b9.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին ու ՌԴ խաղաղապահներին հայտնի չէ Արցախի 68-ամյա քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի գտնվելու վայրը: Այս մասին Twitter-ում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Ադրբեջանն այսօր արգելանքի է վերցրել Կարմիր խաչի միջոցով բուժման նպատակով ՀՀ տեղափոխվող քաղաքացիներից մեկին և անցակետից տեղափոխվել այլ վայր։ Նա նշել էր, որ ԿԽՄԿ ներկայացուցիչը գտնվում է քաղաքացու մոտ, սակայն բանակցությունները դեռևս որևէ արդյունք չեն տվել։Նա ընդգծել է, որ Ադրբեջանն ամեն օր հրաժարվում է իր ստեղծած կեղծ նարատիվներից՝ կապված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ համակեցությամբ ապրելու պատրաստակամության հետ։Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 մեքենա Երևանից ուղևորվել են ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Կոռնիձոր և կանգ առել․ Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքով ճանապարհը շարունակելու համար սպասում են ՌԴ խաղաղապահների պատասխանին։
ադրբեջան
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0f/52654216_53:0:1476:1067_1920x0_80_0_0_4518d33edd123f173af8354ec68f00c4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էդմոն մարուքյան, արցախ, ադրբեջան, առևանգում, լաչինի միջանցք, կարմիր խաչ, խաղաղապահներն արցախում
էդմոն մարուքյան, արցախ, ադրբեջան, առևանգում, լաչինի միջանցք, կարմիր խաչ, խաղաղապահներն արցախում
Ո՛չ ԿԽՄԿ–ն, ո՛չ խաղաղապահները չգիտեն առևանգված տղամարդու տեղը. Մարուքյան
16:31 29.07.2023 (Թարմացված է: 16:37 29.07.2023) Էդմոն Մարուքյանը նշել է, որ Ադրբեջանն ամեն օր հրաժարվում է իր ստեղծած կեղծ նարատիվներից։
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին ու ՌԴ խաղաղապահներին հայտնի չէ Արցախի 68-ամյա քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի գտնվելու վայրը: Այս մասին
Twitter-ում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
Արցախի պետնախարար
Գուրգեն Ներսիսյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Ադրբեջանն այսօր արգելանքի է վերցրել Կարմիր խաչի միջոցով բուժման նպատակով ՀՀ տեղափոխվող քաղաքացիներից մեկին և անցակետից տեղափոխվել այլ վայր։ Նա նշել էր, որ ԿԽՄԿ ներկայացուցիչը գտնվում է քաղաքացու մոտ, սակայն բանակցությունները դեռևս որևէ արդյունք չեն տվել։
«Ո՛չ Խաչատրյանի հարազատները, ո՛չ էլ ԿԽՄԿ ներկայացուցիչները կամ ՌԴ խաղաղապահները տեղյակ չեն Վագիֆ Խաչատրյանի գտնվելու վայրի մասին։ Նրա ճակատագիրն այս պահի դրությամբ անհայտ է»– նշել է Մարուքյանը` հավելելով, որ Վագիֆ Խաչատրյանին առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները և տարել անհայտ ուղղությամբ։
Նա ընդգծել է, որ Ադրբեջանն ամեն օր հրաժարվում է իր ստեղծած կեղծ նարատիվներից՝ կապված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ համակեցությամբ ապրելու պատրաստակամության հետ։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված
19 մեքենա Երևանից ուղևորվել են ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Կոռնիձոր և կանգ առել․ Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքով ճանապարհը շարունակելու համար սպասում են ՌԴ խաղաղապահների պատասխանին։