https://arm.sputniknews.ru/20230729/rdn-aknkalum-e-vor-minchev-tareverj-eatm-ame-pajmanavvorvatsutjun-klini-overchuk-63654298.html
ՌԴ–ն ակնկալում է, որ մինչև տարեվերջ ԵԱՏՄ-ԱՄԷ պայմանավորվածություն կլինի. Օվերչուկ
ՌԴ–ն ակնկալում է, որ մինչև տարեվերջ ԵԱՏՄ-ԱՄԷ պայմանավորվածություն կլինի. Օվերչուկ
Sputnik Արմենիա
ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցություններ են ընթանում Եգիպտոսի, Իրանի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ: 29.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-29T17:18+0400
2023-07-29T17:18+0400
2023-07-29T17:30+0400
ռուսաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
ալեքսեյ օվերչուկ
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/18/60058999_0:81:1600:981_1920x0_80_0_0_449b44a3040fea21482a5b31ae06b537.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Ռուսաստանն ակնկալում է, որ մինչև այս տարվա վերջ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և ԱՄԷ-ի միջև ազատ առևտրի գոտու (ԱԱԳ) վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք բերվեին: Ռուսաստան–Աֆրիկա երկրորդ գագաթնաժողովի շրջանակում ՏԱՍՍ-ի հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ի և ԱՄԷ-ի միջև ազատ առևտրի գոտու շուրջ բանակցություններ են ընթանում։Պատասխանելով այն հարցին, թե արդյոք իրատեսական է մինչև տարեվերջ համաձայնության գալ, Օվերչուկն ասել է. «Շատ լավ կլինի, եթե այդպես լինի։ Մենք էլ ենք ուզում։ Տեսնենք՝ ինչ կստացվի»։Նա նաև հայտնել է, որ օգոստոս-սեպտեմբերին տեղի կունենա ԵԱՏՄ-ի և Եգիպտոսի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների վեցերորդ փուլը:ԵԱՏՄ–ն Աֆրիկային կօգնի նոր տեխնիկական կանոնակարգեր և չափորոշիչներ մշակել. ՕվերչուկՄինչ այս հաղորդվել էր մինչև տարեվերջ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրման մասին:Օվերչուկը խոսել է նաև Եվրասիական տնտեսական միության և Աֆրիկյան մայրցամաքի երկրների գործարար համայնքի ներկայացուցիչների միջև ուղիղ կապերի հաստատման հեռանկարների մասին։«Եթե օբյեկտիվ լինենք, ապա այսօրվա դրությամբ Աֆրիկայի երկրների կողմից ԵԱՏՄ-ի կամ ԵԱՏՄ-ի կողմից Աֆրիկայի երկրների մասին գիտելիքները բավականին սահմանափակ են, բայց նման գագաթաժողովների նպատակն է այնպես անել, որ շփումներ ստեղծվեն, մարդիկ կարողանան փոխանակել իրենց կարծիքները, տեսլականները, ծրագրերը․.. Մենք, կարծում եմ, Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միության հետ կկազմակերպենք ԵԱՏՄ գործարարների լուրջ առաքելություն Աֆրիկայում», - ավելացրել է նա։ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որի մասնակիցներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը: Դիտորդի կարգավիճակ է տրվել Մոլդովային, Կուբային և Ուզբեկստանին։ՌԴ-ն կողմ է ԵԱՏՄ-ի և Աֆրիկյան միության միջև համագործակցության հաստատմանը. Պուտին
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/18/60058999_179:0:1599:1065_1920x0_80_0_0_2148e5263c1b2bf2cb7da8902324f45b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), ալեքսեյ օվերչուկ, արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
ռուսաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), ալեքսեյ օվերչուկ, արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
ՌԴ–ն ակնկալում է, որ մինչև տարեվերջ ԵԱՏՄ-ԱՄԷ պայմանավորվածություն կլինի. Օվերչուկ
17:18 29.07.2023 (Թարմացված է: 17:30 29.07.2023) ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցություններ են ընթանում Եգիպտոսի, Իրանի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ:
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Ռուսաստանն ակնկալում է, որ մինչև այս տարվա վերջ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և ԱՄԷ-ի միջև ազատ առևտրի գոտու (ԱԱԳ) վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք բերվեին: Ռուսաստան–Աֆրիկա երկրորդ գագաթնաժողովի շրջանակում ՏԱՍՍ-ի հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ի և ԱՄԷ-ի միջև ազատ առևտրի գոտու շուրջ բանակցություններ են ընթանում։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք իրատեսական է մինչև տարեվերջ համաձայնության գալ, Օվերչուկն ասել է. «Շատ լավ կլինի, եթե այդպես լինի։ Մենք էլ ենք ուզում։ Տեսնենք՝ ինչ կստացվի»։
Նա նաև հայտնել է, որ օգոստոս-սեպտեմբերին տեղի կունենա ԵԱՏՄ-ի և Եգիպտոսի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների վեցերորդ փուլը:
«Եթե ավելի կոնկրետ խոսենք այսօրվա մասին, բանակցություններ ենք վարում Եգիպտոսի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրման շուրջ։ Արդեն բանակցությունների հինգ փուլ է եղել։ Դեռ վաղ է գուշակել, թե երբ կավարտվեն բանակցությունները։ Դրանք ընթանում են, և երկու կողմերն էլ շահագրգռված են նման գոտի ստեղծելու հարցում», - ավելացրել է փոխվարչապետը։
Մինչ այս հաղորդվել էր մինչև տարեվերջ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրման մասին:
Օվերչուկը խոսել է նաև Եվրասիական տնտեսական միության և Աֆրիկյան մայրցամաքի երկրների գործարար համայնքի ներկայացուցիչների միջև ուղիղ կապերի հաստատման հեռանկարների մասին։
«Եթե օբյեկտիվ լինենք, ապա այսօրվա դրությամբ Աֆրիկայի երկրների կողմից ԵԱՏՄ-ի կամ ԵԱՏՄ-ի կողմից Աֆրիկայի երկրների մասին գիտելիքները բավականին սահմանափակ են, բայց նման գագաթաժողովների նպատակն է այնպես անել, որ շփումներ ստեղծվեն, մարդիկ կարողանան փոխանակել իրենց կարծիքները, տեսլականները, ծրագրերը․.. Մենք, կարծում եմ, Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միության հետ կկազմակերպենք ԵԱՏՄ գործարարների լուրջ առաքելություն Աֆրիկայում», - ավելացրել է նա։
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որի մասնակիցներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը: Դիտորդի կարգավիճակ է տրվել Մոլդովային, Կուբային և Ուզբեկստանին։