https://arm.sputniknews.ru/20230729/mijazgajin-mardasirakan-iravunqi-khakhtum-e-agnn-68-amja-arcakhcu-arevangman-masin-63655104.html
Միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է. ԱԳՆ–ն` 68-ամյա արցախցու առևանգման մասին
Միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է. ԱԳՆ–ն` 68-ամյա արցախցու առևանգման մասին
Sputnik Արմենիա
Անի Բադալյանը նշել է, որ տղամարդուն առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից ապօրինի տեղադրված անցակետում: 29.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-29T17:47+0400
2023-07-29T17:47+0400
2023-07-29T18:03+0400
արցախ
ադրբեջան
անի բադալյան
առևանգում
կարմիր խաչ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/18/24215384_0:85:1600:985_1920x0_80_0_0_3c6889eec514f531af7b0ed3741a85bb.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունն անհանգստացած է Ադրբեջանի կողմից 68-ամյա տղամարդու առևանգման առնչությամբ։ Twitter-ում այս մասին գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Ադրբեջանն այսօր արգելանքի է վերցրել Կարմիր խաչի միջոցով բուժման նպատակով ՀՀ տեղափոխվող քաղաքացիներից մեկին և անցակետից տեղափոխվել այլ վայր։Ո՛չ ԿԽՄԿ–ն, ո՛չ խաղաղապահները չգիտեն առևանգված տղամարդու տեղը. ՄարուքյանԱդրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ արցախցի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը ձերբակալվել է։ Նա, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 մեքենա Երևանից ուղևորվել են ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Կոռնիձոր և կանգ առել․ Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքով ճանապարհը շարունակելու համար սպասում են ՌԴ խաղաղապահների պատասխանին։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/18/24215384_88:0:1512:1068_1920x0_80_0_0_1637b46a2910145c77f1e0977a2fc2b7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, ադրբեջան, անի բադալյան, առևանգում, կարմիր խաչ
արցախ, ադրբեջան, անի բադալյան, առևանգում, կարմիր խաչ
Միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է. ԱԳՆ–ն` 68-ամյա արցախցու առևանգման մասին
17:47 29.07.2023 (Թարմացված է: 18:03 29.07.2023) Անի Բադալյանը նշել է, որ տղամարդուն առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից ապօրինի տեղադրված անցակետում:
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունն անհանգստացած է Ադրբեջանի կողմից 68-ամյա տղամարդու առևանգման առնչությամբ։
Twitter-ում այս մասին գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Արցախի պետնախարար
Գուրգեն Ներսիսյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Ադրբեջանն այսօր արգելանքի է վերցրել Կարմիր խաչի միջոցով բուժման նպատակով ՀՀ տեղափոխվող քաղաքացիներից մեկին և անցակետից տեղափոխվել այլ վայր։
«Անհանգստացած ենք լուրերից, որ 68-ամյա բուժառուն, որը Լեռնային Ղարաբաղից Հայաստան բուժօգնության էր տեղափոխվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ, առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից ապօրինի տեղադրված անցակետում։ Միջազգային մարդասիրական պաշտպանության տակ գտնվող անձի առևանգումը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է»,- շեշտել է ԱԳՆ խոսնակը:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ արցախցի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը ձերբակալվել է։ Նա, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված
19 մեքենա Երևանից ուղևորվել են ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Կոռնիձոր և կանգ առել․ Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքով ճանապարհը շարունակելու համար սպասում են ՌԴ խաղաղապահների պատասխանին։