https://arm.sputniknews.ru/20230729/hh-um-fransiaji-nvoranshanak-despann-ajcelel-e-tsitsernakaberd--63648222.html
ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն այցելել է Ծիծեռնակաբերդ
ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն այցելել է Ծիծեռնակաբերդ
Sputnik Արմենիա
Օլիվիե Դըկոտինյին ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։ 29.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-29T13:41+0400
2023-07-29T13:41+0400
2023-07-29T13:42+0400
հայաստան
ծիծեռնակաբերդ
ֆրանսիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/1d/63647532_0:0:2048:1153_1920x0_80_0_0_7a0ae4dfa3c08adedca52ba8c0914d93.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Օլիվիե Դըկոտինյին և դեսպանատան այլ աշխատակիցներ այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Տեղեկությունը հայտնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։Հյուրերին դիմավորել է և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:Նա անդրադարձ է կատարել Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով, որ տեղի ունեցածը Հայոց ցեղասպանության շարունակությունն էր:Մարությանը հյուրերին ուղեկցել է Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները:Այցի ավարտին հյուրերը շրջել են նաև Հիշողության պուրակում:Հիշեցնենք, որ հուլիսի 9–ին Ֆրանսիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Դենիս Ջորկաեֆը հայտնել էր, որ Ֆրանսիայի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական, Էրբիլում Ֆրանսիայի նախկին գլխավոր հյուպատոս Օլիվյե Դեկոտինյին նշանակվել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ Նոր պաշտոնը նա ստանձնել է հուլիսի 21–ից։ Ֆրանսիայի նախագահի կողմից հրամանը ստորագրվել է հուլիսի 6-ին։
ծիծեռնակաբերդ
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/1d/63647532_0:0:2048:1536_1920x0_80_0_0_131592842dc624a35c0c442899b50a84.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ծիծեռնակաբերդ, ֆրանսիա
հայաստան, ծիծեռնակաբերդ, ֆրանսիա
ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն այցելել է Ծիծեռնակաբերդ
13:41 29.07.2023 (Թարմացված է: 13:42 29.07.2023) Օլիվիե Դըկոտինյին ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Օլիվիե Դըկոտինյին և դեսպանատան այլ աշխատակիցներ այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Տեղեկությունը հայտնում է
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։
Հյուրերին դիմավորել է և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:
Նա անդրադարձ է կատարել Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով, որ տեղի ունեցածը Հայոց ցեղասպանության շարունակությունն էր:
Դըկոտինյին ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Մարությանը հյուրերին ուղեկցել է Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները:
Այցի ավարտին հյուրերը շրջել են նաև Հիշողության պուրակում:
Հիշեցնենք, որ հուլիսի 9–ին Ֆրանսիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս
Դենիս Ջորկաեֆը հայտնել էր, որ Ֆրանսիայի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական, Էրբիլում Ֆրանսիայի նախկին գլխավոր հյուպատոս Օլիվյե Դեկոտինյին նշանակվել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ Նոր պաշտոնը նա ստանձնել է հուլիսի 21–ից։ Ֆրանսիայի նախագահի կողմից հրամանը ստորագրվել է հուլիսի 6-ին։