00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ձերբակալվել են դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ու նրա հայրը` նախկին դեսպան Արմեն Սմբատյանը

© Sputnik / Aram NersesyanՍերգեյ Սմբատյան
Սերգեյ Սմբատյան - Sputnik Արմենիա, 1920, 29.07.2023
Սերգեյ Սմբատյան
Բաժանորդագրվել
Ըստ դատախազության` հայր և որդի Սմբատյանները 966 մլն դրամի գույքային վնաս են պատճառել պետությանը։
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Ձերբակալվել են դիրիժոր Սերգեյ Սմբատյանը և նրա հայրը` արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազությունը։
Նրանք կասկածվում են պետությանը 966 մլն դրամի գույքային վնաս պատճառելու մեջ։ Գործով անցնում է նաև գործարար Ա.Պ.–ն։

«Քրեական վարույթով պարզվել է, որ Սմբատյաններն ու գործարար Ա.Պ.–ն 2012 թ.–ին ՀՀ կառավարությանը ներկայացրել են 800 մլն դրամ արժողության կեղծ ներդրումային ծրագիր և խարդախությամբ հափշտակել Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված, Երևանի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով, 166 մլն 103 հազար դրամ արժողությամբ հողամասը»,– ասված է հաղորդագրությունում։

Պարզվել է, որ Արմեն Սմբատյանը համոզել է իր մտերիմ Հ. Ա.–ին հիմնադրել «Սոխոսենթր» ՍՊԸ–ն, ինչն էլ նա արել է 2012-2016 թթ. ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցրած Հասմիկ Պողոսյանի ազգական Գ.Դ–ի հետ։ Դրանից հետո կազմակերպությունը Երևանի քաղաքապետարանին ներկայացրել է ներդրումային ծրագիր, որն ուղարկվել է մշակույթի նախարարություն և դրական եզրակացություն ստացել։ Իր համաձայնությունն այդ ծրագրին տվել է նաև Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի տնօրեն Մ.Կ.–ն, որը «Սոխոսենթր» ընկերության տնօրեն Ն.Կ.–ի եղբայրն է։
Արդյունքում կառավարությունը հաստատել է ներդրումային ծրագիրը, իսկ նախարարը ընկերության հետ կնքել է համապատասխան պայմանագիր՝ դրանում չներառելով ծրագրի իրականացման պարտավորությունը: Այսպիսով ընկերության բաժնետերերը սեփականաշնորհել են գույքը՝ առանց որևէ պարտավորություն ստանձնելու:
Արմեն Սմբատյանին մեղադրանք է ներկայացվել 2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախության կազմակերպիչ), իսկ Սերգեյ Սմբատյանին և գործարար Ա.Պ–ին՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախություն)։
Նշենք, որ Արմենը Սմբատյանը 2002-2010թթ. ՀՀ դեսպանն է եղել է ՌԴ-ում, իսկ 2018-2021թթ.–ին` ՀՀ դեսպանը Իսրայելում։
Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի դեմ քրեական հետապնդում է հարուցվել
Լրահոս
0