00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուկրաինայի ԶՈւ-ի «իսկական» հարձակումը մոտենում է անխուսափելի ավարտին

© Sputnik / Евгений БиятовՌուսական Т-90М տանկը
Ռուսական Т-90М  տանկը - Sputnik Արմենիա, 1920, 28.07.2023
Ռուսական Т-90М տանկը
Բաժանորդագրվել
Արևմտյան մեդիայի լանդշաֆտը վերջին օրերին լամբադայի փառատոն է հիշեցնում․ հրավառություններ են պայթում, տոնական նաչոսները (չիպսերը-խմբ.) խրթխրթում են, իսկ զուգված-զարդարված կաբալյերոները ուրախ-ուրախ երկինք են նետում իրենց սոմբրերոները։

Կիրիլ Ստրելնիկով, ՌԻԱ Նովոստի

Տոնակատարությունների առիթը «Ուկրաինայի ԶՈւ-ի մեծ գրոհի» պաշտոնական մեկնարկն է, որը հաստատ պետք է մաքրի-տանի Կիևի և նրա համակարգողների բոլոր նախորդ ստորացումները։ Խոշոր ԶԼՄ-ների կես էջանոց վերնագրերը Ուկրաինայի հաղթանակն են խոստանում՝ այ, շատ շուտով և արդեն գրեթե համարյա։
«Ուկրաինայի բանակը նոր ուժեր է ավելացնում դեպի հարավ մեծ ճեղքման համար»
«Ուկրաինան սկսել է Մեծ Հարձակումը»
«Ուկրաինան պատերազմի նոր փուլ է սկսում, որը կրիտիկական է Արևմուտքի համար»
«Սա մեծ թեստ է»:
Գերմանական Bild թերթը, ուրախությունից շնչակտուր լինելով, հայտնում է․ «Հիմա ժամանակն է»։
The New York Times-ը բարձր շշուկով հայտնում է, որ «սա հակահարձակման առանցքային փուլն է»։
Այս ամբողջ շքեղության վրա համարձակ բացականչական նշան է դրել ԱՄՆ կառավարությունը, որն ակնհայտորեն փորձում է դեղին մամուլի հացը խլել. «Ուկրաինան սկսում է երկար սպասված գլխավոր հարվածը ռուսներին։ ՍԱ ՄԵԾ ՊԱՅՔԱՐ է։ Արևմուտքում վերապատրաստված հազարավոր զինվորներ են տեղակայվել: Գերմանական տանկերը ռազմի դաշտում են: Ռուսները հայտնում են հզոր հարձակումների մասին»։
Եթե հավատանք այս հիստերիկ հայփին, ապա ռուսական բանակն արդեն գրեթե ջախջախված է և գրեթե փախչում է, իսկ Ռուսաստանի օրերը հաստատ հաշված են։
Սակայն եթե լավ լվանանք ձեռքերը և այդ աշխույժ ծորակը փակենք, ապա որպես չոր մնացորդ տեսնում ենք, որ իրավիճակը ոչ միայն մոտ չէ նկարագրածին, այլև ճիշտ հակառակն է, բացարձակ հակառակը։
Վերջին օրերին ուկրաինական ռեժիմը որոշել է գերազանցել իր զինվորների և տեխնիկայի ոչնչացման բոլոր ռեկորդները և Ռուսաստանի զինված ուժերի շարքերի դեմ է նետել այն ամենը, ինչ հաջողվել է քերել բոլոր անկյուններից։ Բայց անկյունները փաստորեն դատարկ էին, և փաստացի հաղթական երթի փոխարեն Ուկրաինայի ԶՈւ-ն ամեն օր հարյուրավոր զինվորներ և տասնյակ միավոր զրահատեխնիկա է կորցնում։ «Մեծ, այս անգամ հաստատ իսկական գրոհի» առաջին 24 ժամում Հարավ-Դոնեցկի և Զապորոժիեի ուղղություններով ուկրաինական ԶՈւ-ն կորցրել է ավելի քան 280 զինվոր և 25 տանկ, Կրասնոլիմանսկի ուղղությամբ՝ մինչև 185 զինվոր։ Ուկրաինայի մնացորդների դաշտերում ծխում են մոտ 50 միավոր զրահափոխադրիչներ, ММБ-ներ ու տանկեր, այդ թվում «Բրեդլի»-ներ ու «Լեոպարդ»-ներ։
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հակահարձակումն արդյունք չի տվել
Չիմանալով, որ Ուկրաինայի զինված ուժերը հաջող հարձակում են իրականացնում, մեր զորքերը մեթոդաբար առաջ են գնում՝ կիլոմետր առ կիլոմետր և բնակավայր առ բնակավայր ազատագրում են տարածքը ուկրանացիստներից։
Այս ֆոնին Ուկրաինայի արևմտյան ղեկավարությունը, որն ակնհայտորեն զուգահեռ իրականությունում է ապրում, հայտնում է, որ ամեն ինչ շատ լավ է։ Մասնավորապես, Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիփին Daily Telegraph-ին տված հարցազրույցում հպարտորեն հայտնել է, որ «ներկա պահին Ուկրաինան արդարացնում է մեր սպասելիքները։ Ընդհանուր առմամբ, նրանք կատարում են այն ծրագիրը, որը ձմռանը մշակվել էր մեզ հետ, ամերիկացիների և այլ կողմերի հետ միասին»։
Եթե հավատանք Հիփիին՝ մի տեսակ շատ խորամանկ ծրագիր է․ նման է սեփական դեմքին Թայսոնի բռունցքներով խփելու եղանակով նրան ծեծելու ծրագրի։ Դատելով արևմտյան մամուլում հայտնված արտահոսքերից՝ Ուկրաինան մարտի է նետում իր վերջին պահուստները, որոնք մինչև հիմա խնամքով պահում էին։ Ուկրաինայի զինուժից աղբյուրները հայտնում են, որ ծանր կորուստների ֆոնին սովորական հետևակի փոխարեն «մսային գրոհների» են նետվում էլիտար հատուկ ստորաբաժանումները։ Ուկրաինայի զինված ուժերի դասակի հրամանատարը՝ Դուբինա բնորոշ ազգանունով, Daily Beast-ի հետ զրույցում խոստովանում է, որ «Ուկրաինայի զինված ուժերի հարձակման ժամանակ առաջնագծում մարտերն այնքան ծանր են, որ դժոխք են հիշեցնում»:
Համաձայն գերմանական ռազմական հետախուզությունից վերջին արտահոսքի (գուցե՝ ոչ պատահական), Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը ձախողվում է՝ չնայած արևմտյան սպառազինությանն ու ՆԱՏՕ-ի չափանիշներով զինվորների պատրաստմանը:
Հավանաբար Ուկրաինայի հաջողություններից տպավորված՝ Հունգարիայի վարչապետի աշխատակազմի ղեկավար Գերգեյ Գույաշը նույնպես հայտարարում է, որ «Ուկրաինայի զինված ուժերը հարձակման ընթացքում ոչ մի նշանակալի արդյունքի չեն հասել»։
Եվ ահա ուկրաինական թխվածքը զարդարող բալը․ Financial Times պարբերականը գրում է, որ ուկրաինացի և արևմտյան պաշտոնյաների տվյալներով՝ Ուկրաինան կորցրել է Արևմուտքի մատակարարած ամբողջ տեխնիկայի և հանդերձանքի առնվազն մեկ հինգերորդը:
«Հյուսիսային հոսքերի» վերաբերյալ հայտնի հետաքննության հեղինակ, աշխարհահռչակ լրագրող Սեյմուր Հերշը մեջբերում է անանուն ուկրաինացի պաշտոնյային. «Այս պահին, երբ Ուկրաինայի հակագրոհը Ռուսաստանի դեմ ձախողված է, Զելենսկին ոչ մի ծրագիր չունի, բացի դիմանալուց»:
Ուկրաինական ԶՈւ-ի «հակահարձակումը» հիասթափեցրեց Արևմուտքին, բայց վատթարն առջևում է
Դե ինչ, եթե ծրագիրն այդպիսին էր, այն մեզ լիովին բավարարում է, և պետք է Ուկրաինային խնդրել, որ արագացնեն։ Ի դեպ, Ռուսաստանի փոխարեն դա արդեն արել Է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը, որը անմեղ տեսքով հայտարարել է, որ «Կիևը բավականաչափ ուժ ունի հակահարձակումը շարունակելու համար»։
Փոցխը աշխարհի ամենասարսափելի զենքն է, եթե այն ճիշտ ձեռքերում է։ Քանի դեռ այն Կիևի ու նրա ընկերների ձեռքում է, նրանց պարզապես պետք չէ խանգարել։
Լրահոս
0