00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թեղուտի 29-ամյա ղեկավարը իր ծանոթների հետ փորձել է հաշվեհարդար տեսնել ոստիկանի հետ

© Photo : official site of the President of RAՀՀ քննչական կոմիտե
ՀՀ քննչական կոմիտե - Sputnik Արմենիա, 1920, 28.07.2023
Բաժանորդագրվել
Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար 3 անձի մեղադրանք է ներկայացվել։
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. ՆԳՆ ոստիկանության Թումանյանի բաժնի ավագ օպերլիազորի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, նրա նկատմամբ սպառնալիքներ հնչեցնելու, բռնություն գործադրելու, ինչպես նաև՝ խուլիգանություն կատարելու համար երեք անձի մեղադրանք է ներկայացվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
2023 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ավագ օպերլիազորները, ՆԳՆ ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների հետ, Ալավերդի համայնքի Թեղուտ բնակավայրում ծառայություն իրականացնելու ժամանակ տներից մեկի բակում հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԶԻԼ-130» մակնիշի բեռնատար ավտոմեքենա:
Պարզելով, որ ավտոմեքենան պատկանում է Լոռու մարզի Օձուն գյուղի 28-ամյա բնակչին և որ հիշյալ փայտանյութի ձեռք բերման օրինականությունը հավաստող փաստաթղթեր առկա չեն, վերջինիս պարտավորեցրել են փայտանյութով բեռնված բեռնատարը տեղափոխել ոստիկանություն:
Այդ ընթացքում 29-ամյա երիտասարդը, որը հանդիսանում է Թեղուտ բնակավայրի վարչական ղեկավարը, մոտեցել և փորձել է ոստիկաններին համոզել հայտնաբերված փայտանյութը չտեղափոխել ոստիկանություն։ Իսկ երբ ոստիկանության ծառայողները հրաժարվել են կատարել նրա պահանջը, համայնքի ղեկավարը վրդովվել է և օպերլիազորներից մեկի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիք հնչեցրել ու հեռացել:
Այնուհետև, համայնքի ղեկավարը գնացել է իրեն չենթարկված օպերլիազորի տուն և պահանջել առանձնանալ: Մերժում ստանալով՝ համայնքի ղեկավարը հայհոյանքներ է հնչեցրել։ Այդ ընթացքում մեկ այլ ավտոմեքենայով օպերլիազորի տան բակ են ժամանել նաև Թեղուտ բնակավայրի 24, 22 և 40-ամյա բնակիչները՝ մի անծանոթ անձի հետ:
Նշված անձինք, հայհոյանքներ հնչեցնելով, հարձակվել են ոստիկանության ծառայողի վրա, քաշքշել, ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել օպերլիազորի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչին միջամտել են ոստիկանի ընտանիքի անդամները և հարևանները:
Ներքին Գետաշենում հայտնաբերված, հետո մահացած նորածնի մորը մեղադրանք է առաջադրվել. ՔԿ
Նույն օրը նշված անձանցից երեքը, ձերբակալվել և տեղափոխվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Թումանյանի բաժին:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանության օպերլիազորը ճանաչվել է տուժող և հարցաքննվել:
Ձեռք բերված փաստերի հիման վրա 29-ամյա անձի մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Խուլիգանություն), 452-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) և 490-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով (ոստիկանի նկատմամբ սպառնալիքներ հնչեցնելը), 22-ամյա երիտասարդին՝ 297-րդ հոդվածի 1-ին մասով (Խուլիգանություն) և 490-րդ հոդվածի 3-րդ մասով (Ոստիկանի նկատմամբ սպառնալիքներ հնչեցնելը), իսկ 24-ամյա երիտասարդին՝ 297-րդ հոդվածի 1-ին մասով (Խուլիգանություն)։
29-ամյա և 22-ամյա անձանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, մյուս անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Նախաքննությունը շարունակվում է։
Լրահոս
0