00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արմեն Աշոտյան
Նախագահները մերժեցին նրա հրավերն ու ճիշտ արեցին․Աշոտյան
19:14
2 ր
Ամրամ Մակինյան
Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․Մակինյան
19:17
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ ՄՈւԿ–ով հիվանդ Լյուդվիգը մնաց առանց կանգնակ–սայլակի. ԲՍՓ–ի սուտ խոստումը

© Sputnik / Aram NersesyanПриспособление для людей с ограниченными возможностями компании QaylTech
Приспособление для людей с ограниченными возможностями компании QaylTech - Sputnik Արմենիա, 1920, 28.07.2023
Բաժանորդագրվել
Բժշկասոցիալական փորձաքննությունը կանգնակ–սայլակը դասում է սովորական անվասայլակների շարքին ու մերժում պետպատվերի շրջանակում դա տրամադրելու հնարավորությունը, պատճառաբանելով, որ հաշմանդամություն ունեցող անձն արդեն իսկ սովորական սայլակ է ստացել։
16-ամյա Լյուդվիգ Պողոսյանը, որի մոտ 6 ամսականում ախտորոշվել է Մանկական ուղեղային կաթված (ՄՈւԿ) հիվանդություն, պետպատվերի շրջանակում կարող է իրեն այդքան անհրաժեշտ կանգնակ–սայլակ աջակցող միջոցը ստանալ միայն 2025 թվականի մարտի 24-ից հետո։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լյուդվիգի մոտ առաջացած մկանային ցավերը մեղմելու համար մայրը` Ռուզաննա Համբարձումյանը, երեխայի վերականգնողաբանից ստանալով համապատասխան բժշկական տեղեկանք, որ Լյուդվիգին ցուցված են (ու անհրաժեշտ-խմբ.) և՛ քայլաբեր, և՛ կանգնակ–սայլակ սարքերը, դիմել էր Արարատի մարզի Մասիս քաղաքի բժշկասոցիալական փորձաքննության (ԲՍՓ) հանձնաժողով։ Անցնելով ամիսների տևած քաշքշուկի միջով՝ Ռուզաննային հաջողվել է ստանալ միայն քայլաբեր սարքը։
Ավելի քան մեկ ամիս առաջ, երբ Sputnik Արմենիան փորձել էր պարզաբանում ստանալ կանգնակ–սայլակի մերժման հիմքերի վերաբերյալ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության, անձի ֆունկցիոնալության գնահատման և աջակցող միջոցներով ապահովման վարչության անձի ֆունկցիոնալության գնահատման բաժնի պետ Նելլի Հովակիմյանը կապ էր հաստատել Ռուզաննայի հետ և խոստացել , որ կնոջը կտրամադրվի նաև երկրորդ սարքի թույլտվությունը։
Ինչ վերաբերվում է մերժման հիմքերին, Հովակիմյանը բացատրել էր, որ աջակցող պարագաները նոր են, մեծ շրջանառություն չունեն, և դրանց տեխնիկական բնութագրերը մանրամասն բացատրված չեն մասնագետներին։ Արդյունքում ամեն մեկը յուրովի է հասկանում դրանց ֆունկցիոնալությունը։
Հաշմանդամության համար մոտ 17.000 մարդ առաջին անգամ բժշկասոցիալական փորձաքննություն կանցնի
Հերթական դիմումից հետո Ռուզաննան վերջնական մերժում է ստացել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության, անձի ֆունկցիոնալության գնահատման և աջակցող միջոցներով ապահովման վարչության աջակցող միջոցներով ապահովման բաժնի պետ Արմեն Շուքուրյանից։
Դիմումի պատասխանում նշվում է, որ 2023 թվականի մարտ ամսին Լյուդվիգին տրամադրվել է անվասայլակ աջակցող միջոց, իսկ կանգնակ-սայլակը նույն աջակցող միջոցների շարքին է դասվում։
Նշենք, որ անվասայլակ աջակցող միջոցը 0-15 տարեկան (ներառյալ) երեխաներին տրամադրվում է երկու տարի ժամկետով, կանգնակ-սայլակը` յոթ տարի ժամկելով:
«Նույն աջակցող միջոցի մի քանի տեսակների ձեռքբերման պետական հավաստագրեր չեն տրամադրվում, և այդ սահմանափակումներն ինքնանպատակ չեն, քանի որ աջակցող միջոցների տրամադրման գործընթացն իրականացվում է ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին: Չնայած դիմումին կից Ձեր կողմից ներկայացված վերականգնողական անհատական ծրագրում 2023 թվականի հունիսի 14-ին կատարվել է «Ի լրումն կանգնակ-սայլակ» գրառումը, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն անվասայլակ աջակցող միջոցի տեսակ է, իսկ շահառուին ՄՍԾ–ի կողմից 2023 թվականի մարտ ամսին արդեն իսկ տրամադրվել է անվասայլակ աջակցող միջոցի ձեռքբերման պետական հավաստագիրը, ուստի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Ձեզ կանգնակ-սայլակ աջակցող միջոցի ձեռքբերման պետական հավաստագիր չի տրամադրվել»,–նշված է պատսախան նամակում:
Տեղեկացվում է նաև, որ աջակցող միջոցների վերաբերյալ պետական հավաստագրերը կարող են ձեռք բերվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում։ Ըստ այդմ, Ռուզաննան որդու համար կանգնակ-սայլակի ձեռբերման համար կարող է դիմել միայն 2025 թվականին մարտի 24-ից հետո. իհարկե՝ նույն բյուրոկրատական քաշքշուկն անցնելու պարագայում:
Մինչ գերատեսչությունը սովորական անվասայլակին համարժեք է համարում կանգնակ–սայլակը, մեզ մնում է հիշեցնել, որ ըստ մասնագետների` կանգնակ–սայլակի դեպքում մի սեղմակի օգնությամբ հնարավոր է անձին նստած դիրքից կանգնեցնել կամ անհրաժեշտության դեպքում պառկեցնել, կանգնած դիրքում մնալ, այդպես տեղաշարժվել, թեթևացնելով անձին խնամողի բեռն ու ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության` հիվանդի նստակյաց կյանքից առաջացած 30–ից ավելի հիվանդությունների հավանականությունը։
Մնում է տեղեկացնել սարքի կարիքն ունեցող բոլոր այն ծնողներին, որոնք պատրաստ են պայքարել կանգնակ –սայլակի համար, որ չշտապեն ձեռք բերել սովորական անվասայլակ։
Լրահոս
0