00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արմեն Աշոտյան
Նախագահները մերժեցին նրա հրավերն ու ճիշտ արեցին․Աշոտյան
19:14
2 ր
Ամրամ Մակինյան
Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․Մակինյան
19:17
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ինչպե՞ս է ստացվել, որ ՌԴ ներմուծված ձկնամթերքի 5 %–ն ապահովել է ՀՀ–ն. մասնագետի դիտարկումը

Կորոնավիրուս և պատժամիջոցներ. ՌԴ ներմուծված ձկնամթերքի 5 տոկոսն ապահովել է Հայաստանը
Բաժանորդագրվել
Ձկնարտադրողների և ձկնարտահանողների միության ղեկավար Արթուր Աթոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վերլուծել է Հայաստանից Ռուսաստան ձկան արտահանման ծավալների աճի գործոնները։
Ռուսաստանի դեմ կիրառված սահմանափակումներ և կորոնավիրուսի համավարակ. Հայաստանից Ռուսաստան ձկնամթերքի արտահանման կտրուկ ավելացումը «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միություն» հասարակական կազմակերպության ղեկավար Արթուր Աթոյանը պայմանավորում է այս երկու հիմնական գործոններով։
Հայտնել ենք, որ «Պրայմը», վերլուծելով ՌԴ ձկնային արտադրանքի մատակարարումների վրա Արևմուտքի պատժամիջոցների հետևանքները, գրել էր, որ Հայաստանը բարեկամական երկրներից դեպի Ռուսաստան ծովամթերքի մատակարարների առաջին եռյակում է։
Արթուր Աթոյանի խոսքով` Եվրոպայից ներկրվող ձկնամթերքի բացը ռուսաստանյան շուկայում 2022թ–ից հետո լրացվում է Հայաստանից արտահանվող ձկան հաշվին։
Ինչ վերաբերում է համավարակին` Աթոյանը հիշեցնում է, որ 2020-ին արտահանումների դադարեցման արդյունքում մեծ թվով արտադրողներ խնդրի առաջ կանգնեցին, քանի որ Հայաստանի ներքին շուկան ի վիճակի չէր սպառելու ՀՀ–ում արտադրվող ձկան ամբողջ պաշարը։
«Ձկնաբուծության ոլորտում ճգնաժամ առաջացավ, տոննաներով ձկնամթերքի անկում եղավ։ Մարդիկ արդեն գիտեին, որ իրենց ձկնաբուծարանում էլ կարող է օրերից մի օր անկում սկսվել, վարակը մտնի նաև իրենց տնտեսություն։ Դրա համար էլ, չսպասելով, որ դա տեղի ունենա, սկսեցին իրենց ունեցած ձկնամթերքը` վերամշակել`պահածոյացնել։ Հիմա Հայաստանում արդեն մի քանի պահածոյացնող ընկերություն է գործում։ Մեկը, չէ, երկուսը չեն, շատ են»,–Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արթուր Աթոյանը։
Նրա խոսքով` արտահանման ծավալների աճը պայմանավորված է նաև այդ պահածոյացված ձկնամթերքի արտահանմամբ։ Պահանջարկն ավելացել է, և հայաստանյան արտադրողները սկսել են արտահանել նաև այն, ինչ կորոնավիրուսի պատճառով ստիպած էին եղել պահածոյացնել ու պահեստավորել։
Ինչպես է մկնդեղը հայտնվել Հայաստանից արտահանված ձկնամթերքում. Գեորգի Ավետիսյան
Բացի այդ, կորոնավիրուսի ճգնաճամի հաղթահարումից հետո ձկնաբույծները դարձյալ սկսեցին ավելացնել արտադրության ծավալները` 1.5 տարվա կրած կուրուստները վերականգնելու համար։
«Վարկեր վերցրեցին, ներդրումներ արեցին, արտադրական ծավալներն ավելացրին, դրա հաշվին էլ նաև արտահանման ծավալներն ավելացան»,– ասում է Աթոյանը։
Նշենք, որ Հայաստանից արտահանվող հիմնական ձկնատեսակը արհեստական պայմաններում աճեցրած իշխանի տեսակներն են, երկրորդ տեղում թառափն է։
Սիգի արտադրական որսի չափաքնակներն այնքան մեծ չեն, որայս ձկնատեսակն էլ էական տեղ զբաղեցնի արտահանման ընդհանուր կառուցվածքում։
Ինչ վերաբերում է խեցգետնին, Արթուր Աթոյանն արձանագրում է, որ տարիներ շարունակ իրականացված անվերահսկելի որսի պատճառով Հայաստանում այսօր բնական խեցգետնի պոպուլյացիան նվազել է, իսկ արտադրական չափի խեցգետիններ ընդհանրապես չկան։
Արհեստականորեն բուծված խեցգետինը նույնպես դրսում պահանջված չէ։
ԵՄ-ից ՌԴ արտահանման շուրջ կեսը հայտնվել է նոր պատժամիջոցների տակ. Եվրահանձնաժողով
ՄԱԿ-ի Comtrade հարթակի տվյալներով` 2023 թվականի հունվար–ապրիլին ոչ բարեկամական երկրներից, այդ թվում` Եվրամիությունից, ԱՄՆ–ից ու Նորվեգիայից ձկնեղենի և ծովամթերքի պատրաստի արտադրանքի մատակարարումները դեպի Ռուսաստան կազմել են 2 մլն դոլար (շուկայի 8,5%-ը)։
Իսկ բարեկամական երկրներից մատակարարումները կազմել են 21,9 մլն դոլար (ավելի քան 90%):
Բարեկամ երկրների առաջատար եռյակում են Չիլին (15,2 մլն դոլար կամ 64,6%), Հնդկաստանը (4,6 մլն դոլար կամ 19,55 %) և Հայաստանը (1,2 մլն դոլար կամ 5,1%)։
Լրահոս
0