Հայաստանում սկսել է գործել փրկարարների պատրաստման եզակի մարզահամալիրը
Հայաստանում սկսել է գործել փրկարարների պատրաստման եզակի մարզահամալիրը
Sputnik Արմենիա
Համալիրը նախատեսված է փրկարարների գործնական հմտությունների մակարդակի բարձրացման, նրանց ատեստավորման, ինչպես նաև գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար: 28.07.2023, Sputnik Արմենիա
Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի զորավարժարանում իր աշխատանքն է սկսել բազմաֆունկցիոնալ մարզահամալիրը․ այն բաղկացած է մի քանի մոդուլներից, որոնք ուղղված են առաջադրանքների մեծ շրջանակի համար անհրաժեշտ աշխատանքների իրականացմանը:Դրանց թվում են բարձրության վրա կատարվող աշխատանքներ՝ ճոպանային հասանելիությամբ, վթարային-փրկարարական գործիքով աշխատանքներ սահմանափակ պայմաններում, հրշեջների և գազից ու ծխից պաշտպանողների աշխատանքներ, տարբեր արտակարգ իրավիճակների նմանակում և այլն:Համալիրը հարթակ է փրկարարների և հրշեջների գործնական հմտությունների մակարդակի բարձրացման, նրանց սերտիֆիկացման, ինչպես նաև մարդու մարմնի վրա ազդեցության վերաբերյալ հետազոտական աշխատանքների իրականացման համար, քանի որ այնտեղ առկա են մասնագիտացված սարքավորումներ՝ տարբեր արտակարգ իրավիճակների զարգացման սիմուլյացիայի, մշտադիտարկման և կանխատեսման համար:Մարզասարքով ուսուցումն իրականացվում է Կենտրոնի հրահանգիչների կողմից որակավորված բժշկական մասնագետների հսկողության ներքո, որոնք արտակարգ իրավիճակներում աշխատելու հարուստ փորձ ունեն և տիրապետում են բոլոր մեթոդներին ու տեխնիկաներին, որոնք երաշխավորում են անվտանգությունը մարզման ընթացքում:Ապագայում տարածաշրջանի համար եզակի համալիրը հիմք կհանդիսանա ինչպես սկսնակների, այնպես էլ մասնագետների որակավորման բարձրացման համար, ինչը թույլ կտա արդիական պահել աշխատանքային գիտելիքներն ու հմտությունները, ինչպես նաև բարձրացնել մասնագետների պատրաստման մակարդակը Հարավկովկասյան տարածաշրջանում, Մերձավոր Արևելքում և այլ երկրներում:Հուլիսի 28-ին փրկարարները մարզասարքի վրա մշակել են փլատակների տակից մարդկանց փրկելու սցենարը։
Համալիրը նախատեսված է փրկարարների գործնական հմտությունների մակարդակի բարձրացման, նրանց ատեստավորման, ինչպես նաև գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար:
Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի զորավարժարանում իր աշխատանքն է սկսել բազմաֆունկցիոնալ մարզահամալիրը․ այն բաղկացած է մի քանի մոդուլներից, որոնք ուղղված են առաջադրանքների մեծ շրջանակի համար անհրաժեշտ աշխատանքների իրականացմանը:
Դրանց թվում են բարձրության վրա կատարվող աշխատանքներ՝ ճոպանային հասանելիությամբ, վթարային-փրկարարական գործիքով աշխատանքներ սահմանափակ պայմաններում, հրշեջների և գազից ու ծխից պաշտպանողների աշխատանքներ, տարբեր արտակարգ իրավիճակների նմանակում և այլն:
Համալիրը հարթակ է փրկարարների և հրշեջների գործնական հմտությունների մակարդակի բարձրացման, նրանց սերտիֆիկացման, ինչպես նաև մարդու մարմնի վրա ազդեցության վերաբերյալ հետազոտական աշխատանքների իրականացման համար, քանի որ այնտեղ առկա են մասնագիտացված սարքավորումներ՝ տարբեր արտակարգ իրավիճակների զարգացման սիմուլյացիայի, մշտադիտարկման և կանխատեսման համար:
Մարզասարքով ուսուցումն իրականացվում է Կենտրոնի հրահանգիչների կողմից որակավորված բժշկական մասնագետների հսկողության ներքո, որոնք արտակարգ իրավիճակներում աշխատելու հարուստ փորձ ունեն և տիրապետում են բոլոր մեթոդներին ու տեխնիկաներին, որոնք երաշխավորում են անվտանգությունը մարզման ընթացքում:
Հայաստանում սկսել է գործել փրկարարների պատրաստման եզակի մարզահամալիրը
Ապագայում տարածաշրջանի համար եզակի համալիրը հիմք կհանդիսանա ինչպես սկսնակների, այնպես էլ մասնագետների որակավորման բարձրացման համար, ինչը թույլ կտա արդիական պահել աշխատանքային գիտելիքներն ու հմտությունները, ինչպես նաև բարձրացնել մասնագետների պատրաստման մակարդակը Հարավկովկասյան տարածաշրջանում, Մերձավոր Արևելքում և այլ երկրներում:
Հուլիսի 28-ին փրկարարները մարզասարքի վրա մշակել են փլատակների տակից մարդկանց փրկելու սցենարը։