https://arm.sputniknews.ru/20230728/gvoghutjun-ev-khardakhutjunner-katarats-37-amja-kiny-hajtnabervel-ev-dzerbakalvel-e-63613182.html
Չարենցավանի խանութներից մեկից ոսկյա զարդեր գողացած 37-ամյա կինը ձերբակալվել է
Չարենցավանի խանութներից մեկից ոսկյա զարդեր գողացած 37-ամյա կինը ձերբակալվել է
Sputnik Արմենիա
Կինը Բալահովիտ գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Չարենցավանի բաժին: 28.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-28T17:16+0400
2023-07-28T17:16+0400
2023-07-28T17:18+0400
գողություն
խարդախություն
չարենցավան
ձերբակալություն
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/1c/63611943_0:0:1600:900_1920x0_80_0_0_ab7c9d5b5535faf1830781ac2a27b6f3.jpg
Երևանում հաշվառված և Բալահովիտ գյուղում բնակվող 37–ամյա մի կին Չարենցավան քաղաքի Թումանյան փողոցի խանութ-սրահից ոսկյա զարդեր է գողացել, որից հետո ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։Մասնավորապես, խանութի տիրոջից ընդունվել է հաղորդում: Նա հայտնել է, որ հուլիսի 25-ին անծանոթ մի կին, օգտվելով իր անուշադրությունից, գաղտնի հափշտակել է ոսկյա վզնոց, ոսկյա խաչ, ոսկյա թևնոց՝ պատճառելով 340 000 դրամի գույքային վնաս:Գողություն կատարած կինը Բալահովիտ գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Չարենցավանի բաժին: Նա խոստովանել է, որ ոսկյա զարդերն ինքն է գողացել։Ձերբակալված 37-ամյա կինը խոստովանել է նաև այս արարքը:Բացի այդ, մարտի 10-ին ոստիկանության Հրազդանի բաժնում խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակության մասին հաղորդում է ստացվել: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձեռնարկված միջոցառումների արդյունքում ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Հրազդանի և Չարենցավանի բաժինների ծառայողները պարզել են, որ հիշյալ խարդախությունը ևս կատարել է ձերբակալված 37-ամյա կինը:Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Չարենցավանի քննչական բաժին։Քրեական վարույթը շարունակվում է:
չարենցավան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/1c/63611943_200:0:1400:900_1920x0_80_0_0_7e2b75f38f4d76485bf79557acb79401.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գողություն, խարդախություն, չարենցավան, ձերբակալություն, տեսանյութեր, տեսանյութ, видео
գողություն, խարդախություն, չարենցավան, ձերբակալություն, տեսանյութեր, տեսանյութ, видео
Չարենցավանի խանութներից մեկից ոսկյա զարդեր գողացած 37-ամյա կինը ձերբակալվել է
17:16 28.07.2023 (Թարմացված է: 17:18 28.07.2023) Կինը Բալահովիտ գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Չարենցավանի բաժին:
Երևանում հաշվառված և Բալահովիտ գյուղում բնակվող 37–ամյա մի կին Չարենցավան քաղաքի Թումանյան փողոցի խանութ-սրահից ոսկյա զարդեր է գողացել, որից հետո ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Մասնավորապես, խանութի տիրոջից ընդունվել է հաղորդում: Նա հայտնել է, որ հուլիսի 25-ին անծանոթ մի կին, օգտվելով իր անուշադրությունից, գաղտնի հափշտակել է ոսկյա վզնոց, ոսկյա խաչ, ոսկյա թևնոց՝ պատճառելով 340 000 դրամի գույքային վնաս:
Գողություն կատարած կինը Բալահովիտ գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Չարենցավանի բաժին: Նա խոստովանել է, որ ոսկյա զարդերն ինքն է գողացել։
Հետագա օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ բացահայտվել են 37-ամյա կնոջ կողմից կատարված այլ գողություններ ևս: Պարզվել է, որ հուլիսի 25-ին նա Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի մի խանութից ևս հափշտակություն է արել: Խանութի տիրոջից ընդունվել է հաղորդում: Նա հայտնել է, որ անծանոթ կինը, վստահությունը չարաշահելու եղանակով, վերցրել է օծանելիքներ և կանացի հիգենայի պարագաներ, սակայն գումարը չվճարելով՝ հեռացել է:
Ձերբակալված 37-ամյա կինը խոստովանել է նաև այս արարքը:
Բացի այդ, մարտի 10-ին ոստիկանության Հրազդանի բաժնում խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակության մասին հաղորդում է ստացվել: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձեռնարկված միջոցառումների արդյունքում ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Հրազդանի և Չարենցավանի բաժինների ծառայողները պարզել են, որ հիշյալ խարդախությունը ևս կատարել է ձերբակալված 37-ամյա կինը:
Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Չարենցավանի քննչական բաժին։
Քրեական վարույթը շարունակվում է: