https://arm.sputniknews.ru/20230728/gjumrium-kajacav-hamahajkakan-amarajin-8-rd-khagheri-timajin-marzadzeveri-vitshakahanutjuny-63608979.html
Գյումրիում կայացավ Համահայկական ամառային 8-րդ խաղերի թիմային մարզաձևերի վիճակահանությունը
Գյումրիում կայացավ Համահայկական ամառային 8-րդ խաղերի թիմային մարզաձևերի վիճակահանությունը
Sputnik Արմենիա
«Միասնություն սպորտով» կարգախոսով Համահայկական ամառային 8-րդ խաղերին կմասնակցի 180 թիմ՝ տարբեր երկրներից։ Ամենամեծ պայքարը սպասվում է ֆուտզալում։ 28.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-28T16:45+0400
2023-07-28T16:45+0400
2023-07-28T16:45+0400
հայաստան
գյումրի
համահայկական խաղեր
մրցավար
ֆուտբոլ
ֆուտզալ
սպորտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/1c/63609710_0:208:1601:1108_1920x0_80_0_0_57f0867cc86018ce8aadfc8598b0c5a7.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Գյումրիում այսօր տեղի ունեցավ Համահայկական ամառային 8-րդ խաղերի թիմային մարզաձևերի վիճակահանությունը՝ տղամարդկանց՝ ֆուտբոլի ու ֆուտզալի, կանանց և տղամարդկանց՝ բասկետբոլի, վոլեյբոլի, լողափնյա վոլեյբոլի թիմերի միջև։Ամենաշատ թիմ գրանցվել է ֆուտզալում՝ 48 երկիր, իսկ բասկետբոլում ու ֆուտբոլում՝ 28–ական։ Բացի թիմային մրցումներից, մասնակիցներ կլինեն անհատական մարզաձևերից։ Թեև խաղերի կազմակերպիչները համարում են, որ վաղ է նշել խաղերի ընդհանուր մասնակիցների թիվը, բայց վստահեցնում են՝ մոտ հինգ հազար մասնակից կունենաք։ Ամենամեծ կազմով գալիս են ՌԴ-ից։Ի դեպ, այս տարի նախորդ տարվա համեմատ երկու մարզաձև է ավելացել՝ կանանց ֆուտզալ ու ֆուտբոլ։Խաղերի մրցավարներին ընտրել են ֆեդերացիաները։ Կան նաև միջազգային մրցավարներ։Նրա խոսքով` այս վիճակահանությունը ցույց տվեց, որ ամեն ինչ արդար ու թափանցիկ է իրականացվում։Հայաստանը 3-րդ մեդալն ապահովեց Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում. տեսանյութ«Այստեղից է սկսվում արդար պայքարը»,- նշեց գլխավոր մրցավարը` տեղեկացնելով, որ խաղարկվելու է մեդալների մոտ երեք հարյուր հավաքածու։Օգոստոսի 5-19-ը կայանալիք Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա Գյումրու քաղաքային մարզադաշտում։ Շիրակի մարզում նախատեսվում են կազմակերպել նաև խաղերի ծրագրում ընդգրկված որոշ մարզաձևերի մրցումներ։ Գյումրիում օգոստոսի 6-ին տեղի կունենա սպորտային պարերի մրցումները։ Մյուս մարզաձևերից մրցումները կանցկացվեն օգոստոսի 7-ից մինչև օգոստոսի 18-ը։Ծանրորդ Գառնիկ Չոլակյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/1c/63609710_0:0:1601:1200_1920x0_80_0_0_6885fa7b77920800a8ab7a64f7d48ddf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գյումրի, համահայկական խաղեր, մրցավար, ֆուտբոլ, ֆուտզալ, սպորտ
հայաստան, գյումրի, համահայկական խաղեր, մրցավար, ֆուտբոլ, ֆուտզալ, սպորտ
Գյումրիում կայացավ Համահայկական ամառային 8-րդ խաղերի թիմային մարզաձևերի վիճակահանությունը
«Միասնություն սպորտով» կարգախոսով Համահայկական ամառային 8-րդ խաղերին կմասնակցի 180 թիմ՝ տարբեր երկրներից։ Ամենամեծ պայքարը սպասվում է ֆուտզալում։
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Գյումրիում այսօր տեղի ունեցավ Համահայկական ամառային 8-րդ խաղերի թիմային մարզաձևերի վիճակահանությունը՝ տղամարդկանց՝ ֆուտբոլի ու ֆուտզալի, կանանց և տղամարդկանց՝ բասկետբոլի, վոլեյբոլի, լողափնյա վոլեյբոլի թիմերի միջև։
Ամենաշատ թիմ գրանցվել է ֆուտզալում՝ 48 երկիր, իսկ բասկետբոլում ու ֆուտբոլում՝ 28–ական։ Բացի թիմային մրցումներից, մասնակիցներ կլինեն անհատական մարզաձևերից։ Թեև խաղերի կազմակերպիչները համարում են, որ վաղ է նշել խաղերի ընդհանուր մասնակիցների թիվը, բայց վստահեցնում են՝ մոտ հինգ հազար մասնակից կունենաք։ Ամենամեծ կազմով գալիս են ՌԴ-ից։
Ի դեպ, այս տարի նախորդ տարվա համեմատ երկու մարզաձև է ավելացել՝ կանանց ֆուտզալ ու ֆուտբոլ։
Խաղերի մրցավարներին ընտրել են ֆեդերացիաները։ Կան նաև միջազգային մրցավարներ։
«Արդեն ութերորդ տարին է` բարձր մակարդակով ու պատշաճ ձևով են անցկացվում բոլոր մրցումները։ Այս պահի դրությամբ ունենք 18 գլխավոր մրցավար, և ամեն մի գլխավոր մրցավար ունի իր թիմի կազմը՝ ընդհանուր 500 մրցավար»,-
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Համահայկական խաղերի գլխավոր մրցավար Նարինե Շախբազյանը` արդար մրցումներ խոստանալով նաև այս խաղերում։
Նրա խոսքով` այս վիճակահանությունը ցույց տվեց, որ ամեն ինչ արդար ու թափանցիկ է իրականացվում։
«Այստեղից է սկսվում արդար պայքարը»,- նշեց գլխավոր մրցավարը` տեղեկացնելով, որ խաղարկվելու է մեդալների մոտ երեք հարյուր հավաքածու։
Օգոստոսի 5-19-ը կայանալիք Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա Գյումրու քաղաքային մարզադաշտում։ Շիրակի մարզում նախատեսվում են կազմակերպել նաև խաղերի ծրագրում ընդգրկված որոշ մարզաձևերի մրցումներ։ Գյումրիում օգոստոսի 6-ին տեղի կունենա սպորտային պարերի մրցումները։ Մյուս մարզաձևերից մրցումները կանցկացվեն օգոստոսի 7-ից մինչև օգոստոսի 18-ը։