https://arm.sputniknews.ru/20230728/arcakhi-taratsqvov-trchvogh-odanaveri-gps-hamakargery-chen-tshnshvel-pnn-pataskhanel-e-adrbejanin-63600601.html
Արցախի տարածքով թռչող օդանավերի GPS համակարգերը չեն ճնշվել. ՊՆ–ն պատասխանել է Ադրբեջանին
Արցախի տարածքով թռչող օդանավերի GPS համակարգերը չեն ճնշվել. ՊՆ–ն պատասխանել է Ադրբեջանին
Sputnik Արմենիա
Ադրբեջանն ուզում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետից։ 28.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-28T15:54+0400
2023-07-28T15:54+0400
2023-07-28T15:55+0400
արցախ
ադրբեջան
ինքնաթիռ
https://cdn.am.sputniknews.ru/img/299/18/2991826_0:116:2200:1354_1920x0_80_0_0_e8e49eed4b0936c349b015c6da612268.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ տարածած տեղեկությունը, թե իբր ՊԲ համապատասխան ստորաբաժանումները հուլիսի 24-ից հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածում ճնշել են Արցախի օդային տարածքով թռիչքներ իրականացնող քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգերը։Արցախի ՊՆ–ն հիշեցնում է, որ 2020 թ.–ի պատերազմական գործողությունների ընթացքում և դրանից հետո ադրբեջանական կողմն է հետևողականորեն թիրախավորել Արցախի Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքները։ Մասնավորապես արգելափակել է Լաչինի միջանցքը, խափանել է գազի և էլեկտրականության մատակարարման հոսքագծերը և ճնշել համացանցի ու բջջային կապի հասանելիությունը։Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 մեքենա Երևանից ուղևորվել են ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Կոռնիձոր և կանգ առել․ Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքով ճանապարհը շարունակելու համար սպասում են ՌԴ խաղաղապահների պատասխանին։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/299/18/2991826_122:0:2079:1468_1920x0_80_0_0_9afe9d882a2947ea120578e742dfc8af.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, ադրբեջան, ինքնաթիռ
արցախ, ադրբեջան, ինքնաթիռ
Արցախի տարածքով թռչող օդանավերի GPS համակարգերը չեն ճնշվել. ՊՆ–ն պատասխանել է Ադրբեջանին
15:54 28.07.2023 (Թարմացված է: 15:55 28.07.2023) Ադրբեջանն ուզում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետից։
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ տարածած տեղեկությունը, թե իբր ՊԲ համապատասխան ստորաբաժանումները հուլիսի 24-ից հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածում ճնշել են Արցախի օդային տարածքով թռիչքներ իրականացնող քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգերը։
«Ադրբեջանի ՊՆ իրականության հետ որևէ աղերս չունեցող հայտարարությունը, ըստ երևույթին, նպատակ ունի միջազգային հանրության ուշադրությունը շեղել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետից»,– ասված է հաղորդագրությունում։
Արցախի ՊՆ–ն հիշեցնում է, որ 2020 թ.–ի պատերազմական գործողությունների ընթացքում և դրանից հետո ադրբեջանական կողմն է հետևողականորեն թիրախավորել Արցախի Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքները։ Մասնավորապես արգելափակել է Լաչինի միջանցքը, խափանել է գազի և էլեկտրականության մատակարարման հոսքագծերը և ճնշել համացանցի ու բջջային կապի հասանելիությունը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված
19 մեքենա Երևանից ուղևորվել են ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Կոռնիձոր և կանգ առել․ Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքով ճանապարհը շարունակելու համար սպասում են ՌԴ խաղաղապահների պատասխանին։