https://arm.sputniknews.ru/20230727/tviterum-chen-banakcum-maruqjany-hujs-e-hajtnum-vor-adrbejann-u-lghn-kerkkhvosen-63559142.html
«Թվիթերում չեն բանակցում». Մարուքյանը հույս է հայտնում, որ Ադրբեջանն ու ԼՂ–ն կերկխոսեն
«Թվիթերում չեն բանակցում». Մարուքյանը հույս է հայտնում, որ Ադրբեջանն ու ԼՂ–ն կերկխոսեն
Sputnik Արմենիա
Դեսպանն ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների, անվտանգության հարցը միջազգային մեխանիզմի ներքո պետք է Լեռնային Ղարաբաղ–Ադրբեջան բանակցությունների... 27.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-27T16:45+0400
2023-07-27T16:45+0400
2023-07-27T16:47+0400
էդմոն մարուքյան
կոռնիձոր
հայաստան
ադրբեջան
լեռնային ղարաբաղ
արցախ
հիքմեթ հաջիև
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0f/52654216_0:0:1601:901_1920x0_80_0_0_f28794072dc99b3ffe2544786aa121b9.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Ադրբեջանն ունի հնարավորություն Լեռնային Ղարաբաղի հետ բանակցություններ սկսելու և ինտեգրման հարցերը քննարկելու ԼՂ ներկայացուցիչների հետ, որոնք էլ կորոշեն` ինչ են ուզում։ Կոռնիձորում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը` ի պատասխան Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը։Հաջիևը երեկ հայտարարել էր, թե խաղն ավարտվել է, և Արցախին մնում է միայն Ադրբեջանի կազմում ինտեգրվելը։Դեսպանն ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների, անվտանգության հարցը միջազգային մեխանիզմի ներքո պետք է Լեռնային Ղարաբաղ–Ադրբեջան բանակցությունների շրջանակներում հասցեագրվի։«Հիմա Հիքմեթ Հաջիևն ասում է` խաղը ձեր ավարտված է, դուք պետք է ինտեգրվեք։ Դե գնացեք, բանակցեք և ասեք մարդկանց։ Դա «Թվիթերում» չեն բանակցում»,–ասաց նա։Մարուքյանը հույս հայտնեց, որ ԼՂ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեղի կունենա այդ հանդիպումը։Նշենք, որ հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 մեքենա Երևանից ուղևորվել են ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Կոռնիձոր և կանգ առել․ Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքով ճանապարհը շարունակելու համար սպասում են ՌԴ խաղաղապահների պատասխանին։
ադրբեջան
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0f/52654216_53:0:1476:1067_1920x0_80_0_0_4518d33edd123f173af8354ec68f00c4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էդմոն մարուքյան, կոռնիձոր, հայաստան, ադրբեջան, լեռնային ղարաբաղ, արցախ, հիքմեթ հաջիև
էդմոն մարուքյան, կոռնիձոր, հայաստան, ադրբեջան, լեռնային ղարաբաղ, արցախ, հիքմեթ հաջիև
«Թվիթերում չեն բանակցում». Մարուքյանը հույս է հայտնում, որ Ադրբեջանն ու ԼՂ–ն կերկխոսեն
16:45 27.07.2023 (Թարմացված է: 16:47 27.07.2023) Դեսպանն ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների, անվտանգության հարցը միջազգային մեխանիզմի ներքո պետք է Լեռնային Ղարաբաղ–Ադրբեջան բանակցությունների շրջանակներում հասցեագրվի։
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Ադրբեջանն ունի հնարավորություն Լեռնային Ղարաբաղի հետ բանակցություններ սկսելու և ինտեգրման հարցերը քննարկելու ԼՂ ներկայացուցիչների հետ, որոնք էլ կորոշեն` ինչ են ուզում։ Կոռնիձորում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը` ի պատասխան Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը։
Հաջիևը երեկ հայտարարել էր, թե խաղն ավարտվել է, և Արցախին մնում է միայն Ադրբեջանի կազմում ինտեգրվելը։
«Դա դիվանագետի հայտարարություն չէ, խոսքը գնում է էթնիկ զտման, ցեղասպանության վտանգի, սովամահության առաջ կանգնած 100 հազարից ավելի մարդկանց մասին։ Եթե հարյուր հազար մարդու կյանքը Ադրբեջանի համար խաղի հարց է, դա ես թողնում եմ միջազգային հանրության խղճին, թող իրենք դիտարկեն»,–ասաց Մարուքյանը։
Դեսպանն ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների, անվտանգության հարցը միջազգային մեխանիզմի ներքո պետք է Լեռնային Ղարաբաղ–Ադրբեջան բանակցությունների շրջանակներում հասցեագրվի։
«Հիմա Հիքմեթ Հաջիևն ասում է` խաղը ձեր ավարտված է, դուք պետք է ինտեգրվեք։ Դե գնացեք, բանակցեք և ասեք մարդկանց։ Դա «Թվիթերում» չեն բանակցում»,–ասաց նա։
Մարուքյանը հույս հայտնեց, որ ԼՂ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեղի կունենա այդ հանդիպումը։
Նշենք, որ հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված
19 մեքենա Երևանից ուղևորվել են ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Կոռնիձոր և կանգ առել․ Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքով ճանապարհը շարունակելու համար սպասում են ՌԴ խաղաղապահների պատասխանին։