Հայաստանն ու Չինաստանը կմեծացնեն համագործակցությունը ռազմական կրթության ոլորտում
15:42 27.07.2023 (Թարմացված է: 15:45 27.07.2023)
© Photo : press office of MoD of RAНачальник ГШ ВС РА, первый замминистра обороны, генерал-лейтенант Эдвард Асрян принял делегацию национального университета оборонных технологий МО КНР во главе с директором Центра международных исследований, профессором Ма Цзянгуаном (27 июля 2023). Еревaн
© Photo : press office of MoD of RA
Բաժանորդագրվել
Ասրյանն ընդունել է Չինաստանից Պաշտպանական տեխնոլոգիաների ազգային համալսարանի պատվիրակությանը։
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդուարդ Ասրյանը Չինաստանի Պաշտպանական տեխնոլոգիաների ազգային համալսարանի պատվիրակության հետ քննարկել է երկու երկրների կրթական հաստատությունների միջև համագործակցությունը: Տեղեկանում ենք ՊՆ լրատվական ծառայությունից։
© Photo : press office of MoD of RAՄիջազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Մա Ցզյանգուանը
Միջազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Մա Ցզյանգուանը
© Photo : press office of MoD of RA
Նշվում է, որ Հայաստան ժամանած պատվիրակությունը գլխավորել է Միջազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Մա Ցզյանգուանը։
«Կողմերը բարձր են գնահատել հայ-չինական համագործակցության ներկա մակարդակը, հատկապես ռազմական կրթության և կադրերի պատրաստման ոլորտում, միաժամանակ ողջունել են երկու պետությունների կրթական հաստատությունների միջև սերտ կապերի ստեղծումն ու ամրապնդումը»,–նշվում է հաղորդագրությունում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են միջբուհական համագործակցության հետագա ընդլայնման ուղիներն ու հեռանկարները: