00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Փյունիկը» արտագնա խաղում 2։1 հաշվով հաղթանակ տոնեց «Կալմարի» նկատմամբ

© Photo : FC Pyunik«Փյունիկ» -«Կալմար» հանդիպումը
«Փյունիկ» -«Կալմար» հանդիպումը - Sputnik Արմենիա, 1920, 27.07.2023
«Փյունիկ» -«Կալմար» հանդիպումը
Բաժանորդագրվել
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում երկու խաղերում էլ էստոնական «Նարվա Տրանսի» նկատմամբ հաղթանակ տանելուց հետո, Հայաստանի չեմպիոն «Փյունիկին» ավելի բարդ մրցակցություն էր սպասվում շվեդական «Կալմարի» հետ խաղում։
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik, Խաչիկ Չախոյան. Լուկա Յուրիչիչի և Խուան Բրավոյի խփած գնդակների շնորհիվ «Փյունիկը» կամային հաղթանակ տարավ շվեդական «Կալմարի» նկատմամբ 2։1 հաշվով Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում։
«Փյունիկը» շատ համարձակ սկսեց խաղը, ու հանդիպման մեկնարկում Դավիդ Դավիդյանը հարձակման աջ եզրից ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ և վտանգավոր հարված կատարեց, բայց դարպասապահ Ռիկարդոն փրկեց իր թիմին։ Հետագայում խաղադաշտում հավասար պայքար էր ընթանում։ Ճիշտ է, մեկ անգամ էլ վտանգավոր պահ ստեղծեցին «Կալմարի» ֆուտբոլիստները, բայց խաղն ընթանում էր առանց գոլային պահերի։
Նման իրավիճակում «Փյունիկը» առաջին կեսի նախավերջին րոպեին սխալվեց, ու Յակուբ Տրենսկովը առաջ մղեց դաշտի տերերին։ Ընդմիջումից հետո սխալվելու հերթը շվեդական թիմինն էր։ 55-րդ րոպեին Յուսուֆ Օտուբանջոն, տիրելով գնդակին, այն հասցեագրեց Լուկա Յուրիչիչին, վերջինս էլ մեկ հպումով դարձավ պատասխան գոլի հեղինակ։ Պատասխան գնդակը մեծ վստահություն հաղորդեց «Փյունիկի» ֆուտբոլիստներին, որոնք հանդիպման 81-րդ րոպեին Խուան Բրավոյի հարվածից հետո առաջ անցան հաշվի մեջ։
Հայ երկրպագուների «Փյունի՜կ, Փյունի՜կ» վանկարկումների ներքո Լուկա Յուրիչիչիը կարող էր «յուղոտ վերջաբան» դնել խաղի հիմնական ժամանակին ավելացված ժամանակի ընթացքում, բայց իր թիմին հերթական անգամ փրկեց դարպասապահ Ռիկարդոն։ Անկախ ամեն ինչից Հայաստանի փոխչեմպիոնը շատ կարևոր ու գեղեցիկ հաղթանակ տոնեց։
Պատասխան հանդիպումը «Փյունիկն» ու «Կալմարը» անցկացնելու են ուղիղ մեկ շաբաթ անց՝ օգոստոսի 3-ին Հայաստանում։
«Ալաշկերտը» 0։1 հաշվով զիջեց «Դեբրեցենին». «Արարատ-Արմենիան» ու «Արիսը» հաղթողին չորոշեցին
Լրահոս
0