00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Պատրաստ ենք 25-50 հազար տոննա հացահատիկ անվճար մատակարարել Աֆրիկայի երկրներ». Պուտին

© SputnikՎլադիմիր Պուտին
Վլադիմիր Պուտին - Sputnik Արմենիա, 1920, 27.07.2023
Վլադիմիր Պուտին
Բաժանորդագրվել
Ռուսաստանի առաջնորդն առաջարկել է ՌԴ տրանսպորտային-լոգիստիկ կենտրոն բացել Աֆրիկայի արևելյան ափի նավահանգիստներից մեկում:
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Ռուսաստանը կարող է Աֆրիկայի երկրներ ուղղվող ուկրաինական հացահատիկը փոխարինել ինչպես առևտրային, այնպես էլ անհատույց հիմունքներով։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռուսաստան-Աֆրիկա» տնտեսական և հումանիտար համաժողովի լիագումար նիստում:
«Արդեն ասել եմ, որ մեր երկիրն ի վիճակի է փոխարինել ուկրաինական հացահատիկը ինչպես առևտրային հիմունքներով, այնպես էլ Աֆրիկայի առավել կարիքավոր երկրներին անհատույց օգնության տեսքով։ Առավել ևս, որ այս տարի մեզ մոտ կրկին ռեկորդային բերք է սպասվում»,- նշել է ՌԴ նախագահը։
Պուտինը հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ է Բուրկինա Ֆասոյին, Մալիին, Էրիթրեային և Աֆրիկայի մի շարք այլ երկրներին անվճար 25-50 հազար տոննա հացահատիկ մատակարարել։
«Ավելի կոնկրետ ասեմ` արդեն առաջիկա ամիսներին պատրաստ կլինենք Բուրկինա Ֆասոյին, Զիմբաբվեին, Մալիին, Սոմալիին, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությանը, Էրիթրեային անհատույց տրամադրել 25-50 հազար տոննա հացահատիկ։ Ապահովելու ենք նաև այդ արտադրանքի անվճար առաքումը սպառողին»,– նշել է նախագահը։
Համաժողովի մասնակիցները ծափահարություններով են ընդունել Ռուսաստանի նախագահի առաջարկը։
ՌԴ-ն կողմ է ԵԱՏՄ-ի և Աֆրիկյան միության միջև համագործակցության հաստատմանը. Պուտին
Բացի այդ, Պուտինն առաջարկել է ՌԴ տրանսպորտային-լոգիստիկ կենտրոն բացել Աֆրիկայի արևելյան ափի նավահանգիստներից մեկում:
Նա նշել է, որ ՌԴ-ն ակտիվ զբաղվում է տրանսպորտային-լոգիստիկ հոսքերի վերակողմնորոշմամբ դեպի գլոբալ հարավի պետություններ, այդ թվում` Աֆրիկա:
«Աֆրիկայի հետ «Հյուսիս–հարավ» տրանսպորտային միջանցքի միացման ապահովում, կանոնավոր բեռնափոխադրման գծերի գործարկում. ահա թե ինչի ենք ձգտում։ Աֆրիկայի արևելյան ափի նավահանգիստներից մեկում ռուսական տրանսպորտային-լոգիստիկ կենտրոնի բացումը լավ սկիզբ կլինի այս համատեղ աշխատանքի համար», - ասել է նա:
«Ռուսաստան-Աֆրիկա» երկրորդ գագաթաժողովն ու տնտեսական և հումանիտար համաժողովն անցկացվում է հուլիսի 27-28-ը Սանկտ Պետերբուրգում:
«Ռուսաստան-Աֆրիկա» առաջին գագաթնաժողովը տեղի է ունեցել Սոչիում 2019 թվականին, զուգահեռաբար տնտեսական համաժողով է անցկացվել։ Համաժողովին մասնակցել են աֆրիկյան պետությունների ղեկավարներ, ռուսական, աֆրիկյան և միջազգային բիզնեսի և պետական կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև աֆրիկյան մայրցամաքի ինտեգրացիոն միավորումների ներկայացուցիչներ:
Ինչի՞ մասին է Գուտերեշը նամակ գրել Պուտինին
Լրահոս
0