00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լուրջ տեղաշարժեր խոշոր հարկատուների ցանկում. ինչի՞ մասին է դա վկայում` ըստ Նաիրի Սարգսյանի

© Photo : provided by the office of the Chamber of Auditors of ArmeniaԱուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյան
Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 27.07.2023
Բաժանորդագրվել
2023 թ առաջին վեց ամսվա տվյալներով խոշոր հարկատուների ցանկում նոր ընկերություններ են հայտնվել առաջատար դիրքերում։
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Հայաստանյան բանկերի այսչափ հարստացումը վկայում է այն մասին, որ դրանք հիմնականում աղքատ բնակչությունից հավաքագրված գումարներն են, իսկ ավելի հաճախ` արտագնա մեկնածների ուղարկած գումարներն իրենց ընտանիքներին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը` անդրադառնալով ՀՀ պետական եկամուտների կոմիտեիհրապարակած ցուցանիշները 2023 թ հունվար-հունիս ամիսների 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերի և տուրքերի վերաբերյալ։
Այս տարվա 1000 խոշոր հարկատուների ցանկի առաջին 50 հորիզոնականում 9 բանկ կա, ընդ որում` 4–րդ տեղում «Ամերիաբանկն» է, որը մոտավորապես հնգապատիկ աճ է գրանցել։
«Ստացվում է` 2022 թ–ին ընդունված անկանխիկ գործառնությունների մասին օրենքն արդեն տվեց իր արդյունքը, երբ աղքատ հասարակությունից և հազիվ շնչող բիզնեսից ամբողջ դրամական միջոցները տեղափոխվեցին բանկային համակարգ և բանկերին տվեցին փողի փոխանցման մոնոպոլ դիրք։ Նրանք էլ իրենց հերթին ծառայությունների սակագները բարձրացրին»,– ընդգծեց Սարգսյանը։
Նա նաև նշեց մի շարք գործոններ, որոնք նպաստել են բանկերի հարստացմանը և խոշոր հարկատուների ցանկում առաջատար դիրք զբաղեցնելուն։ Օրինակ` ՌԴ–ից ՀՀ փոխանցումների, մասնավորապես`կանխիկացումների համար մինչև 3 տոկոս տոկսադրույքի կիրառումը, բանկային տոկոսադրույքների բարձրացումը, նաև ռելոկանտների անձնական դրամական փոխանցումները, որոնց կանխիկացման դեպքում նույնպես գործում է մինչև 3 տոկոս հարկը։
2023-ի առաջին եռամսյակում խոշոր բիզնեսը կրկնակի ավելի շատ հարկ է վճարել, քան 5 տարի առաջ
Ինչպես 2022 թ. հունվար–հունիսին, այնպես էլ հիմա խոշոր հարկատուների ցանկում առաջատարը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է։ Սա, ըստ Աուդիտորների պալատի նախագահի, խոսում է այն մասին, որ ՀՀ բյուջեն դեռևս շարունակում է հավաքագրվել հիմնականում ընդերքի հաշվին։
Ցանկում 2–րդ տեղում «Գազպրոմ Արմենիան» է՝ վճարած 30.63 մլրդ դրամ հարկով։
«Ընկերությունը 3 մլրդ դրամով ավելի քիչ հարկ է վճարել, իսկ դա նշանակում է, որ ավելի քիչ գազ ենք սկսել սպառել։ 2022 թ–ի կեսերին ՀՀ կառավարության լռության պայմաններում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը բարձրացրեց գազի սակագինը։ Ստացվում է` սպառումն այնքան է կրճատվել, որ անգամ բարձրացված գնի պարագայում ընկերությունը չի կարողացել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի չափ հարկ վճարել»,– նկատեց Սարգսյանը։
Խոշոր հարկատուների ցանկում առաջին տասնյակում տեղ են զբաղեցրել նաև էլեկտրոնիկայի վաճառքով զբաղվող երկու ընկերություն։ Այս համատեքստում Նաիրի Սարգսյանի համար զարմանալի էր «Մոբայլ Սենթր Արթ»–ի` ցուցակում 6–րդը լինելու հանգամանքը։
«Այնուամենայնիվ, այստեղ էլ կա տրամաբանություն` գնաճը միանշանակ ազդեցություն ունեցել է, նաև կա ռելոկանտների գնումների հանգամանքը, որի արդյունքում սպառումն ավելացել է։ Չի բացառվում նաև, որ ընկերությունը մեծ ծավալի ներկրում է ունեցել, և, օրինակ, մինչև աշուն վաճառք է իրականացնելու։ Այսինքն, սա դեռ կարող է խաբուսիկ ցուցանիշ լինել։ Չի բացառվում նաև, որ գործունեության նոր տեսակ սկսած լինեն, սարքավորումներ ներկրած լինեն, որը բաց տեղեկատվության մեջ չենք կարող գտնել»,– ընդգծեց նա։
Տրամաբանական բաղադրիչ կա. խոշոր հարկատուների ցանկը համալրվել է 300 նոր անունով
Ցանկում բավականին առաջատար դիրքերում է հայտնվել նաև ռուսական մարկետփլեյսը` Wildberries–ը, որը վերջին շրջանում բավականին մեծ տարածում է ստացել մեր երկրում։
«Ակնհայտ է, որ այս ընկերությունը պետք է առաջ գար, քանի որ այս տարվա ընթացքում հենց Wildberries–ի հետ կապված օրենսդրական փոփոխություն տեղի ունեցավ. հայ սպառողների կողմից գնումները սկսեցին հարկվել ԱԱՀ–ով։ Wildberries–ի գործունեության արդյունքում հայաստանյան բոլոր վաճառողների մոտից գնորդները կուտակվել են մեկ վաճառողի` Wildberries–ի մոտ։ Հետևաբար, կուտակված հարկն էլ մեկ վաճառողից է գնում պետբյուջե»,– նշեց Սարգսյանը։
Կպահպանվե՞ն արդյոք այս ցուցանիշները նաև տարեվերջին, Աուդիտորների պալատի նախագահը դժվարացավ ասել` նշելով, որ հստակ է միայն բանկերի ցուցանիշը` միտումն այնպիսին է, որ կա՛մ կպահպանեն, կա՛մ ավելի կբարելավեն իրենց դիրքերը։
Բացի այդ, ըստ Սարգսյանի, այժմ տեղի են ունենում պետական մեծածավալ գնումներ, և հնարավոր է` մատակարարները, կազմակերպությունները տարեվերջին ավելի շատ ԱԱՀ գեներացնեն ու վճարեն պետբյուջե, ինչի արդյունքում էլ նաև դիրքային փոփոխություններ տեղի ունենան։
«Wildberries»-ը նախատեսում է նոր համատեղ ծրագրեր իրականացնել հայ գործարար շրջանակների հետ
Լրահոս
0