https://arm.sputniknews.ru/20230727/khaghi-verjin-rvopenery-vtshrakan-ein-urartun-23-hashvvov-partvec-farulin-63579126.html
Խաղի վերջին րոպեները վճռական էին. «Ուրարտուն» 2։3 հաշվով պարտվեց «Ֆարուլին»
Խաղի վերջին րոպեները վճռական էին. «Ուրարտուն» 2։3 հաշվով պարտվեց «Ֆարուլին»
Sputnik Արմենիա
Չեմպիոնների լիգայի խաղարկման առաջին փուլում պարտվելուց հետո Հայաստանի գործող չեմպիոն «Ուրարտուն» առաջին հանդիպումը անցկացրեց Կոնֆերենցիաների լիգայի որակավորման... 27.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-27T23:33+0400
2023-07-27T23:33+0400
2023-07-27T23:41+0400
ուրարտու
ֆուտբոլիստ
ֆուտբոլ
կոնֆերենցիաների լիգա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/1b/63578198_0:91:1000:654_1920x0_80_0_0_6fb2b8a11f24aad857d68334105d6964.jpg
ԵՐԵՎԱՆ, հուլիս 27 Sputnik, Խաչիկ Չախոյան. Հայաստանի չեմպիոն «Ուրարտուն» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին խաղում, մրցակցի հարկի տակ խաղի վերջին վայրկյաններին բաց թողեց վճռական գնդակն ու 2։3 հաշվով պարտվեց ռումինական «Ֆարուլին»։«Ֆարուլը» առաջին խաղակեսի մեկնարկում որոշակի առավելություն ուներ «Ուրարտուի» նկատմամբ։ Ճիշտ է, երբեմն մեր ֆուտբոլիստների համար դժվար էր լինում պաշտպանվելը, բայց մեծ ուժեր կենտրոնացնելով ու իրար հետ լավ համագործակցելով պաշտպանությունում, մերոնք կարողանում էին չեզոքացնել մրցակցի վտանգավոր առաջխաղացումներն ու ձեռնարկումները։Նման իրավիճակում «Ուրարտուն» հրաշալի օգտագործեց հակագրոհի գործոնը։ Խաղի 23-րդ րոպեին Դրամանու Սալուն հրաշալի փոխանցումով գնդակն ուղարկեց Արտյոմ Մակիսմենկոյին, վերջինս էլ ներխուժելով մրցակցի տուգանային հրապարակ, առաջ մղեց «Ուրարտուին»։Երկրորդ կեսում կողմերը հաշվի մեջ փոփոխություն մտցնելու մի քանի հնարավորություններ ունեցան։ Այդ առումով առավելություն ուներ «Ֆարուլը», կարելի է ասել, որ մի քանի դրվագներում մարզական բախտը պարզապես ժպտաց «Ուրարտուին»։ Բայց մրցավարի կողմից ավելացված ժամանակի վերջին րոպեին «Ֆարուլը» Յոնուց Լարիեյի արդյունավետ հարվածի շնորհիվ կորզեց հաղթանակը 3։2 հաշվով։Թիմերի դիմակայությունում հաղթողը հայտնի կդառնա օգոստոսի 3-ին։ Այդ օրը պատասխան հանդիպումը կայանալու է Երևանում։«Փյունիկը» արտագնա խաղում 2։1 հաշվով հաղթանակ տոնեց «Կալմարի» նկատմամբ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/1b/63578198_0:0:1000:751_1920x0_80_0_0_f67bcab0527c86002a14682de008513a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուրարտու, ֆուտբոլիստ, ֆուտբոլ, կոնֆերենցիաների լիգա
ուրարտու, ֆուտբոլիստ, ֆուտբոլ, կոնֆերենցիաների լիգա
Խաղի վերջին րոպեները վճռական էին. «Ուրարտուն» 2։3 հաշվով պարտվեց «Ֆարուլին»
23:33 27.07.2023 (Թարմացված է: 23:41 27.07.2023) Չեմպիոնների լիգայի խաղարկման առաջին փուլում պարտվելուց հետո Հայաստանի գործող չեմպիոն «Ուրարտուն» առաջին հանդիպումը անցկացրեց Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում` մրցելով հանրահայտ ռումինացի Գեորգ Հաջիի «Ֆարուլ» թիմի հետ։
ԵՐԵՎԱՆ, հուլիս 27 Sputnik, Խաչիկ Չախոյան. Հայաստանի չեմպիոն «Ուրարտուն» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին խաղում, մրցակցի հարկի տակ խաղի վերջին վայրկյաններին բաց թողեց վճռական գնդակն ու 2։3 հաշվով պարտվեց ռումինական «Ֆարուլին»։
«Ֆարուլը» առաջին խաղակեսի մեկնարկում որոշակի առավելություն ուներ «Ուրարտուի» նկատմամբ։ Ճիշտ է, երբեմն մեր ֆուտբոլիստների համար դժվար էր լինում պաշտպանվելը, բայց մեծ ուժեր կենտրոնացնելով ու իրար հետ լավ համագործակցելով պաշտպանությունում, մերոնք կարողանում էին չեզոքացնել մրցակցի վտանգավոր առաջխաղացումներն ու ձեռնարկումները։
Նման իրավիճակում «Ուրարտուն» հրաշալի օգտագործեց հակագրոհի գործոնը։ Խաղի 23-րդ րոպեին Դրամանու Սալուն հրաշալի փոխանցումով գնդակն ուղարկեց Արտյոմ Մակիսմենկոյին, վերջինս էլ ներխուժելով մրցակցի տուգանային հրապարակ, առաջ մղեց «Ուրարտուին»։
Բայց «Ֆարուլը» շատ արագ հետ բերեց կորցրածը, և այդ գործում ռումինացիներին «օգնեց» մեր դարպասապահ Ալեքսանդր Մելիխովը։ Տուդոր Բալուցեն մոտ 25-27 մետրից հարվածեց, մեր դարպասապահը սխալվեց, ու գնդակը հայտնվեց մեր թիմի դարպասում։ Էլ ավելի հեռու տարածությունից արդյունավետ հարվածով պատասխանեց Իվան Զոտկոն, որը գրավեց «Ֆարուլի» դարպասը մոտ 32-33 մետրից։ «Ուրարտուն» երկրորդ անգամ առաջ անցավ հաշվի մեջ։ Սակայն առաջին կեսին ավելացված ժամանակի ընթացքում «Ֆարուլը» նորից վերականգնեց հաշվի հավասարությունը, աչքի ընկավ Ադրիան Մազիլուն՝ 2։2։
Երկրորդ կեսում կողմերը հաշվի մեջ փոփոխություն մտցնելու մի քանի հնարավորություններ ունեցան։ Այդ առումով առավելություն ուներ «Ֆարուլը», կարելի է ասել, որ մի քանի դրվագներում մարզական բախտը պարզապես ժպտաց «Ուրարտուին»։ Բայց մրցավարի կողմից ավելացված ժամանակի վերջին րոպեին «Ֆարուլը» Յոնուց Լարիեյի արդյունավետ հարվածի շնորհիվ կորզեց հաղթանակը 3։2 հաշվով։
Թիմերի դիմակայությունում հաղթողը հայտնի կդառնա օգոստոսի 3-ին։ Այդ օրը պատասխան հանդիպումը կայանալու է Երևանում։