00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի կառավարությունն առաջարկում է 60 %–ով բարձրացնել դատավորների աշխատավարձերը

© Sputnik / Asatur YesayantsԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 27.07.2023
Բաժանորդագրվել
Կանխատեսելով հնարավոր քննադատությունները`ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ դատավորների աշխատավարձերը բարձրացնում են թոշակների բարձրացումից հետ։
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. ՀՀ կառավարությունն առաջարկում է 60%–ով բարձրացնել Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի, սնանկության դատարանի և վարչական դատարանի դատավորների աշխատավարձերը։
«Ինչո՞ւ միայն դատավորներինը». դատախազը դժգոհ է աշխատավարձերի բարձրացման մեխանիզմից
Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը` ներկայացնելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
«Հայաստանում ունենք գործող 300 դատավոր, և եթե այս նախագիծը հաստատվի, 206 դատավորի աշխատավարձ շուրջ 60 տոկոսով կբարձրանա»,– ասաց Մինասյանը` հավելելով, որ Առաջին ատյանի դատարանի դատավորներն այսօր ամենածանրաբեռնվածն են։
Ըստ նախարարի` վարձատրության չափի ավելացումը թույլ կտա նաև ապահովագրել կոռուպցիոն ռիսկերից ու երաշխավորել դատավորների անկախությունը։
Մինասյանը հիշեցրեց, որ Վճռաբեկ և Սահմանադրական դատարանների դատավորների աշխատավարձերը կառավարությունն արդեն բարձրացրել է 2022թ–ին։ Իսկ Հակակոռփուպցիոն եռաստիճան դատարանն արդեն իսկ ստեղծվել է բարձր աշխատավարձերով։
Հանուն քաղաքացիների. դատավորների աշխատավարձը 50-80%-ով կբարձրանա
«Այս փաթեթային լուծումն ավարտին հասցնելու համար մնում է ընդամենը մեկ օղակ` Վերաքննիչ դատարանը, որը շատ քիչ թվով դատավարներ ունի` շուրջ 65 դատավոր»,– ասաց արդարադատության նախարարը։
Կանխատեսելով հնարավոր քննադատությունները`ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ դատավորների շխատավարձերը բարձրացնում են թոշակների բարձրացումից հետ։ Բայց այդ, նրա դիտարկմամբ,դա արվում է առաջին հերթին քաղաքացիների համար։
«Որովհետև քաղաքացիներն են, որ օգտվում են պաշտոնյաների ծառայություններից։ Եվ դատական համակարգում աշխատավարձերի բարձրացումը մեր շարունակական քաղաքականությունն է»,– ասաց Փաշինյանը։
Կառավարությունը հաստատեց արդարադատության նախարարության առաջարկած օրենքի նախագիծը։ Այն առաջիկայում կներկայացվի ԱԺ–ի քննարկմանը։
Օրենքի նախագծով դատավորների աշխատավարձերի բարձրացումը նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հունվարի 1-ից:
Եթե այսօրվա պայմաններում դատավորների աշխատավարձը կրկնապատկենք, ոչինչ չի փոխվի. Ջհանգիրյան
Լրահոս
0