00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայտնի է` քանի բուժառու է Արցախից տեղափոխվել Հայաստան

© Photo : Aram NersesyanԿարմիր խաչի ավտոմեքենա
Կարմիր խաչի ավտոմեքենա - Sputnik Արմենիա, 1920, 27.07.2023
Կարմիր խաչի ավտոմեքենա
Բաժանորդագրվել
Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 13 բուժառուի։
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Այսօր Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 11 բուժառու ուղեկցողների հետ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Արցախից բուժառուների նոր խումբ է տեղափոխում Հայաստան։ Ադրբեջանական ԶԼՄ-ներն էլ հայտնել էին, որ 12 բուժառու, 11 ուղեկցող և 1 բուժքույր է տեղափոխվում Հայաստան։ Ըստ տելեգրամյան որոշ ալիքների` ադրբեջանցի բժիշկները զննել են հիվանդներին։
«Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 13 բուժառուի (ուղեկցողների հետ), որոնք ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար»,– ասված է գերատեսչության հաղորդագրությունում։
Ադրբեջանական կողմը շարունակաբար արգելում է Կարմիր խաչի մեքենաներով խիստ անհրաժեշտ դեղորայքի և բժշկական պարագանների մատակարարումը Արցախ։
«Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում են ստանում 23 երեխա, 5-ը գտնվում են նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում են ստանում 82 հիվանդ, 7 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 2-ը` ծայրահեղ ծանր վիճակում։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 մեքենա Երևանից ուղևորվել են ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Կոռնիձոր և կանգ առել․ Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքով ճանապարհը շարունակելու համար սպասում են ՌԴ խաղաղապահների պատասխանին։
Լրահոս
0