00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:10
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանից Wildberries-ում ապրանքների վաճառքը 2023թ-ի առաջին կիսամյակում աճել է 50%-ով

© Sputnik / Ирина Алтухова / Անցնել մեդիապահոցWildberries
Wildberries - Sputnik Արմենիա, 1920, 27.07.2023
Բաժանորդագրվել
Wildberries միջազգային առցանց հարթակն ամփոփել է հայ ձեռներեցների հետ 2023թ-ի առաջին կիսամյակի համագործակցության արդյունքները:
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Հայաստանից Wildberries-ում ապրանքների վաճառքը 2023թ-ի առաջին կիսամյակի համար աճել է 50%-ով (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ) և կազմել 672,6 մլն ռուբլի կամ 2824.92 մլն դրամ: Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Վաճառքի թոփ հնգյակում են սնունդը (163,6 մլն ռուբլի կամ 687.12 մլն դրամ), կոշիկը (135 մլն ռուբլի կամ 567 մլն դրամ), հագուստը (104,5 մլն ռուբլի կամ 438,9 մլն դրամ), ներքնազգեստը (101,5 մլն ռուբլի կամ 426,3 մլն դրամ) և նորածինների հագուստը (61,2 մլն ռուբլի կամ 257,04 դրամ):
«Wildberries»-ը նախատեսում է նոր համատեղ ծրագրեր իրականացնել հայ գործարար շրջանակների հետ
Ամենաշատը վաճառվել են շոկոլադ ու քաղցրավենիք, չորացրած բանջարեղեն և մրգեր, տղամարդկանց և կանացի կոշիկներ, մանկական հագուստ և ներքնազգեստ, ինչպես նաև արծաթյա զարդեր։
Նշվում է, որ առցանց հարթակը շարունակում է ամրապնդել համագործակցությունը հայաստանյան բիզնեսի ներկայացուցիչների հետ․2023թ.-ի հունվարից-հունիս ընկած ժամանակահատվածում հարթակում գրանցված տեղացի վաճառողների թիվը կազմել է 1878 (+42% 2023թ սկզբից):
«Մենք շարունակում ենք ամրապնդել համագործակցությունը հայ ձեռներեցների հետ։ Երևանում արդեն գործում է տեսակավորման կենտրոն, հանրապետության ողջ տարածքում բացվել են ավելի քան 270 պատվերների տրամադրման կետեր։ Նախատեսում ենք լոգիստիկ ենթակառուցվածքի ընդլայնում. մենք ձգտում ենք ապահովել պայմաններ՝ երկրի բնակիչներին ապրանքների առաքման արագության և հարթակի ողջ տեսականու հասանելիության համար: Սա թույլ կտա ձեռներեցներին նվազեցնել առաքման համար տրանսպորտային ծախսերը և ավելացնել եկամուտը»,- նշել են Wildberries-ի մամուլի ծառայությունից։
Հայաստանում Wildberries միջազգային առցանց հարթակը գործում է 2018 թվականից, գործընկերների համար պատվերների տրամադրման կետերն արդեն բացվել են 2021թ․-ին, ուղիղ վաճառքները մեկնարկել են 2022թ․-ի վերջին՝ երկրում առաջին բաշխիչ կենտրոնի բացմամբ (2500 մ2 մակերեսով)։
2023թ․-ի առաջին կիսամյակի վերջում Հայաստանից գնորդների համար բացվել են Wildberries-ի ավելի քան 270 պատվերների տրամադրման սեփական և գործընկերային կետեր:
ՀՀ մարզային երեք մասնաճյուղ հայտնվել է Wildberries-ի ամենաշահութաբեր կետերի վարկանիշում
Wildberries-ը միջազգային խոշոր առցանց հարթակ է, որը շուկայում գործում է արդեն 19 տարի: Աշխարհագրությունը ընդգրկում է 7 երկիր՝ Ռուսաստանի բոլոր շրջանները, ինչպես նաև մի շարք այլ երկրներ, այդ թվում՝ Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը և Իսրայելը։ Wildberries-ի տեսականին ներառում է ռուսական և արտասահմանյան ապրանքանիշերի արտադրանքը՝ հագուստ և կոշիկ, աքսեսուարներ, գեղեցկության պարագաներ, մանկական ապրանքներ, տեխնիկա և էլեկտրոնիկա, կենցաղային ապրանքներ, զարդեր, սնունդ, գրքեր, թվային ապրանքներ և շատ ավելին:
Լրահոս
0