00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է անում կատարել իր միջազգային պարտավորությունները

© Photo : Twitter / Edmon MarukyanՀակարիի կամուրջը
Հակարիի կամուրջը - Sputnik Արմենիա, 1920, 27.07.2023
Հակարիի կամուրջը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ֆրանսիայի ԱԳՆ–ն ընդգծել է, որ Լաչինի միջանցքի շարունակական շրջափակումը վատ է անդրադառնում բանակցային գործընթացի վրա։
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik.Ֆրանսիայի ԱԳՆ-ն աջակցություն է հայտնել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի` Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա ազդող հումանիտար իրավիճակի վերաբերյալ հայտարարությանը և կոչ արել Բաքվին կատարել Հաագայի դատարանի վճիռը։ Այս մասին նշված է Ֆրանսիայի արտգործնախարարության հայտարարության մեջ։
«Ֆրանսիան ցավում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակական շրջափակման համար, ինչը հակասում է հրադադարի մասին համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին և վատ է անդրադառնում բանակցային գործընթացի վրա»,–ասված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է անում կատարել իր միջազգային պարտավորությունները, մասնավորապես՝ կիրառել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման մեջ նշված պարտադիր համարվող միջանկյալ միջոցները։
«Կոչ ենք անում վերականգնել Լաչինի միջանցքով բեռների, մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը երկու ուղղություններով և ապահովել բնակչությանը գազի և էլեկտրաէներգիայի շարունակական մատակարարումը: Եվրամիության հետ Ֆրանսիան լիովին հավատարիմ է մնում տարածաշրջանում կայուն և արդար խաղաղության խթանմանը, ինչպես նշված է Եվրոպայի և արտաքին գործերի նախարարի՝ ապրիլի վերջին Հայաստան և Ադրբեջան կատարած այցերի ժամանակ արված ուղերձում»,- ասվում է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ երեկ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են ամենակարճ ժամկետում երաշխավորել անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով և թույլ չտալ հետագա էսկալացիա։
2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Լրահոս
0