00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:37
6 ր
Ուղիղ եթեր
09:44
15 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:29
3 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Աղդամով երթուղին չպետք է դիտարկվի որպես Լաչինի միջանցքի բացման այլընտրանք. Բորել

© AP Photo / Francois LenoirԺոզեպ Բորել
Ժոզեպ Բորել - Sputnik Արմենիա, 1920, 27.07.2023
Ժոզեպ Բորել
Բաժանորդագրվել
ԵՄ դիվանագիտության ղեկավարը շեշտել է՝ հումանիտար հասանելիության հարցը չպետք է քաղաքականացվի։
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Բաքվի՝ Աղդամով ապրանքներ մատակարարելու պատրաստակամությունը, բայց դա Լաչինի միջանցքի բացման այլընտրանք չէ։ Այս հայտարարությունն արել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
Նա նշել է, որ Բրյուսելը մտահոգված է նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի հումանիտար իրավիճակով։Եվրոպայի գլխավոր դիվանագետը հիշեցրել է, որ Լաչինի միջանցքով երթևեկությունը դժվարացել է արդեն ավելի քան յոթ ամիս ՝ ի հեճուկս Արդարադատության միջազգային դատարանի որոշման:
«Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են ամենակարճ ժամկետում երաշխավորել անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով և թույլ չտալ հետագա էսկալացիա»,- նշել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը:
Նա ընդգծել է, որ տարածաշրջանում Կարմիր խաչի գործունեությունը լրջորեն տուժել է, և հորդորել է ամբողջությամբ վերսկսել այն՝ ներառյալ բժշկական նպատակներով տարհանումը և մարդասիրական օգնության առաքումը:
Դեղորայքն ու առաջին անհրաժեշտության ապրանքները կա՛մ քիչ են, կա՛մ ընդհանրապես չկան, ինչը ծանր հետևանքներ է ունենում տեղի բնակչության համար։
«Հումանիտար հասանելիության հարցը չպետք է քաղաքականացվի»,- ասված է հայտարարությունում։
Բորելը նշել է, որ Եվրոպական միությունը, և, մասնավորապես, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ակտիվորեն աջակցել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև մասնակցել են Բաքու-Ստեփանակերտ երկխոսության առաջմղմանը։ Նա ընդգծել է, որ դա պահանջում է բոլոր կողմերի իրական հանձնառությունը բանակցությունների արդյունքներին և ընդհանուր շահերի և փոխադարձ վստահության վրա հիմնված ապագային:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության 400 տոննա ապրանքով բեռնված 19 մեքենա Երևանից ուղևորվել են ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Կոռնիձոր և կանգ առել․ Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքով ճանապարհը շարունակելու համար սպասում են ՌԴ խաղաղապահների պատասխանին։
Հիքմեթ Հաջիևը ստում է, Բրյուսելում Աղդամի մասով պայմանավորվածություն չի եղել. Մարուքյան
Լրահոս
0