https://arm.sputniknews.ru/20230727/adrbejann-ir-qajlervov-cujc-e-talis-vor-keghtvot-khagh-er-khaghum-alen-simvonjan-63560851.html
Ադրբեջանն իր քայլերով ցույց է տալիս, որ կեղտոտ խաղ էր խաղում. Ալեն Սիմոնյան
Ադրբեջանն իր քայլերով ցույց է տալիս, որ կեղտոտ խաղ էր խաղում. Ալեն Սիմոնյան
Sputnik Արմենիա
Ազգային ժողովի նախագահը շեշտել է, որ Ադրբեջանն ամիսներ շարունակ խաբում էր միջազգային հանրությանը։ 27.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-27T17:18+0400
2023-07-27T17:18+0400
2023-07-27T17:18+0400
հայաստան
լեռնային ղարաբաղ
ալեն սիմոնյան
լաչինի միջանցք
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/14/61415852_0:84:1600:984_1920x0_80_0_0_ea8e65e6b8f38b36b99434069cf2ef26.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Ադրբեջանը Հայաստանից ուղարկված հումանիտար բեռը Լեռնային Ղարաբաղ չթողնելով ու իր հայտարարություններով ապացուցում է, որ կեղտոտ խաղ էր խաղում այս ամիսներին: Այս հայտարարությունն արել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 մեքենա Երևանից ուղևորվել են ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Կոռնիձոր և կանգ առել․ Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքով ճանապարհը շարունակելու համար սպասում են ՌԴ խաղաղապահների պատասխանին։
լեռնային ղարաբաղ
լաչինի միջանցք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/14/61415852_89:0:1512:1067_1920x0_80_0_0_74fa7cd021c67c6b0674cbdedac06ac7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, լեռնային ղարաբաղ, ալեն սիմոնյան, լաչինի միջանցք, ադրբեջան
հայաստան, լեռնային ղարաբաղ, ալեն սիմոնյան, լաչինի միջանցք, ադրբեջան
Ադրբեջանն իր քայլերով ցույց է տալիս, որ կեղտոտ խաղ էր խաղում. Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահը շեշտել է, որ Ադրբեջանն ամիսներ շարունակ խաբում էր միջազգային հանրությանը։
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Ադրբեջանը Հայաստանից ուղարկված հումանիտար բեռը Լեռնային Ղարաբաղ չթողնելով ու իր հայտարարություններով ապացուցում է, որ կեղտոտ խաղ էր խաղում այս ամիսներին: Այս հայտարարությունն արել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ադրբեջանն ամիսներ շարունակ խաբում էր միջազգային հանրությանը` հավատացնելով, թե դեպի շրջափակված Լեռնային Ղարաբաղ ու Լեռնային Ղարաբաղից մարդկանց և ապրանքների մարդասիրական տեղաշարժի համար Լաչինի միջանցքը բաց է: Մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարների շարասյունը միջանցքի մուտքի մոտ կանգնեցնելով և արհամարհական հայտարարություն անելով, թե «խաղն ավարտված է»՝ Ադրբեջանն ապացուցում է, որ կեղտոտ խաղ էր խաղում և ստում էր այս բոլոր ամիսներին»,- գրել է Սիմոնյանը
Twitter-ում։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված
19 մեքենա Երևանից ուղևորվել են ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Կոռնիձոր և կանգ առել․ Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքով ճանապարհը շարունակելու համար սպասում են ՌԴ խաղաղապահների պատասխանին։