https://arm.sputniknews.ru/20230727/razmakan-krtutjan-volvortum-hamagvortsakcutjunn-en-qnnarkel--asrjany-ev-czjanguany-63554694.html
Հայաստանն ու Չինաստանը կմեծացնեն համագործակցությունը ռազմական կրթության ոլորտում
Հայաստանն ու Չինաստանը կմեծացնեն համագործակցությունը ռազմական կրթության ոլորտում
Sputnik Արմենիա
Ասրյանն ընդունել է Չինաստանից Պաշտպանական տեխնոլոգիաների ազգային համալսարանի պատվիրակությանը։ 27.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-27T15:42+0400
2023-07-27T15:42+0400
2023-07-27T15:45+0400
չինաստան
հայաստան
էդվարդ ասրյան
կրթություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/07/1b/63552477_0:67:1280:787_1920x0_80_0_0_d281a2f6157d1092c149c6103c1f44ca.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդուարդ Ասրյանը Չինաստանի Պաշտպանական տեխնոլոգիաների ազգային համալսարանի պատվիրակության հետ քննարկել է երկու երկրների կրթական հաստատությունների միջև համագործակցությունը: Տեղեկանում ենք ՊՆ լրատվական ծառայությունից։Նշվում է, որ Հայաստան ժամանած պատվիրակությունը գլխավորել է Միջազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Մա Ցզյանգուանը։«Կողմերը բարձր են գնահատել հայ-չինական համագործակցության ներկա մակարդակը, հատկապես ռազմական կրթության և կադրերի պատրաստման ոլորտում, միաժամանակ ողջունել են երկու պետությունների կրթական հաստատությունների միջև սերտ կապերի ստեղծումն ու ամրապնդումը»,–նշվում է հաղորդագրությունում:Հանդիպման ընթացքում քննարկվել են միջբուհական համագործակցության հետագա ընդլայնման ուղիներն ու հեռանկարները:
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/07/1b/63552477_72:0:1209:853_1920x0_80_0_0_17259ddb4a64b6d6655490113f2bf094.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
չինաստան, հայաստան, էդվարդ ասրյան, կրթություն
չինաստան, հայաստան, էդվարդ ասրյան, կրթություն
Հայաստանն ու Չինաստանը կմեծացնեն համագործակցությունը ռազմական կրթության ոլորտում
15:42 27.07.2023 (Թարմացված է: 15:45 27.07.2023) Ասրյանն ընդունել է Չինաստանից Պաշտպանական տեխնոլոգիաների ազգային համալսարանի պատվիրակությանը։
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդուարդ Ասրյանը Չինաստանի Պաշտպանական տեխնոլոգիաների ազգային համալսարանի պատվիրակության հետ քննարկել է երկու երկրների կրթական հաստատությունների միջև համագործակցությունը:
Տեղեկանում ենք ՊՆ լրատվական ծառայությունից։
Նշվում է, որ Հայաստան ժամանած պատվիրակությունը գլխավորել է Միջազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Մա Ցզյանգուանը։
«Կողմերը բարձր են գնահատել հայ-չինական համագործակցության ներկա մակարդակը, հատկապես ռազմական կրթության և կադրերի պատրաստման ոլորտում, միաժամանակ ողջունել են երկու պետությունների կրթական հաստատությունների միջև սերտ կապերի ստեղծումն ու ամրապնդումը»,–նշվում է հաղորդագրությունում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են միջբուհական համագործակցության հետագա ընդլայնման ուղիներն ու հեռանկարները: