https://arm.sputniknews.ru/20230726/mer-nakhagitsy-mer-hajty-suzel-khvortakel-en-qervobjany-dzhgvoh-e-finansneri-nakhararutjunic-63506648.html
Մեր նախագիծը, մեր հայտը սուզել, խորտակել են. Քերոբյանը դժգոհ է ֆինանսների նախարարությունից
Մեր նախագիծը, մեր հայտը սուզել, խորտակել են. Քերոբյանը դժգոհ է ֆինանսների նախարարությունից
Sputnik Արմենիա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը թվեց մի շարք ոլորտներ, որոնց համար ներկայացված բյուջետային հայտերը կա՛մ կիսով չափ են հաստատվել, կա՛մ ուղղակի մերժվել։ 26.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-26T13:56+0400
2023-07-26T13:56+0400
2023-07-26T14:15+0400
վահան քերոբյան
հհ ֆինանսների նախարարություն
փոքր և միջին ձեռնարկություն (փմձ)
էկոնոմիկայի նախարարություն
նախարար
հհ կառավարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/14/63236490_0:51:1600:952_1920x0_80_0_0_613f9fbd74a3af250e41b505e13e4306.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. 2024 թ համար ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ֆինանսների նախարարությանը ներկայացրել էր 138,7 մլրդ դրամի հայտ, սակայն դրանից հաստատվել է միայն 84.7 մլրդ դրամը։ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովում այսօր նախարարության նախնական բյուջեն ներկայացնելիս այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը վարկային երաշխիքի նոր տեսակ է նախատեսում ՓՄՁ-ների համարՆա դժգոհեց, որ էապես կրճատվել են գյուղատնտեսության համար տրամադրվող գումարները, հողային բարեփոխումներին վերաբերող բոլոր նախաձեռնությունները, կարելի է ասել, զրոյցվել են, համարյա ամբողջությամբ կրճատվել են նոր նախաձեռնությունները։Նա հիշեցրեց, որ գարնանային նստաշրջանի ժամանակ ՀՀ Ազգային ժողովն ընդունել է մի մեծ փաթեթ` ստանդարտների մշակման և հավատարմագրման համակարգի փոփոխության և հավատարմագրման եվրոպական մարմինների ասոցիացիային անդամակցելու ուղղությամբ։ Նախարարն ավելացրեց, որ այդ օրենքի ներքո ունեն բազմաթիվ անելիքներ, սակայն ներկայացված ծրագրերն ուղղակի մերժվել են` ֆինանասավորում չի տրամադրվել։Հաջորդ դժգոհությունը վերաբերում էր հաստատված տնտեսական զարգացման քաղաքականությանը` հայեցակարգին, որտեղ էական մեծ դեր կա ստանդարտների մշակմանն ու կիրակմանը։ Այս հարցով ներկայացրած հայտերը ևս մերժվել են։Նա անդրադարձավ նաև գիտելիքահեն նորարար տնտեսության և փոքր և միջին ձեռնարկատերերի աջակցմանը, որի համար նախարարությունը 23 մլրդ դրամի հայտ է ներկայացրել, սակայն հաստատվել է 15 մլրդ–ը։Ականջահաճո բաներ են ասում. Գրիգորյանը ՓՄՁ–ների զարգացման քայլերն արժանահավատ չի համարում«Հիմա, եթե հարցնեն` կառավարությունն ինչ է անում ՓՄՁ–երի համար, մենք պիտի ասենք` ոչինչ։ Մեր նախագիծը, մեր հայտը սուզել են, խորտակել են»,– հայտարարեց Քերոբյանը։Նախարարը հիշեցրեց, որ ՓՄՁ ռազմավարությունը հաստատվել է 2020 թ–ին, շատ խոստումներ են տվել, ինչպես նաև ունեն նախագիծ։Հիշեցնենք, որ 2022 թ համար ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հատկացվել է 64 մլրդ 912 մլն դրամ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/14/63236490_144:0:1565:1066_1920x0_80_0_0_e94c404de14587a3d2dd709827374888.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վահան քերոբյան, հհ ֆինանսների նախարարություն, փոքր և միջին ձեռնարկություն (փմձ), էկոնոմիկայի նախարարություն, նախարար, հհ կառավարություն
վահան քերոբյան, հհ ֆինանսների նախարարություն, փոքր և միջին ձեռնարկություն (փմձ), էկոնոմիկայի նախարարություն, նախարար, հհ կառավարություն
Մեր նախագիծը, մեր հայտը սուզել, խորտակել են. Քերոբյանը դժգոհ է ֆինանսների նախարարությունից
13:56 26.07.2023 (Թարմացված է: 14:15 26.07.2023) ՀՀ էկոնոմիկայի նախարարը թվեց մի շարք ոլորտներ, որոնց համար ներկայացված բյուջետային հայտերը կա՛մ կիսով չափ են հաստատվել, կա՛մ ուղղակի մերժվել։
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. 2024 թ համար ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ֆինանսների նախարարությանը ներկայացրել էր 138,7 մլրդ դրամի հայտ, սակայն դրանից հաստատվել է միայն 84.7 մլրդ դրամը։ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովում այսօր նախարարության նախնական բյուջեն ներկայացնելիս այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նա դժգոհեց, որ էապես կրճատվել են գյուղատնտեսության համար տրամադրվող գումարները, հողային բարեփոխումներին վերաբերող բոլոր նախաձեռնությունները, կարելի է ասել, զրոյցվել են, համարյա ամբողջությամբ կրճատվել են նոր նախաձեռնությունները։
«Ստանդարտների մշակման և հավատարմագրման համակարգի զարգացման համար մենք 105 մլն դրամի հայտ էինք ներկայացրել, հաստատվել է միայն 30.8 մլն դրամի հայտը»,– նշեց նա։
Նա հիշեցրեց, որ գարնանային նստաշրջանի ժամանակ ՀՀ Ազգային ժողովն ընդունել է մի մեծ փաթեթ` ստանդարտների մշակման և հավատարմագրման համակարգի փոփոխության և հավատարմագրման եվրոպական մարմինների ասոցիացիային անդամակցելու ուղղությամբ։ Նախարարն ավելացրեց, որ այդ օրենքի ներքո ունեն բազմաթիվ անելիքներ, սակայն ներկայացված ծրագրերն ուղղակի մերժվել են` ֆինանասավորում չի տրամադրվել։
Հաջորդ դժգոհությունը վերաբերում էր հաստատված տնտեսական զարգացման քաղաքականությանը` հայեցակարգին, որտեղ էական մեծ դեր կա ստանդարտների մշակմանն ու կիրակմանը։ Այս հարցով ներկայացրած հայտերը ևս մերժվել են։
«Մենք ընդհանուր առմամբ խոսում ենք մեր երկրում որակի ենթակառուցվածքի մասին, ուզում ենք, որ դա լավանա ու վարչապետը դրա մասին շատ հաճախ է խոսում, բայց երբ հարցը գալիս է կոնկրետ գործողություն անելուն, մենք նույն պատին ենք միշտ բախվում։ Օրենքներն ընդունում ենք, սակայն դրանից բխող բյուջետային բոլոր հայտերը շատ մեծ դժվարությամբ են անցնում»,– ընդգծեց Քերոբյանը։
Նա անդրադարձավ նաև գիտելիքահեն նորարար տնտեսության և փոքր և միջին ձեռնարկատերերի աջակցմանը, որի համար նախարարությունը 23 մլրդ դրամի հայտ է ներկայացրել, սակայն հաստատվել է 15 մլրդ–ը։
«Հիմա, եթե հարցնեն` կառավարությունն ինչ է անում ՓՄՁ–երի համար, մենք պիտի ասենք` ոչինչ։ Մեր նախագիծը, մեր հայտը սուզել են, խորտակել են»,– հայտարարեց Քերոբյանը։
Նախարարը հիշեցրեց, որ ՓՄՁ ռազմավարությունը հաստատվել է 2020 թ–ին, շատ խոստումներ են տվել, ինչպես նաև ունեն նախագիծ։
Հիշեցնենք, որ 2022 թ համար ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հատկացվել է 64 մլրդ 912 մլն դրամ: