https://arm.sputniknews.ru/20230726/kankhvel-e-kalanavvorin-pakhcnelu-depq-ereq-andz-dzerbakalvel-e-qnnchakan-kvomite-63503267.html
Կանխվել է կալանավորին փախցնելու դեպք. երեք անձ ձերբակալվել է. Քննչական կոմիտե
Կանխվել է կալանավորին փախցնելու դեպք. երեք անձ ձերբակալվել է. Քննչական կոմիտե
Sputnik Արմենիա
ՁՊՎ-ի տարածքը ստուգման ենթարկելու ժամանակ հայտնաբերվել է սավանի մեջ փաթեթավորված, երկաթե արգելքներ կտրելու համար նախատեսված հատուկ գործիք։ 26.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-26T12:35+0400
2023-07-26T12:35+0400
2023-07-26T12:47+0400
ձերբակալություն
կալանավոր
փախուստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/1a/63502526_0:0:2049:1153_1920x0_80_0_0_a17d2da1a6115921d8ac59eb87e096ad.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Այսօր՝ ժամը 00։30-ի սահմաններում, Երևան քաղաքի երեք բնակիչներ, երկաթ կտրող գործիքով ճաղավանդակը կտրելու միջոցով, փորձել են փախցնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Սևանի բաժնի հերթապահ մասի ձերբակալվածների պահման վայրի (ՁՊՎ) խցերից մեկում պահվող կալանավորին, ինչը, սակայն, չի հաջողվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։Մասնավորապես, ՁՊՎ-ի ոստիկանը, շրջայց կատարելու ժամանակ տվյալ խցի դիտանցքից նկատել է, որ խցում պահվող կալանավորը տարօրինակ անհանգիստ վարքագիծ է դրսևորում։ Ոստիկանը ներս է մտել խուց՝ պատճառը հասկանալու համար։ՁՊՎ-ի տարածքը ստուգման ենթարկելու ժամանակ հայտնաբերվել է սավանի մեջ փաթեթավորված, երկաթե արգելքներ կտրելու համար նախատեսված հատուկ գործիք։Բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, նշված արարքը կատարելու հիմնավոր կասկածով, ժամը 01:30-ին, Սևան քաղաքի Սայաթ-Նովայի փողոցից երեք անձինք հայտնաբերվել և «MAZDA 6 GRAND TOURING 2.5L» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժին։Անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է 22 սմ ընդհանուր երկարությամբ, 12 սմ բռնակով և 10 սմ երկարությամբ շեղբով, սև գույնի, գաղտնի փականով դանակ։ ՍՊԸ-ի ղեկավարը կալանավորվել է շուրջ 171 մլն դրամի չափով մաքսավճարից խուսափելու համարԴեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 44-475-րդ հոդվածի 2-րդ մասի (Ձերբակալված, կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձին ապօրինաբար ազատելու փորձ) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։Կատարվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով։ Նշված երեք անձանց ձերբակալելու վերաբերյալ որոշում է կայացվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/1a/63502526_0:0:1785:1338_1920x0_80_0_0_020c1035531b3d99a32db0fa73758e88.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ձերբակալություն, կալանավոր, փախուստ
ձերբակալություն, կալանավոր, փախուստ
Կանխվել է կալանավորին փախցնելու դեպք. երեք անձ ձերբակալվել է. Քննչական կոմիտե
12:35 26.07.2023 (Թարմացված է: 12:47 26.07.2023) ՁՊՎ-ի տարածքը ստուգման ենթարկելու ժամանակ հայտնաբերվել է սավանի մեջ փաթեթավորված, երկաթե արգելքներ կտրելու համար նախատեսված հատուկ գործիք։
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Այսօր՝ ժամը 00։30-ի սահմաններում, Երևան քաղաքի երեք բնակիչներ, երկաթ կտրող գործիքով ճաղավանդակը կտրելու միջոցով, փորձել են փախցնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Սևանի բաժնի հերթապահ մասի ձերբակալվածների պահման վայրի (ՁՊՎ) խցերից մեկում պահվող կալանավորին, ինչը, սակայն, չի հաջողվել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեն։
Մասնավորապես, ՁՊՎ-ի ոստիկանը, շրջայց կատարելու ժամանակ տվյալ խցի դիտանցքից նկատել է, որ խցում պահվող կալանավորը տարօրինակ անհանգիստ վարքագիծ է դրսևորում։ Ոստիկանը ներս է մտել խուց՝ պատճառը հասկանալու համար։
«Կալանավորի հետ զրույցի ժամանակ խցի պատուհանը բացվել է դեպի դուրս և դրսի կողմից լսվել է կալանավորի անվան վանկարկման բացականչություն։ Հերթապահ ոստիկանն անմիջապես դուրս է եկել խցից, փակել է դուռը բանալիով և ահազանգել կատարվածի մասին»,–նշված է հաղորդագրության մեջ։
ՁՊՎ-ի տարածքը ստուգման ենթարկելու ժամանակ հայտնաբերվել է սավանի մեջ փաթեթավորված, երկաթե արգելքներ կտրելու համար նախատեսված հատուկ գործիք։
Բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, նշված արարքը կատարելու հիմնավոր կասկածով, ժամը 01:30-ին, Սևան քաղաքի Սայաթ-Նովայի փողոցից երեք անձինք հայտնաբերվել և «MAZDA 6 GRAND TOURING 2.5L» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժին։
Անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է 22 սմ ընդհանուր երկարությամբ, 12 սմ բռնակով և 10 սմ երկարությամբ շեղբով, սև գույնի, գաղտնի փականով դանակ։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 44-475-րդ հոդվածի 2-րդ մասի (Ձերբակալված, կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձին ապօրինաբար ազատելու փորձ) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կատարվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով։ Նշված երեք անձանց ձերբակալելու վերաբերյալ որոշում է կայացվել։