00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ քրգործ չի հարուցվել. դատախազության պատասխանը Կոնդում հարևանի տան հրդեհից տուժածին

© Sputnik / provided by Artak SargsyanԱրտակ Սարգսյանի տան այրված տանիքը
Արտակ Սարգսյանի տան այրված տանիքը - Sputnik Արմենիա, 1920, 26.07.2023
Արտակ Սարգսյանի տան այրված տանիքը
Բաժանորդագրվել
Հրդեհից հետո Արտակ Սարգսյանը կնոջն ու երեխաներին ուղարկել է աներոջ տուն։ Ինքը միայն գիշերով է տուն գալիս, քանի որ տանը ո՛չ էլեկտրաէներգիա կա, ո՛չ գազ։
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Երևանի Կոնդ թաղամասի բնակիչ Արտակ Սարգսյանը, որը նյութական խոշոր վնաս է կրել ավելի քան 2 ամիս առաջ հարևանի տանը բռնկված հրդեհի հետևանքով, նյութական փոխհատուցում ոչ մեկից չի կարող ստանալ, քանի որ պատկան մարմիններն այդպես էլ քրեական գործ չեն հարուցել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 6-ին` ժամը 16։26-ին, Երևան քաղաքի Սիմեոն Երևանցու փողոցի թիվ 73 տանը կից խոհանոցում հրդեհ է բռնկվել։ Հրդեհը մարվել է ժամը 17։58-ին։ Այրվել է թիվ 73 տանը կից խոհանոցը՝ մոտ 60 ք․մ, և Պարոնյան 36 հասցեում գտնվող, Արտակ Սարգսյանին պատկանող տան տանիքը և էլեկտրալարերը։
Հասկանալու համար, թե գործն ինչ ընթացք է ստացել, Sputnik Արմենիան գրավոր հարցումներ էր ուղարկել տարբեր գերատեսչություններ։
Քննչական կոմիտեից հայտնել էին, որ քրեական վարույթ չնախաձեռնելու իրազեկումը` օրինականությունը ստուգելու նպատակով, ուղարկվել է հսկող դատախազին։ Իսկ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հարցումն ուղարկվել էր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության քննարկմանը:
Դատախազությունից պատասխանել են Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը ` պարզաբանելով, թե ինչու ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քրեական վարույթ չի նախաձեռնվել։
Նշվում է, որ տվյալ պատահարի` առերևույթ հանցավոր գործողությունների արդյունքում առաջանալու վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել ՆԳՆ փրկարար ծառայության այցի ընթացքում, ինչպես նաև չի ներկայացվել հանցագործության մասին պատշաճ հաղորդում Երևան քաղաքի Սիմեոն Երևանցի 73 հասցեում գտնվող տան սեփականատիրոջ կամ այլ անձի կողմից տվյալ տանն առաջացած հրդեհի վերաբերյալ:
«Նշված հրդեհը որևէ հանցավոր գործողությունների արդյունքում առաջանալու մասին որևէ փաստական տվյալ չի ներկայացվել նաև սույն հաղորդումը ներկայացրած անձի կողմից, փոխարենն առկա է հաղորդում վերջինիս նպատակադրվածությունը` պարզելու հրդեհի պատճառերը, և վերոնշյալ բնակարանի սեփականատիրոջ մեղքը դրանց առաջացման մեջ հիմնավորվելու դեպքում` վերջինիցս իր գույքին պատճառված վնասների հատուցում պահանջելու, ինչը նախկինում չի հաջողվել, քանի որ տվյալ տան սեփականատերը չի ընդունել իր մեղավորությունը` այն օրենքով նախատեսված կարգով հաստատված չլինելու պատճառաբանությամբ»,– հայտնում է դատախազությունը:
Հրդեհից տուժած Արտակ Սարգսյանին էլ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ նրա և հարևանի միջև առերևույթ վնաս պատճառելու հետևանքով ծագած պարտավորությունների վերաբերյալ առկա ենթադրյալ վեճը ՀՀ քաղաքացիական օրենսդրության շրջանակներում կարգավորելու փոխարեն ներկայացրել է հանցագործության մասին հաղորդում։
Այդպես Սարգսյանը ցանկացել է քրեաիրավական և քրեադատավարական կառուցակարգերի կիրառմամբ լուծում տալ քաղաքացիաիրավական և քաղաքացիադատավարական կառուցակարգերով կարգավորվող հարաբերություններին, որը չի համապատասխանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասով նախատեսված պայմաններին,, այսինքն` դրանով չի փաստվում այնպիսի դեպք կամ գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական:
Կոնդի հրդեհը մարվել է, բայց 2 շինություն մոխրացել է. լուսանկարներ
Հիշեցնենք` Արտակի հարևանները հրաժարվում են նրան փոխհատուցում տալ` հայտարարելով, որ քննություն չի իրականացվել, և ոչ մեկն իրենց մեղավորությունը հրդեհի առաջացման մեջ չի ապացուցել։ Հարևանները նաև շինարարական ակտիվ աշխատանքներ են իրականացնում` վերացնելով հրդեհի հետևանքները։
Հրդեհից հետո Արտակ Սարգսյանը կնոջն ու երեխաներին ուղարկել է աներոջ տուն։ Ինքը միայն գիշերով է տուն գալիս, քանի որ տանը ո՛չ էլեկտրաէներգիա կա, ո՛չ գազ։
Նա կասկածներ ունի, որ տարածքը դիտավորյալ հրդեհել են, հիմա էլ համագործակցում են պատկան մարմինների հետ, որպեսզի քրեական գործ չհարուցվի, ինքն էլ ստիպված վաճառի իր տարածքը։
Լրահոս
0