https://arm.sputniknews.ru/20230726/hajkakan-divanagitutjuny-dzakhvoghvats-er-minchev-mvoskva-hasnely-pvordzagetn-asel-e-inchu-63505798.html
Հայկական դիվանագիտությունը ձախողված էր մինչև Մոսկվա հասնելը. փորձագետն ասել է` ինչու
Հայկական դիվանագիտությունը ձախողված էր մինչև Մոսկվա հասնելը. փորձագետն ասել է` ինչու
Sputnik Արմենիա
2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայում Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո, ըստ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի, Մոսկվայից ԼՂ–ի վերաբերյալ ձևակերպումները... 26.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-26T13:32+0400
2023-07-26T13:32+0400
2023-07-26T14:24+0400
սուրեն սուրենյանց
խաղաղություն
խաղաղության պայմանագիր
հայաստան-ռուսաստան համագործակցություն
հայաստան
մոսկվա
արտաքին գործերի նախարարություն (ագն)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/1a/63506881_0:0:1600:901_1920x0_80_0_0_b845b7c8cf5081471a024eed080ed204.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. 2022 թվականի հոկտեմբերի 6–ին Պրահայում Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո բանակցությունների մոսկովյան ռաունդը սկսել է միանգամայն նոր համատեքստում, և, հետևաբար, ԱԳ նախարարների եռակողմ հանդիպմանը Մոսկվայի ձևակերպումները շատ կանխատեսելի էին։ Այս մասին Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը` անդրադառնալով Միրզոյան–Լավրով–Բայրամով հանդիպմանը։Երեկ Մոսկվայում տեղի էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ եռակողմ բանակցություններ, որի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը խոսել էր ԼՂ հայերի իրավունքների երաշխիքների մասին` ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության երաշխիքների խնդիրը Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման համատեքստում մնում է ամենազգայուն հարցը:Փորձագետի խոսքով` ՌԴ ԱԳՆ–ն Պրահայից հետո արձանագրել է, որ կարգավիճակի հարցը կանխորոշված է, մյուս հարցերը կքննարկվեն Մոսկվայում։ Նրա գնահատմամբ` չի կարող ԼՂ նշանաձողը խայտառակ անկում ապրել Բրյուսելում ու Վաշինգտոնում, հետո Մոսկվայում վերադառնալ այն համատեքստին, որը ենթադրում էր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։Հենց այդ փաստաթղթի հիման վրա էլ Ռուսաստանը պատերազմից մեկ տարի անց ձևավորել էր իր առաջարկները։ Այդ ժամանակ, ըստ քաղաքագետի, իշխանությունների կողմից ամենախելամիտ քայլը կլիներ ռուսական առաջարկների հիման վրա արագ փաստաթղթային ձևակերպումների գնալ, քանի որ այդ կերպ գոնե ԼՂ քաղաքական ինքնավարության կամ կարգավիճակը ձգձգելու հնարավորություն կստեղծվեր։«Կանխատեսելի էր, որ ուկրաինական ճգնաժամը հանգեցնելու էր նրան, որ աշխարհաքաղաքական կենտրոնների ուշադրությունը սևեռվելու էր Ուկրաինայի վրա, և մի կողմից Ադրբեջանին գործողություններին ազատություն է տալու, մյուս կողմից` սահմանափակելու ռուսական հնարավորությունները։ Այդպես էլ եղավ։ Նիկոլ Փաշինյանը կարգավորման գործընթացը զոհաբերեց ներքաղաքական համատեքստին»,–ընդգծեց Սուրենյանցը։Հայկական դիվանագիտությունը, ըստ փորձագետի, մինչև Մոսկվա հասնելը ձախողվել է նաև մեկ այլ ոլորտում. Ալիևին հաջողվել է ԼՂ հայության ինչ–որ իրավունքների քննարկման համատեքստում պարտադրել, որ օրակարգային դառնա Հայաստան ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցը։ Եվ երեկ ՌԴ արտգործնախարարի խոսքից պարզ դարձավ, որ այդ հարցերը փոխկապակցված ենքննարկվում։«Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի «թեթև ձեռքով» և աշխարհաքաղաքական այլ գործոններով պայմանավորված` ԼՂ հարցը իջեցված է ազգային փոքրամասնությունների խնդրի մակարդակին»,–ասաց քաղաքագետը։Սուրենյանցը նշում է, որ այժմ իրողությունն այն է, որ և՛ ռուսական, և՛ արևմտյան հարթակներում քննարկվում Բաքվի ինտեգրացիայի կամ ռեինտեգրացիայի օրակարգը։ Միևնույն ժամանակ այդ երկու հարթակների առաջարկներում կան տարբերություններԱյս երկու հարթակները հակասության մեջ են, և դա նկատելի է նաև հայտարարություններից։ Օրինակ` մի կողմից Լավրովն ասում է` Պուտին–Ալիև–Փաշինյան գագաթնաժողվի համար փաստաթղթեր են ստեղծվում, մյուս կողմից` արևմտյան հարթակում խոստանում են մինչև տարեվերջ իրենց հարթակում փաստաթղթի ստորագրում։Քաղաքագետի կարծիքով` այս դեպքում միակ բանը, որը կախված է Փաշինյանից, այս հարթակների միջև ընտրություն կատարելն է։Թե որի վրա վերջնական կանգ կառնի ՀՀ ղեկավարը, դժվար է ասել, թեպետ վերջին շրջանում նկատելի է, որ նախապատվությունը նա տալիս է արևմտյան հարթակին։Սակայն քաղաքագետը վստահ է` արևմտյան հարթակի օրակարգը խաղաղության մասին չէ։Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։Վերջին շրջանում հայ–ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպումներ են անցկացվել Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում, Քիշնևում։ Վերջին հանդիպումը, Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով, կայացավ հուլիսի 25–ին Մոսկվայում։Հավելենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարբերաբար հայտարարում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման կարևոր պայմանը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումն է ու զինվորականների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից։
մոսկվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/1a/63506881_0:0:1424:1067_1920x0_80_0_0_feffdbae48a10fc65a0538c50a95001a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սուրեն սուրենյանց, խաղաղություն, խաղաղության պայմանագիր, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայաստան, մոսկվա, արտաքին գործերի նախարարություն (ագն)
սուրեն սուրենյանց, խաղաղություն, խաղաղության պայմանագիր, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայաստան, մոսկվա, արտաքին գործերի նախարարություն (ագն)
Հայկական դիվանագիտությունը ձախողված էր մինչև Մոսկվա հասնելը. փորձագետն ասել է` ինչու
13:32 26.07.2023 (Թարմացված է: 14:24 26.07.2023) 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայում Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո, ըստ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի, Մոսկվայից ԼՂ–ի վերաբերյալ ձևակերպումները կանխատեսելի էին։
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. 2022 թվականի հոկտեմբերի 6–ին Պրահայում Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո բանակցությունների մոսկովյան ռաունդը սկսել է միանգամայն նոր համատեքստում, և, հետևաբար, ԱԳ նախարարների եռակողմ հանդիպմանը Մոսկվայի ձևակերպումները շատ կանխատեսելի էին։ Այս մասին Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը` անդրադառնալով Միրզոյան–Լավրով–Բայրամով հանդիպմանը։
Երեկ Մոսկվայում տեղի էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ եռակողմ բանակցություններ, որի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար
Սերգեյ Լավրովը խոսել էր ԼՂ հայերի իրավունքների երաշխիքների մասին` ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության երաշխիքների խնդիրը Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման համատեքստում մնում է ամենազգայուն հարցը:
Փորձագետի խոսքով` ՌԴ ԱԳՆ–ն Պրահայից հետո արձանագրել է, որ կարգավիճակի հարցը կանխորոշված է, մյուս հարցերը կքննարկվեն Մոսկվայում։ Նրա գնահատմամբ` չի կարող ԼՂ նշանաձողը խայտառակ անկում ապրել Բրյուսելում ու Վաշինգտոնում, հետո Մոսկվայում վերադառնալ այն համատեքստին, որը ենթադրում էր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։
«2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարությունը սրբագրեց նոյեմբերի 9-ի ստատուս քվոն։ Ինչքան էլ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը դատափետենք, այնուամենայնիվ այդ փաստաթուղթը շատ ավելի բարենպաստ համատեքստ էր ենթադրում, քան կարգավորման այն տարբերակները, որոնքհիմա քննարկվում են։ Օրինակ, նոյեմբերի 9 փաստաթղթում ԼՂ սուբյեկտայնությունը հստակ ամրագրված էր, 4 անգամ հիշատակվում էր ԼՂ վարչատարածքային միավորը, հստակ սահմանված էր միջանցք հասկացությունը, որը պետք է կապեր Արցախը Հայաստանին, արցախա–ադրբեջանական շփման գիծն էր հստակ ֆիքսված։ Եվ ամենակարևորը` առկախված էր ԼՂ կարգավիճակի հարցը»,–ասաց Սուրենյանցը։
Հենց այդ փաստաթղթի հիման վրա էլ Ռուսաստանը պատերազմից մեկ տարի անց ձևավորել էր իր առաջարկները։ Այդ ժամանակ, ըստ քաղաքագետի, իշխանությունների կողմից ամենախելամիտ քայլը կլիներ ռուսական առաջարկների հիման վրա արագ փաստաթղթային ձևակերպումների գնալ, քանի որ այդ կերպ գոնե ԼՂ քաղաքական ինքնավարության կամ կարգավիճակը ձգձգելու հնարավորություն կստեղծվեր։
«Կանխատեսելի էր, որ ուկրաինական ճգնաժամը հանգեցնելու էր նրան, որ աշխարհաքաղաքական կենտրոնների ուշադրությունը սևեռվելու էր Ուկրաինայի վրա, և մի կողմից Ադրբեջանին գործողություններին ազատություն է տալու, մյուս կողմից` սահմանափակելու ռուսական հնարավորությունները։ Այդպես էլ եղավ։ Նիկոլ Փաշինյանը կարգավորման գործընթացը զոհաբերեց ներքաղաքական համատեքստին»,–ընդգծեց Սուրենյանցը։
Հայկական դիվանագիտությունը, ըստ փորձագետի, մինչև Մոսկվա հասնելը ձախողվել է նաև մեկ այլ ոլորտում. Ալիևին հաջողվել է ԼՂ հայության ինչ–որ իրավունքների քննարկման համատեքստում պարտադրել, որ օրակարգային դառնա Հայաստան ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցը։ Եվ երեկ ՌԴ արտգործնախարարի խոսքից պարզ դարձավ, որ այդ հարցերը փոխկապակցված ենքննարկվում։
«Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի «թեթև ձեռքով» և աշխարհաքաղաքական այլ գործոններով պայմանավորված` ԼՂ հարցը իջեցված է ազգային փոքրամասնությունների խնդրի մակարդակին»,–ասաց քաղաքագետը։
Սուրենյանցը նշում է, որ այժմ իրողությունն այն է, որ և՛ ռուսական, և՛ արևմտյան հարթակներում քննարկվում Բաքվի ինտեգրացիայի կամ ռեինտեգրացիայի օրակարգը։ Միևնույն ժամանակ այդ երկու հարթակների առաջարկներում կան տարբերություններ
«Եթե արևմտյան հարթակներում խոսքը գնում է միջազգային մեխանիզմների մասին` առանց բովանդակության, ռուսները փորձում են հասնել այնպիսի պոստկոնֆլիկտային կարգավորման, որը ավելի պահանջարկված կդարձնի ավելի երկարաժամկետ կտրվածքով ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ–ում»,–ներկայացրեց փորձագետը։
Այս երկու հարթակները հակասության մեջ են, և դա նկատելի է նաև հայտարարություններից։ Օրինակ` մի կողմից Լավրովն ասում է` Պուտին–Ալիև–Փաշինյան գագաթնաժողվի համար փաստաթղթեր են ստեղծվում, մյուս կողմից` արևմտյան հարթակում խոստանում են մինչև տարեվերջ իրենց հարթակում փաստաթղթի ստորագրում։
Քաղաքագետի կարծիքով` այս դեպքում միակ բանը, որը կախված է Փաշինյանից, այս հարթակների միջև ընտրություն կատարելն է։
Թե որի վրա վերջնական կանգ կառնի ՀՀ ղեկավարը, դժվար է ասել, թեպետ վերջին շրջանում նկատելի է, որ նախապատվությունը նա տալիս է արևմտյան հարթակին։
Սակայն քաղաքագետը վստահ է` արևմտյան հարթակի օրակարգը խաղաղության մասին չէ։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
Վերջին շրջանում հայ–ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպումներ են անցկացվել
Վաշինգտոնում,
Բրյուսելում,
Մոսկվայում,
Քիշնևում։ Վերջին հանդիպումը, Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով, կայացավ հուլիսի 25–ին Մոսկվայում։
Հավելենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարբերաբար
հայտարարում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման կարևոր պայմանը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումն է ու զինվորականների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից։