https://arm.sputniknews.ru/20230726/hajastany-chi-karvogh-achq-pakel-pashinjany-lgh-ugharkvats-humanitar-ognutjan-masin-63536373.html
Հայաստանը չի կարող աչք փակել. Փաշինյանը` Արցախ ուղարկված հումանիտար օգնության մասին
Հայաստանը չի կարող աչք փակել. Փաշինյանը` Արցախ ուղարկված հումանիտար օգնության մասին
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը շեշտել է, որ ԼՂ ուղարկված բեռը բացառապես մարդասիրական նպատակներով է։ 26.07.2023, Sputnik Արմենիա
2023-07-26T22:50+0400
2023-07-26T22:50+0400
2023-07-26T23:09+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
լեռնային ղարաբաղ
արցախ
հումանիտար օգնություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/0f/56760104_99:254:1540:1064_1920x0_80_0_0_0b8d5955bc65a98c882d10427b75b113.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Հայաստանը չի կարող աչք փակել այն իրավիճակի վրա, որի հետ առերեսվում են Լեռնային Ղարաբաղի հայերը։ Тwitter-յան էջում այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առաջին անհրաժեշտության 400 տոննա ապրանքով բեռնված 19 մեքենա Երևանից ուղևորվել են ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։Նշենք, որ բեռնատարներն այս պահին արդեն անցել են սահմանամերձ Կոռնիձոր գյուղը։ Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքով ճանապարհը շարունակելու համար նրանք սպասում են ՌԴ խաղաղապահների պատասխանին։ Ինչպես հայտարարել է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը, ՌԴ խաղաղապահների հետ մշտական կապ է պահպանվում: Նա հայտնել է, որ այս գործընթացը պահանջում է ավելի համբերատար լինել։Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։Հուլիսի 11–ին Ադրբեջանը հայտարարեց նաև Լաչինի միջանցքով Կարմիր խաչի մեքենաների երթևեկության դադարեցման մասին` պատճառաբանելով, թե ԿԽՄԿ մեքենաներն իբր մաքսանենգության փորձ են արել։Դրանից հետո ԿԽՄԿ–ն 3 անգամ է հիվանդներ տեղափոխել։
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/0f/56760104_177:0:1600:1067_1920x0_80_0_0_f71d10bf11c930cff9e3564c277b10e2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, լեռնային ղարաբաղ, արցախ, հումանիտար օգնություն
հայաստան, նիկոլ փաշինյան, լեռնային ղարաբաղ, արցախ, հումանիտար օգնություն
Հայաստանը չի կարող աչք փակել. Փաշինյանը` Արցախ ուղարկված հումանիտար օգնության մասին
22:50 26.07.2023 (Թարմացված է: 23:09 26.07.2023) ՀՀ վարչապետը շեշտել է, որ ԼՂ ուղարկված բեռը բացառապես մարդասիրական նպատակներով է։
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Հայաստանը չի կարող աչք փակել այն իրավիճակի վրա, որի հետ առերեսվում են Լեռնային Ղարաբաղի հայերը։
Тwitter-յան էջում այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առաջին անհրաժեշտության 400 տոննա ապրանքով բեռնված 1
9 մեքենա Երևանից ուղևորվել են ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։
«ԼՂ ուղարկված 360 տոննա կենսական նշանակություն ունեցող բեռը բացառապես մարդասիրական նպատակներով է»,– նշել է Փաշինյանը։
Նշենք, որ բեռնատարներն այս պահին արդեն անցել են սահմանամերձ Կոռնիձոր գյուղը։ Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքով ճանապարհը շարունակելու համար նրանք սպասում են ՌԴ խաղաղապահների պատասխանին։ Ինչպես հայտարարել է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը, ՌԴ խաղաղապահների հետ մշտական կապ է պահպանվում: Նա հայտնել է, որ այս գործընթացը պահանջում է ավելի համբերատար լինել։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Դրանից հետո ԿԽՄԿ–ն 3 անգամ է հիվանդներ տեղափոխել։